Բել (քաղաք, Կալիֆոռնիա)

Քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում

Բել (անգլ.՝ Bell), քաղաք Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես շրջանում, որի բնակչությունը 2000 թվականի մարդահամարի արդյունքում կազմել է 36 664 մարդ[2]։ Բելը տեղակայված է Լոս Անջելես գետի արևմուտքում։ Քաղաքի մասշտաբը 6,84 կմ² է (Բելը տասներեքերորդն է Ամերիկայի ամենափոքր քաղաքների ցանկում՝ 25 000 բնակչությունից ոչ պակաս[2][3])։ Լոս Անջելեսի արվարձանն է։

Բնակավայր
Բել
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1913 թ.
Մակերես6,783433 կմ², 6,783432 կմ², 6,783432 կմ²
ԲԾՄ43±1 մետր
Բնակչություն33 559 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ323
Փոստային դասիչ90201–90202, 90270
Պաշտոնական կայքcityofbell.org(անգլ.)
Բել (քաղաք, Կալիֆոռնիա) (ԱՄՆ)##
Բել (քաղաք, Կալիֆոռնիա) (ԱՄՆ)

Պատմություն խմբագրել

Բել քաղաքի պատմությունը հաշվարկվում է մի քանի հազար տարի։ Մ.թ.ա. 500 թվականին այստեղ բնակություն էին հաստատել գաբրիելինո ցեղի հնդկացիները (տոնգվա)։ 16-րդ դարի կեսերից այդ շրջանում բնակվում էին իսպանացիները։ Իսպանացի զինվոր և արիստոկրատ Դոն Անտոնիո Մարիա Լուգան (1775-1860[4]) բնակություն է հաստատել 30 հազար ակր մեծությամբ տարածքում, որի մեջ մտնում էր նաև Բել քաղաքի ներկայիս տարածքը (ինչպես նաև Բել Գարդենսը, Վերնոնը, Կոմերսը, Կուդայը, Լինվուդը, Մեյվուդը, Սաութ Գեյթան, Ուոլնաթ պարկը և Հանթինգթոն պարկը)։ 1810 թվականին Իսպանիայի թագավորը պաշտոնապես այդ հողերը շնորհել է Լուգային՝ որպես պարգև իր զինվորական ծառայության համար[4]։ Այս հսկայական տարածքը կոչվում է Սան Անտոնիո Ռանչո։ Բացի այդ, 1816-1819 թվականներն ընկած ժամանակահատվածում Լուգան Լոս Անջելեսի փոքրիկ քաղաքի քաղաքապետն էր[5]։ Անտոնիո Մարիա Լուգան մահացել է 1860 թվականին 85 տարեկան հասակում։ 1865 թվականին Լուգայի ընտանիքի նյութական վիճակը վատացել է, և նրանք ստիպված են եղել վաճառել իրենց տարածքների մեծ մասը մեկ ակրի համար մեկ դոլարից պակաս գնով։

 
Ջեյմս Ջորջ Բելի տունը

1870 թվականի և 1890 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Լոս Անջելեսից այստեղ են եկել մի խումբ նորաբնակներ։ 1876 թվականին այստեղ է ժամանել Ջեյմս Ջորջ Բելն իր ընտանիքի հետ։ Բելի ընտանիքը ձեռք է բերել 360 (1,5 կմ²) ակր հող և սկսել է զարգացնել մանր տնտեսությունը և անասնաբուծությունը։ 1898 թվականին Սան Անտոնիոյի Ռանչոն ստացել է նոր անուն՝ Բել[6]։

20-րդ դարում Բելը վատ բնակեցված վայր էր, սակայն 1900-1915 թվականներին ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսել բնակություն հաստատել այստեղ։ Բացվել են դպրոցներ, եկեղեցիներ և գրադարաններ։ 1913 թվականին մի քանի փոքր ձեռնարկություններ սկսել են իրենց աշխատանքը։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ հատկապես 1920-1935 թվականներին, տեղի է ունեցել իսկական «շինարարական բում»։ Մարդիկ շարունակում էին բնակվել այդ տեղանքում, ստեղծում էին նոր դպրոցներ, հասարակական կազմակերպություններ։ Նույն ժամանակ կառուցվել է կոյուղու համակարգը։

1927 թվականի նոյեմբերի 7-ին Բելը պաշտոնապես ստացել է քաղաքի կարգավիճակ[7]։

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է 6,84 կմ² (6,42-հողատարածք, 0,42-ջուր)։

Ժողովրդական վիճակագրություն խմբագրել

Ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների՝ Բել քաղաքի բնակչության թիվը կազմում է 36 664 մարդ[8]։ Ռասայական կազմը հետևյալն է. սպիտակամորթներ՝ 48,45%, աֆրոամերիկացիներ՝ 1,28%, բնիկ ամերիկացիներ՝ 1,7%, ասիացիներ՝ 1,07%, Խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ՝ 0,06%, այլ ցեղեր՝ 43,09%։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. 2,0 2,1 «Cities with 25,000 population or more: C-1. Area and Population». County and City Data Book: 2007. U.S. Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  3. «Smallest Cities in the United States». Geography.about.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.
  4. 4,0 4,1 «Timeline». Bell.k12.ca.us. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  5. http://score.rims.k12.ca.us/score_lessons/foot_prinOn(չաշխատող հղում) April 6, 2000, the Bell House was dedicated as a California State Historical Resource.ts/Files/lugo_era_history.htm
  6. «История города Белл». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
  7. «Incorporation Dates of California Cities». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 18-ին.
  8. Данные переписи населения США 2000 года(չաշխատող հղում)