Բեկտենի լաստենատերև

բույսերի տեսակ
(Վերահղված է Բեկետենի լաստենատերևից)
Բեկտենի լաստենատերև
Բեկտենի լաստենատերև
Բեկտենի լաստենատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Դժնիկազգիներ (Rhamnaceae)
Ցեղ Բեկտենի (Frangula)
Տեսակ Բեկտենի լաստենատերև (F. alnus)
Միջազգային անվանում
Frangula alnus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բեկտենի լաստենատերև (լատին․՝  Frángula alnus), տերևեաթափ, խոշոր թուփ է կամ ցածրաճ ծառ՝ մինչև 5-6 մ բարձրությամբ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Տերևները երկարավուն են, էլիպսաձև կամ հակառակ ձվաձև։ Ծաղիկները 2-7-ական են՝ ողկույզ ծաղկաբույլերում, գտնվում են տերևածոցերում, զանգականման են, մանր, սպիտակադեղնավուն։ Պտուղը գնդաձև է՝ մուգ գույնի, մեծ մասամբ՝ սև։ Ծաղկում է աստիճանաբար՝ ապրիլից-հուլիս ամիսներին, հաճախ նկատվում է ծաղկման երկրորդ փուլ։ Միևնույն ողկույզի վրա կարելի է նկատել չբացված և բացված ծաղիկներ, չհասունացած և լրիվ հասունացած պտուղներ։ Պտուղները թունավոր են։ Ցրտադիմացկուն է, հողի նկատմամբ քիչ պահանջկոտ։ Բազմանում է սերմերով և արմատային մացառներով։ Տալիս է հիանալի վերաճ։ Պիտանի է գետափերի, լճափերի և թեք լանջերի անտառապատման, ամրացման համար։ Գեղազարդ է, հատկապես, վառ կանաչ, փայլուն տերևների և հասունացման տարբեր փուլերում տարբեր գունավորում ունեցող պտուղների շնորհիվ։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ, խոշոր թուփ է, 5—7 մ բարձրությամբ, հարթ, գրեթե սև կեղևով։ Ընձյուղները կարմրադարչնագույն են, ծածկված սպիտակ, նշտարաձև ոսպնյակներով, մերկ կամ աղվամազապատ։ Բողբոջները մերկ են կամ ծածկված գորշավուն աղվամազով։ Տերևները երկարավուն էլիպսաձև են կամ լայն, հակառակ ձվաձև, 3—8 սմ երկարությամբ և 1,5—4,5 սմ լայնությամբ (երբեմն' 1 2 սմ երկարությամբ և 6 սմ լայնությամբ), վերևից' մուգ կանաչ, մերկ և փայլուն, ներքևից' դեղնականաչավուն, մերկ կամ ջղերի ուղղությամբ ծածկված շիկավուն աղվամազով, կոթունավոր։ Ծաղիկները 2—7-ական, գտնվում են տերևածոցերում, նեղ զանգականման են, մանր, փրսից սպիտակավուն, ներսից' դեղնավուն։ Պտուղը գնդանման է 0,3—1 սմ տրամագծով, սկըզբոլմ մոռակարմրավուն, այնուհետև' սևամանուշակագույն, 3 ոսպնյականման, հարթ,դարչնագույն, մոտ 0,5 սմ երկարությամբ, սեպանման քթիկով, կորիզներով։ Ծաղկում է ապրիլի վերջից մինչև հուլիսի սկիզբը և երկրորդ անգամ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Արևմտյան և Արևելյան Եվրոպայում, Սիբիրում, Ղազախստանում, Փոքր Ասիայում և Չինաստանում։ Հայաստանում աճում է գրեթե ամենուրեք՝ մինչև 1000-1200 մ բարձրությունները, համեմատաբար խոնավ անտառային համակեցություններում, թփուտներում։

Կիրառություն խմբագրել

Արտակարգ քչապահանջ բույս է, լավ է աճում բոլոր տեսակի հողերում, լավ է դիմանում ինչպես բարձր, այնպես էլ ցածր ջերմաստիճաններին, ինչպես չորությանը, այնպես էլ գերխոնավացմանը։ Բնի կեղևը օգտագործվում է լուծողական պատրաստելու համար։ Հասուն պտուղներից ստանում են հրաշալի կանաչ ներկ, որն օգտագործվում է գործվածքներ ներկելու համար։ Պտուղները թունավոր են։ Բնափայտն օգտագործում են դեկորատիվ ֆաներաներ, մանր իրեր պատրաստելու համար։ Այրելիս տալիս է գրեթե անմոխիր ածուխ և օգտագործվում է ամենաբարձրորակ որսորդական վառոդ ստանալու համար։ Դեկորատիվ է վառ կանաչ, Փայլուն տերևների և հասունացման տարբեր փուլերում տարբեր գունավորում ունեցող գեղեցիկ պտուղների շնորհիվ, որոնք սեզոնի ընթացքում փոփոխվում են բաց կանաչից մինչև կարմրաբալագույն և մանուշակասևգույների[1]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեկտենի լաստենատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեկտենի լաստենատերև» հոդվածին։
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 194։