Բեռլինի հաղորդակցության թանգարան
Բեռլինի հաղորդակցության թանգարան (գերմ.՝ Museum für Kommunikation Berlin), Գերմանիայի փոստի ու հեռահաղորդակցության թանգարանային դաշնային ֆոնդի հաստատությունը։ Գտնվում է բեռլինյան Միտտե թաղամասում, Կայսերական փոստի նախկին թանգարանի շենքում, Լայպցիգի և Մաուէրշտրասսե փողոցների հատման կետում։ 1977 թվականից թանգարանի շենքը Բեռլինի ճարտարապետական հուշարձան է։
Բեռլինի հաղորդակցության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Բեռլին և Միտտե |
Վայր | Reichspostamt and Reichspostmuseum?[1] |
Կազմված է | Q28739216? |
Հասցե | Լայպցիգի փողոց (16)[1] |
Հիմնադրվել է | 1872 |
Հիմնադիր | Heinrich von Stephan? |
Կայք | mfk-berlin.de(գերմ.) |
Պատմություն
խմբագրելԲեռլինի հեռահաղորդակցության թանգարանի նախորդ` Փոստի կայսերական թանգարանը հիմնադրվել է Գերմանական կայսրության գեներալ-փոստապետ Հենրիխ ֆոն Ստեֆանի կողմից` դառնալով աշխարհում տեխնիկայի պատմության առաջին թանգարաններից մեկը, որպեսզի «ցուցադրի տրանսպորտի զարգացումը սկսած Հին աշխարհից մինչև Նորագույն ժամանակները»[2]։ Լայպցիգի փողոցի շենքն ըստ ճարտարապետ Կառլ Շվատլոյի կառուցվել է 1871-1874 թվականներին, Կայսրեական փոստատանը կից, որում տեղակայվել է թանգարանային հավաքածուն։ Շինության բացման առթիվ Վիլհելմ II կայսրը դրա մասին ասել է. «Լավ է։ Մաքուր ու պարզապես արժանապատիվ ոճ»[3]։ 1893-1897 թվականներին շինությունը վերակառուցվել է որպես թանգարան` ըստ ճարտարապետներ Էռնստ Խակեի, Օտտո Տեխովի և Ֆրանց Արենսի նախագծի։
1895 թվականին գլխավոր մուտքի մոտ, տանիքի տակ տեղակայվել է հսկաների վեցմետրանոց խմբային արձան, որը պահում է Երկիր մոլորակը։ Աշխատանքը Էռնստ Վենկինն է և կոչված է խորհրդանշել փոստի ու հեռահաղորդակցությունների համընդհանուր նշանակությունը։ Սրալեզու բեռլինցիները շուտով շենքին հեգնական անվանում են տվել` կոչելով այն «Փոստային Կոլիզեյ» և «Ստեփանի կրկես»[4]։
Համաշխարհային երկու պատերազմների ժամանակ թանգարանը փակ է եղել։ Շինությունը լրջորեն տուժել է Բեռլինի` դաշնակիցների կողմից ռմբակոծոթյունից, որն սկսվել է 1943 թվականին, և, հատկապես 1945 թվականի ապրիլին, Բեռլինի ճակատամարտի փողոցային կռիվների ընթացքում։ Պատերազմից հետո շենքը մնացել է Բեռլինի` խորհրդային շրջափակման մասում, այնուհետև` Արևելյան Բեռլինում։ Թանգարանային ցուցանմուշների մի մասը, որոնք մնացել էին ԳԴՀ-ում, պահվել են Մայնի Ֆրանկֆուրտում, առանձին թանգարանում, ներկայումս` Ֆրանկֆուրտի հաղորդակցության թանգարան, որը բացվել է 1958 թվականին։ Լայպցիգի փողոցում վերականգնված թանգարանը, որը կրում էր Փոստային թանգարան անվանումը և ուներ փոստային գործին, հեռագրերին, ռադիոյին և հեռուստատեսությանը նվիրված մշտական ցուցադրություն, բացվել է 1960 թվականի ապրիլին։ 1964 թվականին թանգարանում բացվել է փոստային դրոշմանիշների մշտական ցուցադրություն։ Բեռլինի 750-ամյակի նախօրեին, 1987 թվականին նախատեսվում էր թանգարանի ամբողջական վերանորոգումը, որն ավարտին է հասցվել միայն 1990 թվականին, Բեռլինի պատի անկումից հետո։
1992 թվականին Henze & Vahjen ճարտարապետական գրասենյակը պատվեր է ստացել վերակառուցել թանգարանի շենքը` համաձայն ճարտարապետական հուշարձանների պահպանության նորմերի։ 60 միլիոն գերմանական մարկ արժեցող վերակառուցման աշխատանքն ավարտին է հասցվել 1997 թվականի օգոստոսին։ Հաղորդակցության վերակառուցված թանգարանն իր դռները բացել է այցելուների համար 2000 թվականի մարտի 17-ին, դաշնային նախագահ Յոհաննես Ռաուի մասնակցությամբ կազմակերպված տոնակատարությամբ։
Պատկերասրահ
խմբագրելՑուցասրահներ և ցուցանմուշներ
խմբագրելԹանգարանը փոստային նամականիշերի վրա
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Museum für Kommunikation Berlin
- ↑ Берлинский музей коммуникации на сайте Музейного фонда почты и телекоммуникаций Германии Արխիվացված 2019-09-17 Wayback Machine(գերմ.)
- ↑ История Музея связи в Берлине(գերմ.)
- ↑ Helmut Schönfeld: Die berlinische Umgangssprache im 19. und 20. Jahrhundert. In: Joachim Schildt, Hartmut Schmidt (Hrsg.): Berlinisch. Geschichtliche Einführung in die Sprache einer Stadt. Akademie-Verlag, Westberlin 1986, S. 214—298, hier: S. 254.
Գրականություն
խմբագրել- Маркина Л. Г. POSTMUSEUM МУЗЕЙ ПОЧТЫ // Культура Германии: лингвострановедческий словарь / под общей редакцией проф. Н. В. Муравлёвой. — М.: АСТ, 2006. — С. 767—768. — 1181 с. — 3000 экз. — ISBN 5-17-038383-5.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլինի հաղորդակցության թանգարան» հոդվածին։ |