Բեմական էֆեկտ (լատին․՝ effectus՝ կատարում), պայթյունի, հրդեհի, ամպրոպի, տեղացող անձրևի կամ ձյան, թռիչքի, կերպարանափոխությունների և այլ երևույթների պատրանքներ, որոնք ստեղծվում են բեմի սարքավորումների շնորհիվ[1]։

Տեսակներ խմբագրել

Բեմական էֆեկտները լինում են՝

  • Ձայնական, որոնց միջոցով ստեղծվում են բնության երևույթների (ամպրոպ, փոթորիկ, թռչունների երգ), փոխադրական միջոցների (կառք, ինքնաթիռ, գնացք), պատերազմական (ճակատամարտ, ռմբակոծություն, պայթյուն, կրակոց), կենցաղային (դռան ճռռոց, ժամացույցի զարկեր) ձայները։
  • Լուսային, որոնց միջոցով ստեղծվում են օրվա տարբեր պահերի բնական լուսավորության (այգաբաց, մթնշաղ, գիշեր, ցերեկ), ինչպես նաև տեղացող ձյան կամ անձրևի, հրդեհի ցոլքի, սենյակային լուսավորության (մոմի, ջահի) պատրանքներ։
  • Մեխանիկական, որոնց միջոցով սարքվում են գործող հողմաղաց, ընթացող նավ, գնացք, իրականացվում են դերասանների թռիչքները, անկումները (դեպի բեմատակ), բեմական միջավայրի վերափոխումներ և այլն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 26 — 208 էջ. — 5000 հատ։