Բերնար Դադե (Bernard Dadié, լրիվ անունը՝ Bernard Binlin Dadié, ինչպես նաև՝ Բերնար Բուա Դադե, հունվարի 10, 1916(1916-01-10), Assinie-Mafia, Կոտ դ'Իվուար[1][2][3] - մարտի 9, 2019(2019-03-09)[4][5][6][…], Աբիջան, Կոտ դ'Իվուար[1]), Կոտ դ'Իվուարի խոշորագույն գրողներից, դրամատուրգներից և բանագետներից մեկը, բանաստեղծ։ Գրել է ֆրանսերեն։ Նախկին պաշտոնյա, մասնավորապես զբաղեցրել է երկրի կառավարությունում մշակույթի նախարարի պաշտոնը (1977-1986)։

Բերնար Բինլին Դադե
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1916(1916-01-10)
ԾննդավայրAssinie-Mafia, Կոտ դ'Իվուար[1][2][3]
Մահացել էմարտի 9, 2019(2019-03-09)[4][5][6][…] (103 տարեկան)
Մահվան վայրԱբիջան, Կոտ դ'Իվուար[1]
Քաղաքացիություն Կոտ դ'Իվուար[7][4][8]
ԿրթությունÉcole normale supérieure William Ponty?[2][9]
ԵրկերClimbié?
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ, սցենարիստ և դրամատուրգ
Ծնողներհայր՝ Gabriel Dadié?[10][9]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրտաքին գիտությունների ակադեմիա
 Bernard Binlin Dadié[12] Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բեռնար Դադեն աշխատել է Դակարի (ԱՄՆ) ֆրանսիական կառավարությունում։ 1947 թվականին հայրենիք վերադառնալուց հետո դարձել է անկախության համար իվուարական շարժման մասնակից, միացել է նաև «Աֆրիկայի Ժողովրդավարական միավորում» կուսակցությանը։ Մի քանի անգամ բանտարկվել է։ Հենց բանտում էլ գրվել են նրա վաղ հեղափոխական բանաստեղծությունները։

Հետագայում Դադեն հրատարակել է «Աֆրիկյան լեգենդներ» (1954), «Սև վիրակապ» (1955) հեքիաթների գիրքը և «Կլեմբյե» ինքնակենսագրական վեպը։

Նախքան 1960 թվականին Կոտ դ'Իվուարի անկախության ձեռքբերումը Բեռնար Դադեն կրկին բանտարկվել է 16 ամսով՝ Ֆրանսիական գաղութային կառավարության դեմ ցույցերի համար։

Իր աշխատանքում Բեռնար Դադեն, ազդվելով իր գաղութատիրության իր մանկության փորձից, փորձում էր կապել աֆրիկյան ավանդական բանահյուսությունը ժամանակակից աշխարհի հետ։ Գրողի ստեղծագործություններում գերակշռող են մարդասիրության գաղափարներն ու աֆրիկացիների ու նրանց մշակույթի հավասարության ու անկախության ձգտումը։

Դադենի «Սևամորթը Փարիզում» (1959) և «Նյու Յորքի տերը» (1964) վեպերը նվիրված են համաքաղաքակրթական խնդիրներին։ Բանաստեղծի հասուն բանաստեղծությունների «Օրերի շարք» (1956) և հատկապես «Բոլոր մայրցամաքների մարդիկ» (1967) ժողովածուներում գերակշռում է միջազգային թեման։

Գրողը մահացել է 2019 թվականի մարտի 9-ին 104 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Molly Grogan Lynch, «Dadié Bernard Binlin», dans Christiane Chaulet Achour, avec la collaboration de Corinne Blanchaud (dir.), Dictionnaire des écrivains francophones classiques: Afrique subsaharienne, Caraïbe, Maghreb, Machrek, Océan Indien, H. Champion, Paris, 2010, p. 978-2-7453-2126-8
  • Lilyan Kesteloot, «Bernard Dadié», in Anthologie négro-africaine. Histoire et textes de 1918 à nos jours, EDICEF, Vanves, 2001 (nouvelle éd.), p.
  • Frédéric Le Maire, Bernard Dadié : itinéraire d’un écrivain africain dans la première moitié du s, Harmattan, Paris, 2008, 207 p.
  • Nicole Vincileoni, Comprendre l'œuvre de Bernard B. Dadié, Les Classiques africains, Issu-les-Moulin eaux, 1987, 319 p.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնար Բինլին Դադե» հոդվածին։