Բերնստենի ռեակցիա
Բերնստենի ռեակցիա, թթվային կատալիզի պայմաններում դիարիլամինների և կարբոնաթթուների կոնդենսացումից 9-ալկիլ և արիլտեղակալված ակրիդինների ստացման մեթոդ։
Առաջին անգամ ռեակցիան նկարագրվել է Ավգուստ Բերնսի կողմից 1878 թվականին ամիդինների հատկությունների ուսումնասիրման ընթացքում՝ բենզոյական թթվի նիտրիլի և դիֆենիլամինի փոխազդեցության օրինակով[1]։
Հետագայում ռեակցիան կատարելագործվել է ցինկի քլորիդը և պոլիֆոսֆորական թթուն որպես կատալիզատոր օգտագործելու շնորհիվ[2]։
Ռեակցիայի մեխանիզմ
խմբագրելԵրկար ժամանակ Բերնստենի ռեակցիայի մեխանիզմը քննարկաման առարկա էր, ընդ որում հիմնականում քննարկվում էր ռեակցիայի սկզբի երկու այլընտրանքային տարբերակ՝ դիարիլամինի N-ացիլացում՝ հետագա ներմոլեկուլային C-ացիլացում ամինոխմբի նկատմամբ օրթո- դիրքում և ուղղակի C-ացիլացում։ Ապացուցված է, որ դիֆենիլամինի N-ացիլացումը նույնպես բերում է ակրիդինների ստացման, սակայն N-ացիադիֆենիլների օգտագործումը ռեակցիայի ելքը չի բարձրացնում և այդ պատճառով ներկայումս ռեակցիայի սկիզբը համարվում է ացիալ կատիոնի (պոլիֆոսֆորական թթվի կիրառման դեպքում) կամ քլորանհիդրիդի (ցինկի քլորիդի կիրառման) միջոցով C-ացիլացումը[3]։
Բերնստենի ռեակցիայի դասական ընթացքի մեթոդիկան համարվում է դիֆենիզամինի և արոմատիկ կամ ալիֆատիկ կարբոնաթթվի էկվիվալենտ կամ ավելցուկի տաքացումը 1,5-3 անգամ գերազանցող ցինկի քլորիդի առկայությամբ։ Ռեակցիան տեղի է ունենում առանց լուծիչի և տևում է մոտ 3 ժամ։ Ցնդող կարբոնաթթուների դեպքում ռեակցիան իրականացվում է զոդված փորձանոթների մեջ, չտեղակալված ակրիդինների ստացման ելքը մրջնաթթու օգտագործելու դեպքում շատ ցածր է։
Ցինկի քլորիդով կատալիզվող ռեակցիաներում մասնակցում են հիդրօքսիտեղակալված դիֆենիլամինները, ընդ որում ներմոլեկուլային կոնդենսացումը տեղի է ունենում հիդրօքսի- խմբի նկատմամբ պարա- դիրքում։ Այսպես, 3-հօդրօքսիֆենիլամինը 4-հիդրօքսիբենզոյական թթվի հետ փոխազդելիս ստացվում է բացառապես 3-հիդրօքսիակրիդիններ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bernthsen, August (1878). «Zur Kenntniss der Amidine und der Thiamide einbasischer organischer Säuren». Justus Liebig's Annalen der Chemie. 192 (1–2): 1–60. doi:10.1002/jlac.18781920102. ISSN 10990690 00754617, 10990690. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
{{cite journal}}
: Check|issn=
value (օգնություն) - ↑ Popp, Frank D. (1962). «Polyphosphoric Acid in the Bernthsen Reaction1». The Journal of Organic Chemistry. 27 (7): 2658–2659. doi:10.1021/jo01054a518. ISSN 0022-3263. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
- ↑ Wang, Zerong (2010 թ․ սեպտեմբերի 15). «Bernthsen Reaction: (Bernthsen Acridine Synthesis)». Comprehensive Organic Name Reactions and Reagents. Hoboken, NJ, USA: John Wiley & Sons, Inc. ISBN 978-0-470-63885-9. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
- ↑ Acheson, R. Morrin (2009 թ․ սեպտեմբերի 15). The Chemistry of Heterocyclic Compounds, Acridines. John Wiley & Sons. էջ 23-30. ISBN 978-0-470-18809-5.
Գրականություն
խմբագրել- Wang, Zerong (2010 թ․ սեպտեմբերի 15). «Bernthsen Reaction: (Bernthsen Acridine Synthesis)». Comprehensive Organic Name Reactions and Reagents. Hoboken, NJ, USA: John Wiley & Sons, Inc. ISBN 978-0-470-63885-9. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.