Բերտա Մխիզե

հարավաֆրիկացի ակտիվիստ

Բերտա Մխիզե(հունիսի 6, 1889(1889-06-06), Կվազուլու-Նատալ, ՀԱՀ - հոկտեմբերի 3, 1981(1981-10-03), Inanda, Էթեկվինի, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ), հարավաֆրիկացի ուսուցչուհի։ Նա օրինական էմանսիպացիա է ձեռք բերել որպես կին, որը միայնակ էր վարում սեփական բիզնեսը։ Երբ կառավարությունը 1940-ականների վերջին և 1950-ականների սկզբին սկսեց իրականացնել Apartheid (ինստիտուցիոնալացված ռասսայական սեգրեգացիայի համակարգ, որը գոյություն ուներ Հարավային Աֆրիկայում և Հարավ-Արևմտյան Աֆրիկայում), նա միացավ արհմիություններին և կանանց կազմակերպություններին, որոնք ցույցեր էին կազմակերպում կառավարության քաղաքականության դեմ։ Նա երկու անգամ ձերբակալվել է այս գործողությունների համար և երկրորդ դեպքի ժամանակ մեղադրվել է դավաճանության մեջ, սակայն անմեղ է ճանաչվել առաջադրված մեղադրանքներում։ Երբ Բերտան ստիպված եղավ հրաժարվել իր բիզնեսից, նա դարձավ Բահայի հավատքի ռահվիրա՝ ընդունելով բոլոր մարդկանց հավասարության վարդապետությունը։ Նա նպաստել է ՔվաԶուլու-Նաթալում 28 բահայի համայնքներ ստեղծելու գործին։

Բերտա Մխիզե
Ծնվել էհունիսի 6, 1889(1889-06-06)
ԾննդավայրԿվազուլու-Նատալ, ՀԱՀ
Մահացել էհոկտեմբերի 3, 1981(1981-10-03) (92 տարեկան)
Մահվան վայրInanda, Էթեկվինի, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ
ԿրոնԲահաի
ԿրթությունInanda Seminary School? և Ohlange High School?
Մասնագիտությունուսուցչուհի, գործարար և ակտիվիստ

Կենսագրություն խմբագրել

Նհլումբա Բերտա Մխիզեն ծնվել է 1889 թվականի հունիսի 6-ին Էմբոյում, Նաթալի գաղութի Ումկոմաասի մոտ՝ Մաշոբանե Մխիզեի ընտանիքում, որը եզան սայլ էր վարում[1][2]։ Մոտ չորս տարեկանում Մխիզեի հայրը մահացավ, և ընտանիքը տեղափոխվեց Ինանդա, որտեղ նա ընդունվեց Ինանդայի սեմինարիայի դպրոց։ Նա եղել է օրիորդաց դպրոցի առաջին աշակերտներից։ Ճեմարանում իր ուսումն ավարտելուց հետո Բերտան ավարտել Օհլանջի ավագ դպրոցը[3][4]։

Մխիզեն մահացել է 1981 թվականի հոկտեմբերի 3-ին Ինանդայում։ Նա պատմության մեջ հիշվում է կանանց իրավունքների ոլորտում իր առաջնահերթ և ակտիվ դերակատարմամբ։

2010 թվականին Դուրբանում փողոց է վերանվանվել նրա պատվին[4]։

2017 թվականին Քրիստինա Սալվոլդիի կողմից ստեղծված Մխիզեի իրական չափի քանդակը տեղադրվել է Յոհանեսբուրգի մոտ գտնվող Ցվանեի ազգային ժառանգության հուշահամալիրում [5]։

Գործունեություն խմբագրել

1907 թվականին Մխիզեն սկսեց դասավանդել Ինանդայի ճեմարանում և մնաց այնտեղ հաջորդ չորս տարիները։ Մինչ նա դասավանդում էր, նաև մասնակցում էր դերձակության դասերի՝ սովորելու այդ հմտությունը[4]։

1909 թվականին նա օրինական կերպով էմանսիպացվեց։ Գործընթացը պահանջում էր, որ նա ներկայանար դատավորի մոտ իր խնամակալների ստորագրված փաստաթղթով, որը նրան իրավունք էր տալիս վարել իր գործերը՝ առանց իր ընտանիքի արական սեռի ներկայացուցիչների հավանության։ Սա անսովոր ընթացակարգ էր այն ժամանակ կանանց համար և նրան տալիս էր տնամերձ կամ սեփական բիզնես բացելու իրավունք[1] : 1911 թվականին նա թողեց ուսուցչի մասնագիտությունը[3] և տեղափոխվեց Դուրբան, որտեղ եղբոր հետ սկսեց զբաղվել դերձակությամբ[4]։ Նա շարունակեց պահպանել հետաքրքրությունը կրթության և գրագիտության նկատմամբ՝ քսանհինգ տարի աշխատելով մանկական կենտրոնում։

Բերտան Նա նաև դեմ է արտահայտվել մարդկանց իրավունքները ոտնահարելու համար օգտագործվող ճնշող միջոցներին, ինչպիսիք են անասուններին ոչնչացնելը կամ տիֆի դեմ պայքարի քողի տակ նրանց և տերերին թունաքիմիկատների մեջ ընկղմվել ստիպելը[1]։

Մխիզեն միացել է Աֆրիկյան ազգային կոնգրեսի կանանց լիգային (ANCWL) և ներգրավվել կանանց իրավունքների պաշտպանության հարցերում՝ մասնակցելով երթերին 1931 և 1936 թվականներին՝ ընդդեմ կանանց ճամփորդական կտրոններ ունենալու պահանջների։ Նա նաև միացել է Արդյունաբերական և առևտրային աշխատողների արհմիությանը` քարոզելով պարետային ժամերի, ցածր աշխատավարձերի և աշխատանքային այլ սահմանափակումների դեմ[3]։

1950-ականների սկզբին Ապարտեյդի օրենսդիր մարմնի կողմից ընդունվեցին մի շարք սահմանափակող օրենքներ, որոնք պահանջում էին կանանցից 72 ժամվա ընթացքում ազատել քաղաքային տարածքները կամ ապրել մշտական բնակության թույլտվություն ունեցող տղամարդու հետ։ Դեռևս 1950 թվականին ամբողջ երկրի քաղաքային բնակավայրերում անցկացվեցին բողոքի ցույցեր նոր օրենքների դեմ, որոնք սահմանափակում էին ազատ տեղաշարժը։ Մխիզեն գլխավորել է 1950 թվականի մարտի Դուրբանի ցույցերը[6]։

1952 թվականին նա միացել է մոտ 500 կանանց երթին՝ դեպի Դուրբանի քաղաքային խորհուրդ։ Սա հայտնի է որպես Defiance Campaign, քննարկվում էր օրենքը, որը կանանց պարտավորեցնում էր ստանալ ճանապարհորդելու թույլտվություն։ Մխիզեն հանդես է եկել սահմանափակումը հետ կանչելու օգտին[3](աղբյուրը նշում է, որ Defiance Campaign-ը տեղի է ունեցել 1925 թվականին,[3], բայց սա ակնհայտորեն տպագրական սխալ է, քանի որ բազմաթիվ այլ աղբյուրներ ցույց են տալիս, որ քարոզարշավը սկսվել է 1952 թվականի հունիսին)[6][7][8] և իր անհնազանդության համար մի քանի ամիս անցկացրել է բանտում[1]։

Քանի որ կանայք հաջողությամբ էին ճնշում գործադրում կառավարության վրա, Մխիզեն և մյուսները հասկացան, որ հետագա աշխատանքների կազմակերպումը կխթանի իրենց գործը։ Այդ նպատակով նրանք ստեղծեցին Հարավաֆրիկյան կանանց ֆեդերացիան (FEDSAW): Նա մեկն էր այն կանանցից, որը մասնակցեց հիմնադիր համաժողովին 1954 թվականին և ընտրվեց որպես փոխնախագահներից մեկը[3] Ֆլորենս Մատոմելայի, Լիլիան Նգոյի և Գլեդիս Սմիթի հետ միասին։ Նրանք մշակեցին Կանանց խարտիա, որը կոչ էր անում համընդհանուր իրավունք ստանալ անկախ ռասսայից, և հավասար հնարավորություններ քաղաքացիական ազատությունների, ընտանեկան իրավունքների, աշխատանքի և վարձատրության ոլորտներում[6]։

Երկու տարի անց Մխիզեն դարձավ ANCWL-ի նախագահ[3]։ 1956 թվականի օգոստոսին զանգվածային ցույց անցկացրեց՝ ցույց տալով կանանց ընդդիմության ուժը ընդունած օրենքների կիրառման նկատմամբ։ Կանանց շարժման այլ առաջնորդների հետ միասին Մխիզեն ձերբակալվեց դավաճանության համար 1956 թվականի դեկտեմբերի կեսգիշերին։ Կանայք, որոնց թվում էին ակտիվիստներ Ֆրենսիս Բաարդը, Հելեն Ջոզեֆը, Լիլիան Նգոյը և Էննի Սիլինգան, մեղադրվում էին իշխանությունը տապալելու դավադրության մեջ։ Դատավարությունը տևեց չորսուկես տարի, որի արդյունքում գիշերային արշավանքի ժամանակ ձերբակալված բոլոր 156 կանայք արդարացվեցին և ազատ արձակվեցին[6]։

1958 թվականին Մխիզեն միացել է Բահայի հավատքին, ապա կազմակերպությանը անդամագրվել 1959 թվականի հունվարի 1-ին։ Բոլոր մարդկանց միասնության ուղերձը համահունչ էր իր համոզմունքներին, և նա ակտիվացավ եկեղեցում[1]։ Նա շարունակում էր իր բիզնեսը վարել Դուրբանում, բայց 1965 թվականին Դուրբանի քաղաքային խորհուրդը ստիպեց փակել բոլոր աֆրիկյան ձեռնարկությունները և հեռացրեց տարածքի տերերին[3]։

Նա հինգ տարի ակտիվորեն աշխատել է Նաթալում և Զուլուլենդում Բահայի հավատքի անունից, այնուհետև հաստատվել է Էշոուեի Գեզինսիլա քաղաքում՝ որպես ռահվիրա։ Բահայի մյուս ուսուցիչների հետ Մխիզեն պատասխանատու էր տարածքում քսանութ միությունների հիմնադրման համար։ 1968 թվականին նա ընտրվել է Հարավային և Արևմտյան Աֆրիկայի Ազգային Հոգևոր Համագումարի պատվիրակ և պաշտոնավարել մեկ տարի։ Նա հավատքի բազմաթիվ տեքստեր է թարգմանել զուլուերեն։

Մխիզեի առողջական վիճակը սկսել է վատանալ 1975 թվականին, բայց նա մնացել է իր պաշտոնում մինչև 1978 թվականը, երբ կտակել է իր տունը հավատքին և վերադարձել Ինանդա[9][4]։

Մատենագիտություն խմբագրել

  • Mandela, Nelson (1990). The Struggle Is My Life. Bombay, India: Popular Prakashan. ISBN 978-81-7154-523-0.
  • Mnyandu, Andile (2010 թ․ օգոստոսի 27). «Trailblazer in business, politics» (PDF). Durbin, South Africa: Ezasegagasini Metro Gazette. էջ 3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  • «Bertha Mkhize». NHMSA. Pretoria, South Africa: The National Heritage Project Company. 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  • «Nhlumba Bertha Mkhize». South African History Online. Woodstock, Cape Town, South Africa. 2011 թ․ փետրվարի 17. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն); Text "archive-2017 թ․ հոկտեմբերի 19" ignored (օգնություն)
  • «South Africa Armed Police Alerted as Non-Whites Prepare Defiance Acts». Newport, Rhode Island: Newport Daily News. 1952 թ․ հունիսի 26. էջ 1. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին – via Newspapers.com.  
  • «5. In Memoriam: Mkhize, Bertha». The Baháʼí World (PDF). Vol. 18. Haifa, Israel: Baha'i World Centre. 1986. էջեր 773–774. ISBN 0-85398-234-1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  • «The turbulent 1950s-Women as defiant activists». South African History Online. Woodstock, Cape Town, South Africa. 2011 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել