Բետտինա Ֆրիմեն (անգլ.՝ Bettina Freeman, 1889, Բոստոն, ԱՄՆ - ոչ վաղ քան 1920 և ոչ ուշ քան 2009), ամերիկացի օպերային երգչուհի (մեցցո սոպրանո), 1913-1920 թվականներին հանդես է եկել «San Carlo Opera Company»-ի թատերախմբում։

Բետտինա Ֆրիմեն
Ծնվել է1889
Բոստոն, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էոչ վաղ քան 1920 և ոչ ուշ քան 2009
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
 Bettina Freeman Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բոստոնում 1889 թվականին։ Նրա մայրը ֆրանսուհի էր, հայրը ամերիկագերմանական ծագում ուներ։ Ստանալով կրթություն պետական դպրոցներում՝ 13 տարեկանից սկսել է դաշնամուրի դասեր ստանալ։ Նրա ուսուցչուհին էր մադամ դե Բերգ Լոֆգրենը, որը նրան 16 տարեկանում նաև երգի դասեր էր տալիս։ Երբ ստեղծվեց Բոստոնի օպերայի թատերախումբը, Լոֆգրենն իր երիտասարդ աշակերտուհուն ընդունեց օպերային դպրոց, և Մինետտիի ու Կոնտիի հետ մի քանի փորձերից հետո Ֆրիմենն ունեցավ իր առաջնախաղը Զիբելի դերով՝ «Ֆաուստ» օպերայում։ Նաև առաջին թատերաշրջանի ողջ ընթացքում Բետինան հանդես եկավ Բոստոնի օպերային թատրոնում։ Ավելի ուշ Ֆրիմենը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ ընդգրկվեց Quinlan Opera Company օպերային թատրոնի երգչական կազմում, ինչպես նաև հյուրախաղերով հանդես եկավ Անգլիայում և Շոտլանդիայում՝ կատարելով առաջնային դերեր՝ մադամ Բատերֆլյայ, Միքայելլա, Գրետել և Էլիզաբեթ՝ «Տանհոյզեր» օպերայում։ Երգչուհու ձայնը տատանվում էր մեցցո-սոպրանոյի շրջանակներում՝ դրա համար ոչ բնութագրական դիապազոնով։ 1907 թվականին, ցանկանալով սովորել արտասահմանում, Ֆրիմենն ուղևորվեց Փարիզ, բայց շուտով հիվանդացավ և վերադարձավ Բոստոն, որպեսզի վերականգնի ուսումը մադամ Լոֆգրենի մոտ։ Այդպես նա կատարեց իր առաջին քայլերը օպերային աշխարհում՝ չունենալով եվրոպական բեմերում հանդես գալու փորձ[1]։

Օպերային դերեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Henry C. Lahee (1912). The grand opera singers of to-day. L.C. Page and Company.
  2. «Bettina Freeman as Tosca. Cibelli Sings Cavaradossi and Valle Scarpla at Manhattan» (PDF). New York Times. 1920 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2009 թ․ հուլիսի 30-ին.
  3. «Bettina Freeman the Heroine in San Carlo Opera Production» (PDF). New York Times. 1920 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2009 թ․ հուլիսի 30-ին.