Ալեքսեյ Յուրիևիչ Նեմով (ռուս.՝ Алексей Юрьевич Немов, մայիսի 28, 1976(1976-05-28)[1], Բարաշևո, Տենգուշևսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս մարմնամարզիկ, քառակի օլիմպիական չեմպիոն[2]։ Նա բոլոր ժամանակների ամենահայտնի մարմնամարզիկներից է։ Իր կարիերայի ընթացքում հաղթել է հինգ աշխարհի առաջնություն, երեք Եվրոպայի առաջնություն և նվաճել է տասներկու օլիմպիական մեդալ։

Ալեքսեյ Նեմով
Немов, Алексей.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝ռուս
Մասնագիտացում՝մարմնամարզիկ
Երկիր՝Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 28, 1976 (45 տարեկան)
Ծննդավայր՝Ռուսաստան Ռուսաստան, Տոլյատի
Քաշ՝173 սմ

Վաղ տարիներԽմբագրել

Ալեքսեյ Նեմովը մեծացել է Տոլյատիում։ Նրա հայրը թողել է նրան և նրա մորը, երբ նա դեռ երեխա էր, և Նեմովը երբեք չի տեսել հորը։ Ալեքսեյը սկսել է մարմնամարզությամբ զբաղվել հինգ տարեկանում։

Մարզական կարիերաԽմբագրել

Նեմովը նորամուտը իր նշել է 1993 թվականի աշխարհի առաջնությունում՝ տասնվեց տարեկանում ՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը։ Նա իր առաջին տիտղոսը նվաճել է Սանկտ Պետերբուրգի բարի կամքի խաղերում՝ գերազանցելով իր թիմակցին աշխարհի արծաթե մեդալակիր Ալեքսեյ Վորոպաևին ընդամենը մեկ միավորով։ Նեմովի ելույթները առանձնանում էին յուրահատուկ ոճով և շքեղությամբ։

Չնայած նրան, որ միջազգային մակարդակով Նեմովը ուներ մեծ համբավ, սակայն 1995 թվականին՝ Եվրոպայի առաջնությունում, Նեմովը, որն այն ժամանակ 19 տարեկան էր, առաջատար էր հինգ ելույթներից հետո, և նրան հարկավոր էր 8,75 միավոր՝ չեմպիոն ճանաչվելու համար։ Սակայն հաջորդ ելույթում նա բաց թողեց երկու խոշոր ցատկ, և ելույթը կանգ առավ, ինչից հետո նա հավաքեց 7,35 միավոր և գրավեց ընդամենը 9-րդ հորիզոնականը։

Մի քանի ամիս անց Նեմովը մրցել է Ճապոնիայի Սաբեյ քաղաքում ընթացող Աշխարհի առաջնությունում։ Ռուսաստանի թիմը որակավորման փուլում այդքան էլ լավ ելույթ չունեցավ՝ ընդհանուր հաշվարկում գրավելով 11-րդ հորիզոնականը։ Ռուսաստանի թիմը կարողացավ անցնել եզրափակիչ, սակայն գրավեց 4-րդ հորիզոնականը (պատմության ընթացքում նման դեպք առաջին անգամ էր գրանցվում, երբ Ռուսաստանի թիմը մեդալ չի կարողանում նվաճել)։

1996-ին Ատլանտայում անցկացվող օլիմպիական խաղերում Նեմովը ճանաչվեց աշխարհի չեմպիոն։ Նա վեց մեդալ է նվաճել այդ մրցաշարում (երկու ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզ)։

Չնայած շատերը կարծում էին, որ Նեմովը չի կարողանալու լավ ելույթ ունենալ Սիդնեյի օլիմպիական խաղերի ժամանակ, քանի որ նա ուներ ուսի մի քանի վնասվածք, ինչպես նաև նրա ամուսնությունը և իր առաջին որդու ծնունդը, բայց նա այդ մրցաշարում ունեցավ իր կարիերայի ամենալավ ելույթները։

ԾանոթագրություններԽմբագրել