Բեքիր Քայա (թուրքերեն՝ Bekir Kaya, 1977, Աղրի, Թուրքիա), քուրդ քաղաքական գործիչ, որը Թուրքիայում անդամակցում է քրդամետ Ժողովրդավարական շրջանների կուսակցությանը։ 2011-2016 թվականներին Վանի քաղաքապետ։ Մշտապես հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին[1]։

Բեքիր Քայա
Ծնվել է1977
ԾննդավայրԱղրի, Թուրքիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և քաղաքապետ
Զբաղեցրած պաշտոններmayor of Van? և mayor of Van?
ԿուսակցությունPeace and Democracy Party?

Կրթություն և մասնագիտական կարիերա խմբագրել

Քայան սովորել է Դիջլեի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և այն ավարտել 1999 թվականին։ 2001 թվականին Վանում սկսել է աշխատել որպես իրավաբան։ Մի քանի տարի անց ընտրվել է Վանի փաստաբանների ասոցիացիայի փոխնախագահ[2]։

Քաղաքական կարիերա և հետապնդում խմբագրել

2009 թվականին Քայան ձայների 53,5 %-ով ընտրվել է Վանի քաղաքապետ[2]։ 2011 թվականին Վանի նահանգում տեղի ունեցավ երկու խոշոր երկրաշարժ և դրանից տուժած մոտ 60 000 անտուն մարդկանց տեղաբաշխման և օգնության կազմակերպման համակարգումը դարձավ Քայայի քաղաքապետության առաջին շրջանի հիմնական անելիքը[3]։ 2012 թվականի հունիսի 7-ին Բեքիր Քայան բերման ենթարկվեց, 4 օր անց ձերբակալվեց և ներառվեց Քրդական բանվորական կուսակցության աջակիցների շարքում՝ մեղադրվելով «ահաբեկչական կազմակերպությանը հարելու մեջ»։ 2012 թվականի հունիսի 16-ին հազարավոր մարդիկ բողոքի ցույցի դուրս եկան Վանում ընդդեմ քաղաքապետի ձերբակալության[4]։

2013 թվականի ապրիլին Քայան, մինչ դատավճռի հրապարակումը, ազատ էր արձակվել և վերականգնվել Վանի քաղաքապետի պաշտոնում։ 2014 թվականին Վանի քաղաքապետի ընտրություններում, հավաքելով ձայների 53,1 %-ը, վերընտրվել է Վանի քաղաքապետի պաշտոնում[2]։ Նրա երկրորդ պաշտոնավարումը արտահայտվեց մարզի քրդական բնակչության համերաշխությամբ Քոբանիում ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քրդական դիմադրությանը։ 2016 թվականի հունվարի 4-ին նա դատապարտվեց 15 տարի ազատազրկման՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) դատավարությունների շրջանակներում։ Քայան բողոքարկեց դատավճիռը[5] և Թուրքիայի վերաքննիչ գերագույ դատարանը 2017 թվականի հունիսին Քայային անմեղ ճանաչեց։ Սակայն 2016 թվականի նոյեմբերին, Վանում ի աջակցություն Քոբանիում կռվող քրդերին սատարման ակցիաների համար, Վանի այդ ժամանակվա քաղաքապետ Բեքիր Քայան մեղադրվեց հրդեհային պահպանության, մաքրման և տրանսպորտային ծառայությունների անտեսման մեջ։ Նույն տարվա նոյեմբերի 16-ին նա հեռացվեց Վանի քաղաքապետի պաշտոնից և իսկ այդ պաշտոնում նշանակվեց Թուրքիայի ներքին գործերի նախարարության վստահելի անձանցից մեկը։

Նոյեմբերի 17-ին Քայան բերման ենթարկվեց։ Նրա նկատմամբ առաջադրվեց մի քանի մեղադրանք։ Դրանցից մեկով նա մեղադրվում էր Վանի գերեզմանատանը Քրդական բանվորական կուսակցության (PKK) նահատակներին նվիրված հուշարձան կանգնեցնելու մեջ։ Հուշարձանի տեղադրման պատճառն այն էր, որ Քոբանիում «Իսլամական պետություն» այաբեկչական խմբավորման դեմ մարտնչող քուրդ նահատակների մի մասը ծնունդով Վան քաղաքից էր։ Մեկ այլ մեղադրանք էլ կապված էր Չաթաք շրջանում հին կամրջի մոտ նոր կամրջի կառուցումն էր, որտեղ, իբր, չէին պահպանվել շինարարական նորմերը։ Թուրքական դատախազությունն դրանում PKK-ին լոգիստիկ աջակցության տարրեր էր տեսել[3]։

2018 թվականի սեպտեմբերին, Քրդական բանվորական կուսակցության դատավարությունների շրջանակներում կայացված Վերաքննիչ գերագույն դատարանի որոշումը չեղարկվեց և Քայան դատապարտվեց 8 տարվա և 9 ամսվա ազատազրկման[6]։ 2018 թվականի հոկտեմբերին նա այս անգամ էլ դատապարտվել է 8 տարվա և 3 ամսվա ազատազրկման՝ 2016 թվականի նոյեմբերին նրան առաջադրված մեղադրանքներով[7]։ Պատիժը կրում է Սիլիվրիի բանտում։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձ խմբագրել

Բեքիր Քայան մշտապես հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին՝ փորձելով բարելավել հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև։ Երկու երկրները տարբեր տեսակետներ ունեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Մինչդեռ Թուրքիան պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և, ավելին, հերքում այն, Հայաստանը պնդում է, որ 20-րդ դարի սկզբին հայերը Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից ենթարկվել են ցեղասպանության[8]։ 2015 թվականի օգոստոսի 3-ին թուրք քաղաքապետերի պատվիրակության կազմում Բեքիր Քայան այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդ զոհերի հուշահամալիր[9]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է Ասլը Քայայի հետ։ Ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Yerevan Belediye Başkanı Taron Margaryan Türkiyeli mevkidaşlarını kabu etti». Ermeni Haber Ajansi. 05 Ağustos 2015. Վերցված է 09.05.2022-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Ms. Rezan Zuğurli : Co-Mayor of Lice» (PDF). En.hdpeurope.com. էջ 11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. 3,0 3,1 «Bekir Kaya's story: How to jail a mayor». Ahval. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. «Arrested Van Mayor Relieved of Duties in Wake of KCK Probe». Bianet. 2012 թ․ հունիսի 18.
  5. «15 Years of Imprisonment for Bekir Kaya». Bianet. 2018 թ․ հունվարի 5.
  6. «Van Court sentenced Kurdish politicians to prison - NEW». ANF News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  7. «High prison sentence for Mayor of Van, Bekir Kaya». ANF News. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  8. «Turkey Condemns Dutch Parliament's Recognition Of Armenian 'Genocide'». RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  9. «Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute». www.genocide-museum.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.