Բերգենի տաճար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բերգենի տաճար (նորվ.՝ Bergen domkirke), լյութերական տաճար Նորվեգիայի Բերգեն քաղաքի հյուսիսարևմտյան մասում: Ենթարկվում է Նորվեգիայի եկեղեցու Բերգենի թեմին: Առաջին հիշատակությունը թվագրվում է 1181 թվականին սուրբ Օլաֆ անունով: Տաճարում կարող են տեղավորվել միանգամից 1000 մարդ:
Բերգենի տաճար նորվ.՝ Bergen domkirke | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | լյութերական տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բերգեն, Հորդլանդ |
Դավանանք | լյութերականություն |
Թեմ | Բերգենի թեմ |
Ներկա վիճակ | Գործող |
Ժառանգության կարգավիճակ | Նորվեգիայի պատմական ժառանգության վայր |
Առաջնորդ | Բիշոփ Հալվոր Նորդհաուգ |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետ | Քրիստիան Քրիստիե Պիտեր Անդերսեն Բլիսկ (1880 վերակառուսում) |
Ճարտարապետական ոճ | Գոթիկա |
Հիմնադրված | 1181թ.-ից հետո |
Շինանյութ | Քար |
![]() | |
![]() | |
60°23′38″ հս․. լ. 5°19′50″ ավ. ե.HGЯO |
Նորվեգիայի Հոկոն IV թագավորի օրոք եկեղեցու տեղում գործել է մենաստան, որը տաճարի կառուցման ընթացքում ներառվում է վերջինիս ենթակառուցվածքի մեջ: Տարբեր տարիներին հրդեհի հետևանքով այրվել է 1248 և 1270 թվականներին և կրկին վերականգնվել: 1463 թվականին կրկին այրվում է, սակայն այս անգամ չի վերականգնվում մինչև 1550-ական թվականները: Չնայած կիսավեր վիճակին՝ եկեղեցին 1539 թվականին ստանում է տաճարի կարգավիճակ:
1623 և 1640 թվականների հրդեհից հետո տաճարը վերականգնվել է և ստացել ներկայիս տեսքը: Գմբեթի ցիցը տեղադրվել է հենց այդ ժամանակ իրականացված շինարարության ժամանակ: Ճարտարապետ Քրիստիան Քրիստին և Պիտեր Անդերսեն Բլիսկը 1880 թվականի վերնորոգման ժամանակ վերականգնել են եկեղեցու ներսի միջնադարյան տեսքը:
1665 թվականին Բերգենի ափերին տեղի ունեցած անգլո-հոլանդական ճակատամարտի ժամանակ թնդանոթի արկը դիպչել է տաճարի պատին, որը մինչ օրս պահպանվում է նույն տեղում:
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Bergen Cathedral — histos.no(նորվ.)(անգլ.)