Բենջամին Ջոն (Բեն) Հովարդ (անգլ.՝ Benjamin John «Ben» Howard, մայիսի 24, 1988(1988-05-24) կամ ապրիլի 24, 1987(1987-04-24)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգահան և վոկալիստ։ BRIT Awards-ի կրկնակի դափնեկիր։ Առաջադրվել է Mercury Prize անունը կրող մրցանակաբաշխությանը։

Բեն Հովարդ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 24, 1988(1988-05-24) (32 տարեկան) կամ ապրիլի 24, 1987(1987-04-24)[1] (33 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունFalmouth University?
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երաժիշտ, երգիչ և կիթառահար
Կայքbenhowardmusic.co.uk
Ben Howard Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Բեն Հովարդը ծնվել է Լոնդոնի արևմտյան մասում։ Ութ տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Տոտնես։ Բենի ծնողները երաժիշտներ են եղել և հենց նրանք են Բենի մեջ երաժշտության հանդեպ սեր արթնացրել։ Ծնողների միջոցով նա ծանոթանում է Մարիտին Ջոնի, Վան Մորիսսոնի, Ջոն Միտչելլի և Simon & Garfunkel-ի աշխատանքների հետ, որոնք հետագայում իրենց ազդեցությունն են ունենում Բենի ստեղծագործական կյանքի վրա։

Հովարդը սկսել է գրել երգեր մոտավորապես ինը տարեկանում։ «American Songwriter» ամսագրին տված հարցազրույցում նա հայտնել է, որ երբ երեխա է եղել, սկսել է կիթառ նվագել, քանի որ նրան դուր էր գալիս իրար կապել բառերը և նոր բաներ հորինել․

  Ես կարծում եմ, որ բավականին տաղանդավոր եմ եղել փոքր տարիքում։ Այդպես ձեր մանկության տարիներին սիրո մասին ստեղծված երգերը դարձան դեռահաս տարիքի երգեր սիրո մասին։ Ոս կարծում եմ, որ նրանք սկսում են ապրել և ձեռք են բերում մի նոր ձև դեռահաս տարիքում։ Հենց այդ ժամանակ է ամեն ինչ փոխվում։  


Էդվարդ VI թագավորական քոլեջը և Տորկի տղաների համար նախատեսված միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Բենը լրագրության փոքրիկ դասընթաց անցավ Ֆալմուտ քոլեջ-համալսարանում։ Հետո նա որոշեց ամջողջությամբ նվիրվել երաժշտությանը և որոշեց ստեղծել մեղեդային ժողովրդական մոտիվներով երաժշտություն՝ մռայլ լիրիկական էլեմներների համակցությամբ։ Սկզբնական շրջանում նա հայտնի դարձավ Քորնուոլում և Դևոնում, իսկ հետագայում նաև Մեծ Բրիտանիայի այլ շրջաններում։ Մեկ ամիս անց, երբ Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում սպառվեցին Հովարդի համերգների բոլոր տոմսերը, Island Records անունը կրող բրիտական ձայնագրող ընկերությունը հրավիրեց նրանց ձայնագրման։

Երաժշտական կարիերաԽմբագրել

2008—2011 թվականներ․ Վաղ տարիներԽմբագրել

Նախքան Island Records ձայնագրող ընկերություն հետ պայմանագիր կնքելը Հովարդը մի քանի ստեղծագործություններ արդեն հրապարակել էր։ 2008 թվականին նա ինքնուրույն ստեղծեց իր առաջին մինի-ալբոմը՝ Games in the Dark-ը։ Հետո թողարկվեց These Waters մինի-ալբոմը, որը կազմված էր վեց թրեքից ներառյալ «The Wolves»-ը։

2010 թվականին Բեն Հովարդը թողարկեց Old Pine ժողովածուն։ Դրանից հետո նա բավականաչափ նյութեր ուներ մեծ ալբոմ ստեղծելու համար, որը ստացած Every Kingdom անվանումը։

2011—2012 թվականներ․ Every KingdomԽմբագրել

2011 թվականի Հովարդը պայմանագիր կնքեց Island Recordsհետ, որը նախկինում աշխատել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսին են Նիք Դրեյքը և Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարթինը։ 2011 թվականի հոկտեմբերի 3-ին Հովարդը թողարկեց իր դեբյուտային ալբոմը Every Kingdom անվան տակ։ Դրա համար նա 2012 թվականին առաջադրվեց Mercury Prize անունը կրող մրցականակբաշխությանը։

Հովարդը աշխատել է կողք-կողքի Ինդիա Բորնի և Քրիս Բոնդի հետ Every Kingdom ալբոմը ստեղծելու համար։ Ինդիան գրում էր պարտիա թավջութակի համար, իսկ բազմագործիքային Բոնդը գրում էր պարտիաներ ստեղնաշարային գործիքների, հավայական կիթառի, կոնտրաբասի, թմբուկների և ակարդեոնի համար։ 2012 թվականին նրանք միասին մեկնեցին շրջագայության։

2012 թվականի մայիսին Հովարդը կատարեց «The Wolves» երգը Later… with Jools Holland անունը կրող բիրտական հեռուսաշոուի ընթացքում։ 2012 թվականի մայիսի 26-ին նա նվագեց Նիդերլանդներում կայացած Pinkpop անունը կրող փառատոնի շրջանակներում և Radio 1's Big Weekend անունը կրող փառատոնի շրջանակներում։ 2012 թվականին ելույթ Մանչեստրում տեղի ունեցած Bonnaroo երաժշտական փառատոն 2012 շրջանակներում և Beach Break Live և 2012 թվականին Հարավային Ուելսում կայացած Bestival 2012 և Splendour in the Grass Suits անուները կրող փառատոններում։ 2012 թվականին հոկտեմբերին Հովարդ ելույթ ունեցավ Austin City Limits Music Festival փառատոնին։

2012 թվականին նոյեմբերին Մեն Հովարդը թողարկեց իր «The Burgh Island EP» մինի-ալբոմը, որը ներառում էր 4 նոր սինգլ։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

Նրա «Promise» երգը հնչել է House սերիալի ութերորոդ եթերաշրջանի 12-րդ դրվագում, ինչպես նաև Suits հեռուստասերիալում երրորդ եթերաշրջանի 11-րդ դրվագում, «If I Stay» ֆիլմում և 100 հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի առաջին սերիայում։

«Oats In The Water» երգը հնչում է The Walking Dead չորրորդ եթերաշրջանի հինգերորդ սերիայի վերջում ինչպես նաև Հետևորդները սերիալի երրորդ եթերաշրջանի առաջին սերիայում։

Մրցանակներ և նոմինացիաներԽմբագրել

BRIT AwardsԽմբագրել

Հովարդը երկու անգամ դարձել է BRIT Awards մրցանակաբաշխության կրկնակի դափնեկիր[2]։

Տարի Նոմինացիա Արդյունք
2013 British Breakthrough Act Հաղթանակ
British Solo Male Artist Հաղթանակ

Mercury PrizeԽմբագրել

Հովարդը առաջադրված է եղել Mercury Prize-ում[3]։

Տարի Ալբոմ Արդյունք
2012 Every Kingdom Առաջադրված

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. «Ben Howard wins best British breakthrough act and best male solo artist at Brit Awards 2013»։ The Independent։ փետրվարի 20, 2013։ Արխիվացված օրիգինալից 2013-04-22-ին։ Վերցված է փետրվարի 20, 2013 
  3. Green Thomas H. (հոկտեմբերի 30, 2012)։ «Mercury Prize countdown: 9-7. Michael Kiwanuka, Field Music, Ben Howard»։ Daily Telegraph։ Արխիվացված օրիգինալից 2013-04-22-ին։ Վերցված է փետրվարի 20, 2013 

Արտաքին հղումներԽմբագրել

  1. կայք(չաշխատող հղում)
  2. Բեն Հովարդը lastfm-ում
  3. Բեն Հովարդը youtube-ում