Բելիզ (քաղաք)
Բելիզ (անգլ.՝ Belize), Բելիզ պետության խոշորագույն քաղաքը և նավահանգիստը։ Տեղակայված է Կարիբյան ծովի ափին՝ Բելիզի արևելյան մասում։ Ըստ 2010 թվականի մարդահամարի՝ Բելիզի բնակչությունը կազմում է 57 169 մարդ (2010)։
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1638 թ. | ||
Մակերես | 35,667 կմ² | ||
ԲԾՄ | 0 մետր | ||
Բնակչություն | 57 169 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | CDT? | ||
Պաշտոնական կայք | belizecitycouncil.org | ||
| |||
Պատմություն Խմբագրել
Հիմնել են անգլիացի նավաստիները 17-րդ դարի վերջին Օուլովեր առվի գետաբերանում։ Որպես փոխաբեռնման հիմք՝ օգտագործվել է փայտավաճառների և անտառատնտեսների համար։
Ի սկզբանե Բելիզը պետության մայրաքաղաքն էր, բայց 1961 թվականին փոթորիկ Հեթին էական վնաս է հասցրել քաղաքին, ինչից հետո՝ 1970-ականներին մայրաքաղաքը տեղափոխվել է երկրի խորքը՝ Բելմոպան քաղաք[1]։ Չնայած դրան, Բելիզ քաղաքն առ այսօր մնում է վարչապետի և կառավարության նստավայրը։
Տրանսպորտ Խմբագրել
Ծովային նավահանգիստ է։ Քաղաքում գտնվում է միջազգային տերմինալով մունիցիպալ օդանավակայան (կոդ TZA), որը քաղաքի կենտրոնից գտնվում է մոտ 3 կմ հյուսիս։ Միջազգային օդանավակայան Բելիզ Սիթի Ֆիլիպ Գոլդսոնը (կոդ BZE) Բելիզից գտնվում է 16 կմ հյուսիս-արևմուտք։
Տեսարժան վայրեր Խմբագրել
- Սուրբ Հովհաննեսի մայր տաճար (1812-1847 թվականներ)՝ ամենահին անգլիկան եկեղեցին Կենտրոնական Ամերիկայում։
- Բելիզի թանգարան հին բանտի շենքում (1857 թվական։
- Ափամերձ գոտիական թանգարան (ըստ խութերի բնապահպանության՝ էքսպոզիցիա) և Ծովային թանգարան (ծովագնացության վերաբերյալ մոդելների և փաստաթղթերի հավաքածու) նախկին հրդեհային կայանների շենքում։
Քաղաքից 50 կմ հարավ-արևմուտք գտնվում է Բելիզի կենդանաբանական այգին։ Ձևավորվել է 1983 թվականին։ Այդ ժամանակ վայրի կենդանիների մասին «Path of the Raingods» ֆիլմի նկարահանումներից հետո մնացել էր ջունգլիներից գողացված 150 կիսագիշատիչ կենդանի։ Նրանց ազատ արձակել չհամարձակվեցին. կենդանիները կարող էին սատկել։ Վերահսկիչ Շարոն Մատոլան հիմնեց բուծարան, իսկ ավելի ուշ՝ կենդանաբանական այգի։ Ներկայումս այնտեղ կա տեղի կենդանական աշխարհի ավելի քան 125 տեսակ։
Պատկերասրահ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «belmopanbelize.com»։ belmopanbelize.com։ Արխիվացված է օրիգինալից July 22, 2010-ին։ Վերցված է June 29, 2010