Բենուա Կոստիլ

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Բենուա Կոստիլ (ֆր.՝ Benoît Costil, հուլիսի 3, 1987(1987-07-03)[1], Կան), ֆրանսիացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է գալիս ֆրանսիական «Ռենն»-ում և Ֆրանսիայի հավաքականում։

Football pictogram.svg
Բենուա Կոստիլ
ֆր.՝ Benoît Costil
ZSPB-Bordo (3).jpg
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 3, 1987(1987-07-03)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Կան
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերաԽմբագրել

«Կան»Խմբագրել

Կոստիլը իր կարիերան սկսել է «Կան»-ի կազմում։ Թիմի կազմում Լիգա 1-ում հանդես գալու ընթացքում մասնակցել է 10 հանդիպման։

«Վան»Խմբագրել

2008 թվականին Կոստիլն վարձավճարով տեղափոխվել է Լիգա 2-ում հանդես եկող «Վան»։

«Սեդան»Խմբագրել

2009 թվականի հունիսի 17-ին Բենուան տեղափոխվել է «Սեդան»։ Նա թիմի հետ կնքել է 2-ամյա պայմանագիր[2]։ Երկու տարվա ընթացքում Բենուան մասնակցել է 76 հանդիպման, իսկ 2010/2011 մրցաշրջանում ճանաչվել է Լիգա 2-ի լավագույն դարպասապահ։

«Ռենն»Խմբագրել

«Սեդան»-ի հետ պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո՝ 2011 թվականի հունիսի 14-ին Կոստիլն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Լիգա 1-ում հանդես եկող «Ռենն»։ Նա թիմի հետ կնքել է 3-ամյա պայմանագիր։

Միջազգային կարիերաԽմբագրել

2008 թվականին Կոստիլը Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Տուլոնեում անցկացվող առաջնությանը[3]։

Իր դեբյուտն ազգային հավաքականի կազմում Կոստիլը նշել է 2014 թվականի նոյեմբերի 8-ին՝ Ալբանիայի հավաքականի դեմ խաղում։ Նա մասնակցել է նաև Շվեդիայի հավաքականի դեմ խաղին։

2016 թվականին Դիդիե Դեշամը Կոստիլին ընդգրկել է Եվրո 2016-ին մասնակցող թիմի կազմում։

ՁեռքբերումներԽմբագրել

  • Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի մասնակից - 2013

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել