Բեռլինի հրեական թանգարան
Բեռլինի հրեական թանգարան (գերմ.՝ Jüdisches Museum Berlin), նվիրված է գերմանա-հրեական ավելի քան 2000 տարվա հարաբերությունների պատմությանը։ Գտնվում է Լինդենշթրասսե փողոցում, Քրոյցբերգ թաղամասում։ Բացվել է 2001 թվականի սեպտեմբերի 9-ին։ Գտնվում է պետական պահպանության տակ։
Բեռլինի հրեական թանգարան | |
---|---|
Տեսակ | հրեական թանգարան և ճարտարապետական անսամբլ |
Երկիր | Գերմանիա[1] |
Տեղագրություն | Ֆրիդրիխսհայն Կրոյցբերգ |
Վայր | Կրոյցբերգ և Blumengroßmarkthalle? |
Կազմված է | Բեռլինի հրեական թանգարանի գրադարան և առցանց տվյալների բազա |
Հասցե | Lindenstraße 9-14 |
Հիմնադրվել է | 2001[2][3][4] |
Տնօրեն | Hetty Berg?[5], Peter Schäfer? և W. Michael Blumenthal? |
Կայք | jmberlin.de(գերմ.)(անգլ.) |
Թանգարանում գտնվում են.
- մշտական ցուցադրություն,
- ժամանակավոր ցուցադրություններ,
- ընդարձակ արխիվ
- Ռաֆայել Ռոտի ուսումնական կենտրոն,
- հետազոտությունների բաժիններ։
Ստեղծման պատմություն
խմբագրել1933 թվականին Բեռլինում բացված առաջին հրեական թանգարանը գործել է հինգ տարուց քիչ ավելի երկար։ Բյուրեղապակյա գիշերվանից անմիջապես հետո թանգարանը փակվեց նացիստական ռեժիմի կողմից։ 1971 թվականին, երբ Բեռլինի հրեական համայնքը տոնում էր իր 300-ամյակը, իսկ Բեռլինի նախկին Պատմության թանգարանում անց էր կացվում իրադարձությանը նվիրված ցուցահանդես, նոր հրեական թանգարան ստեղծելու միտք ձևավորվեց։ Ամեն դեպքում, հետագա տարիներին ևս համապատասխան թեմայով ցուցադրություններ կազմակերպելու համար օգտագործվում էր Բեռլինի թանգարանը։
1988 թվականին հրեական բաժնի ցուցադրության տարածքն ընդլայնելու նպատակով Բեռլինի թանգարանի ընդարձակման ճարտարապետական մրցույթ հայտարարվեց։ Մրցույթը հաղթեց Դանիել Լիբեսքինդը, ով իր նախագիծը կոչեց "Between the Lines" («Տողերի արանքում»)։ Շենքի ցուցադրական անհամաչափ զիգզագաձև գիծը ոչ մեկ անգամ հատվում է դատարկ տարածության հետ։ Ըստ ճարտարապետի մտահղացման` դրանք պետք է խորհրդանշեին այն դատարկությունը, որը տարածվեց Գերմանիայի ու Եվրոպայի կյանքում` հրեական բնակչության ու մշակույթի զանգվածային ոչնչացումից հետո։ Թանգարանային համալիրն ամբողջությամբ բաղկացած է շենքերից, ստորգետնյա տարածքից ու «արտաքսման այգուց»։ Թանգարանի հիմնական հատվածը կառուցվել է 1993-1995 թվականներին։ Հավելյալ շինության շինարարությունը տևել է 1992-1998 թվականներին։ Լիբեսկինդի շինությունը բաց է հանրության համար 1999 թվականից` բուն թանգարանի բացումից երկու տարի առաջ։ Արդեն որպես Հրեական թանգարանի մաս` այն շատ հայտնի է այցելուների շրջանում։
Ճարտարապետություն
խմբագրելԹանգարանը բաղկացած է երկու շինությունից. Կոլլեգիենհաուսի հին շինությունից և ճարտարապետ Դանիել Լիբեսքինդի նախագծած նոր զիգզագաձև շենքից։ Առաջինը բարոկկոյի օրինակ է, երկրորդը` դեկոնստրուկտիվիզմի։ Շինությունների միջև երևացող ճակատային միացում չկա, դրանք միանում են ստորգետնյա հարկով։
Լիբեսքինդի` ջարդված գծի ձևով նախագծված շենքը, որը ճարտարապետին համաշխարհային համբավ է բերել, այցելուներին հնարավորություն է տալիս ինչ-որ չափով զգալ այն դժբախտությունները, որոնք բաժին են հասել հրեական ժողովրդին։ Դեպի թանգարանի հիմնական մասնաշենք սովորական մուտք չկա։ Այնտեղ կարելի է հասնել միայն ստորգետնյա երկար անցումով։ Դեպի հրեական թանգարան միայն մուտքը չի բացակայում։ Դրա ցինկապատ ճակատամասը քաոսային նեղ պատուհաններով այնպես է կառուցված, որ չես կարող հասկանալ, թե այնտեղ քանի հարկ կա, և ընդհանրապես, կան դրանք, թե ոչ։ Ներսում հայտնվելով` այցելուները կորցնում են հավասարակշռությունը, քանի որ թանգարանի հատակը կոր է, և առաջ շարժվելու համար պետք է ջանք գործադրել։ Այստեղ է տեղակայված «Հոլոքոստի ամրոցը», փոքր, փակ, դատարկ տարածություն` սև պատերով ու վերևում հայտնվող մի փոքր լույսով։ Այստեղ է նաև «Արտաքսման այգին», որտեղ տեղադրված են 49 հուշասյուներ. 48-ը լցված են Բեռլինի հողով և խորհրդանշում են Իսրայել պետության հիմնումը, իսկ 49-րդը` լցված է Իսրայելից բերված հողով։ «Արտաքսման այգի» կարելի է հասնել թանգարանի միայն նկուղային հարկերից։ Այստեղ ևս կողմնորոշման խնդիր կա։ Այգու հիմքը հանդիսացող պլատֆորմը ևս կորություն ունի, ինչպես նաև, այն գետնի մակարդակից ցածր է։ Հավասարապես կորություն ունեն և հուշասյուները, որոնցից յուրաքանչյուրի մեջ ծառ է տնկված, որոնք վեր են խոյանում բետոնե հիմքից ու խորհրդանշում են դեպի երկինք ձգվող կյանքը։
Պատկերասրահ
խմբագրել-
«Արտաքսման այգի»
-
«Հոլոքոստի ամրոց»
-
«Դատարկության» տարածքը գլխավոր շենքում
-
Գլխավոր շենքի պատուհանները ներսից
-
«Հոլոքստի ամրոց»-ի ներսը
-
Դեպի սպիտակ պատը տանող աստիճանները գլխավոր մասնաշենքում
-
«Բացակայող ցուցադրություն» գլխավոր մասնաշենքում
-
Մովսես Մենդելսոնի ակնոցը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.jmberlin.de/en/about-us
- ↑ https://www.jmberlin.de/en/history-our-museum
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ Hetty Berg steht für ein offenes Haus — Deutschlandfunk Kultur, 2019.
Արտաքին հղումներ
խմբագրելԲեռլինի հրեական թանգարանի պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլինի հրեական թանգարան» հոդվածին։ |