Բելի տաճար (արաբ․՝ معبد بل‎‎‎), տաճար Սիրիայի Պալմիրա քաղաքում՝ նվիրված գերագույն աստված Բելին։ Մտնում է Պալմիրայի ավերակների համակարգի մեջ, համարվում է քաղաքի գլխավոր սրբավայրը։ Ավերվել է 2015 թվականին։ Տաճարը արևելյան և անտիկ արևմտյան ճարտարապետության յուրօրինակ համադրություն է. նախագծվել է Մերձավոր Արևելքի ճարտարապետական սկզբունքների համաձայն, սակայն ճակատային մասը կառուցվել է հունական և հռոմեական տաճարների օրինակով։ Կառուցվել է Ք. հ. 32 թվականին (քաղաքի ամենահին շինություններից է)։

Բելի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար, հնագիտական հուշարձան և ավերակներ
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՏեղագրությունTadmur? և Հոմսի մարզ
Մասն էՊալմիրա
Շինանյութքար
Մակերես0,36 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Temple of Baal in Palmyra Վիքիպահեստում
Բելի գլխավոր տաճարը, 2008

2015 թվականի օգոստոսի 30-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները տաճարի տարածքում պայթյուն են իրականացրել՝ գրեթե ամբողջությամբ ավերելով տաճարի կենտրոնական շինությունը[1]։

Էքստերիեր

խմբագրել

Բելի տաճարը գտնվել է սրբավայրի ընդարձակ բակի կենտրոնում։ Այն զբաղեցրել է 64.050 մ² մակերեսով տարածք։ Պատերը զարդարված են եղել ոչ մեծ սյուներով։ Բակը բոլոր կողմերից շրջապատված է եղել ծածկած տարածքներով, որոնք հենվել են երկու շարք սյուների վրա։ Արևմտյան մասում գտնվել են գլխավոր դարպասները՝ զարդարված քանդակներով։

Բելի սրբավայրի գլխավոր տաճարը

խմբագրել

Կառուցվել է սանդղահարթակային տարածքի վրա։ Կենտրոնական ուղղանկյունաձև կառույցը բոլոր կողմերից շրջապատված է եղել սյունաշարերով։ Տաճարի կենտրոնական մոտքը գտնվել է ոչ թե դիմային մասում, ինչպես ընդունված է եղել այդ ժամանակ, այլ երկայնաման մասում։ Մուտքը ընդգծվել է քարե աշտարակներով (պիլոն)։

Ինտերիեր

խմբագրել
 
Տաճարի ներքին սրահ

Գլխավոր տաճարի ներքին տարածքը մեծ սրահ է եղել, որը չի բաժանվել պատերով կամ սյուներով։ Տաճարը լուսավորվել է հենց տանիքի տակ տեղադրված ուղղանկյունաձև բացվածքներից։ Կենտրոնում տեղադրված են եղել աստվածների արձաններ։ Նախկինում տաճարը ծածկված է եղել հարթ ծածկով, որից մինչ տաճարի վերջնական կործանումը ոչինչ չէր պահպանվել։ Պահպանվել էին միայն տանիք տանող անկյունային աստիճաններից հատվածներ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Боевики ИГИЛ уничтожили храм Бэла // Первый канал. — 30.08.2015

Արտաքին հղումներ

խմբագրել