Ձմեռային սպորտաձևեր
Ձմեռային սպորտաձևեր, սպորտի այն տեսակներն են, որոնք խաղում են հիմնականում ձյան կամ սառույցի վրա[1]։ Այս սպորտաձևերը հիմնականում դահուկային սպորտի, չմշկասահքի, սահնակով սպորտաձևերի տարատեսակներ են: Ավանդաբար այս սպորտաձևերով զբաղվում են ցուրտ վայրերում՝ ձմռանը, բայց արհեստական ձյունն ու արհեստական սառույցը ապահովում են ավելի բարձր կայունություն: Արհեստական սառույցը կարող է օգտագործվել սառցադաշտեր ապահովելով չմշկասահքի, տափօղակով հոկեյի և գնդակով հոկեյի (բենդի) համար մեղմ կլիմայի ժամանակ:
Հայտնի անհատական մարզաձեւերից են՝ դահուկավազքը, լեռնադահուկային սպորտը, սնոուբորդը, դահուկացատկը, չմշկավազքը, գեղասահքը, սահնակավազքը (սահնակային սպորտ մեջքով սահնակին պառկած), սկելեթոնը (սահնակային սպորտ՝ փորով սահնակին պառկած), բոբսլեյը, ձյունագնացությունը: Տարածված թիմային սպորտաձևերից են՝ տափօղակով հոկեյը, կյոռլինգը և գնդակով հոկեյը (բենդին): Ըստ մասնակիցների թվի տափօղակով հոկեյը աշխարհի ամենատարածված ձմեռային սպորտաձևն է, նրան հետևում է գնդակով հոկեյը (բենդին)[2]: Ձմեռային սպորտաձևերը սովորաբար ունենում են իրենց բազմաբնույթ սպորտային մրցաշարերը օրինակ օլիմպիական խաղերը:
ՊատմությունԽմբագրել
Ձյունը և սառույցը ձմռանը հանգեցրել են այլ տրանսպորտային միջոցների օգտագործմանը ինչպիսիք են սահնակը, դահուկը և չմուշկը: Տարվա մյուս ամիսների հետ համեմատծ սա իր հերթին հանգեցրել է տարբեր զբաղմունքների և սպորտաձևերի զարգացմանը ձմեռային ամիսներին: Բնականաբար ձմեռային սպորտաձևերը ավելի տարածված են այն երկրներում, որտեղ ձմեռն ավելի երկար է տևում:
Չնայած շատ ձմեռային սպորտաձևեր դրսում են խաղում, տափօղակով հոկեյը, չմշկավազքը ինչ որ չափով գնդակով հոկեյը տեղափոխվել են ներս սկսած 20-րդ դարից:Փակ տարածքում կառուցված սառցադաշտերը արհեստական սառույցով թույլ են տալիս չմշկասահքը և հոկեյը խաղալ նաև տաք եղանակին:
Ձմեռային սպորտաձևերի ցանկԽմբագրել
Նշում. Սպորտաձևերի կողքի օլիմպիական օղակները ցույց են տալիս որ սպորտաձևը ներառված է ձմեռային օլիմպիական խաղերում: Պարալիմպիկ լոգոն ցույց է տալիս սպորտաձև, որը ներառված չե օլիմպիական խաղերում, բայց ձմեռային պարալիմպիկ խաղերին ներառված է:
Չմուշկներով սպորտաձևերԽմբագրել
Դահուկային սպորտաձևերԽմբագրել
- Դահուկներով բալետ
- Լեռնադահուկային սպորտ
- Բիաթլոն
- Դահուկավազք
- Դահուկապար
- Սնոուքայթինգ
- Մոգուլ
- Մեկ դահուկով դահուկավազք (մոնոսկիինգ)
- Ազատ ոճի դահուկավազք
- Դահուկային երկամարտ
- Դահուկավազք նետաձգությամբ
- Սկիբորդ
- Սկիբոբ
- Սկիջորինգ
- Դահուկացատկ
Սահնակով սպորտաձևերԽմբագրել
Սպորտաձևեր, որոնց ժամանակ օգտագործվում է սահնակ:
ՍնոուբորդԽմբագրել
Թիմային սպորտաձևերԽմբագրել
Հիշարժան ձմեռային սպորտային իրադարձություններԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «winter sports, noun»։ Chambers 21st Century Dictionary։ Վերցված է փետրվարի 22, 2010
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-17-ին։ Վերցված է 2018-02-06
Արտաքին հղումներԽմբագրել
- Edgar Syers|; Madge Syers (eds.) (1908) The Book of Winter Sports London: Edward Arnold
- Dier, J. C. (ed.) (1912) The Book of Winter Sports, an attempt to catch the spirit of the keen joys of the winter season The Macmillan Company
- Jessup, Elon Huntington (1923) Snow and ice sports: a winter manual E. P. Dutton & company
- Cereghini (1955) Five Thousand Years of Winter Sports Edizioni del Milione
- Liebers, Arthur (1971) The Complete Book of Winter Sports NY: Coward, McCann & Geoghegan
- «Winter Sports: Sport guides»։ BBC Online։ փետրվարի 20, 2010։ Վերցված է փետրվարի 22, 2010
Արտաքին հղումներԽմբագրել
- Ձմեռային սպորտաձևեր travel guide from Wikivoyage
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ձմեռային սպորտաձևեր կատեգորիայում։ |