Բենժամեն Վարոնյան

ֆրանսահայ մարմնամարզիկ

Բենժամեն Վարոնյան (ֆր.՝ Benjamin Varonian, հունիսի 15, 1980(1980-06-15), Նիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), ֆրանսահայ մարմնամարզիկ, 2000 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (պտտաձող)։

Բենժամեն Վարոնյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Benjamin Varonian
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 15, 1980(1980-06-15) (43 տարեկան)
Ծննդավայր՝Նիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
Ակումբ՝O.A.J.L.P. Antibes
Մարզիչ(ներ)՝Ստեֆան Կորբիե,
Մարկ Տուշե

Կենսագրություն խմբագրել

Բենժամեն Վարոնյանը ծնվել է 1980 թվականի հունիսի 15-ին Նիսում։ Մարմնամարզությամբ զբաղվել է Ստեֆան Կորբիեի և Մարկ Տուշեի ղեկավարությամբ։ 1998 թվականին նա դարձել է պատանիների Եվրոպայի չեմպիոն զուգափայտերի վրա վարժություններում և թիմային բազմամարտում[1]։

2000 թվականին Սիդնեյում կայացած Օլիմպիական խաղերում Բենժամեն Վարոնյանը պտտաձողի վրա վարժություններում նվաճել է արծաթե մեդալ։ Եզրափակչում նա ստացել է նույն գնահատականը, ինչ չեմպիոն դարձած ռուս մարմնամարզիկ Ալեքսեյ Նեմովը և նրան պարտվել է միայն այն պատճառով, որ որակավորման մրցումներում ունեցել է ավելի ցածր միավորներ[2]։

Մարզական կարիերան ավարտելուց հետո Բենժամեն Վարոնյանը սկսել է աշխատել Նիսի անշարժ գույքի գործակալությունում որպես կառավարիչ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Varonian Benjamin(ֆր.)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  2. Французский сюрприз Немову не помешал(ռուս.)
  3. Varonian, huit ans après(ֆր.)

Արտաքին հղումներ խմբագրել