Մանրապատում, գեղարվեստական արձակի ամենափոքրածավալ ժանրը։ Ունի խոհափիլիսոփայական լիցք, քնարական շունչ, ավարտուն բովանդակություն և կառուցվածք։ Նյութը տրվում է խտացված։ Հատուկ է մտքի կոնկրետությունը։ Հաճախ ունենում է անսպասելի ավարտ։ Աղերսվում է անեկդոտին, արձակ բանաստեղծությանը։ Մեծ մասամբ չունի ամբողջական սյուժե, հանգամանալից բնութագրված կերպարներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 249