Բելգիայի բալետ, 1705 թվականին Դը լա Մոննե թատրոնում կազմակերպվել է առաջին բալետային խումբը: Բեմադրվել են Բ․ Լյուլիի, Ա․ Ռետուշի օպերա–բալետները։ 1819–1831 թվականներին Պետիպան բելգիական կոմպոզիտորների երաժշտությամբ բեմադրել է 15 ներկայացում։ 1830–1890-ական թվականներին Բրյուսելում բեմադրություններ են տվել Բարտոլոմենը, Անիելը, Դեպլասը, Հյուսը, Լ․ Պետիպան, Ֆ․ Հանսենը, Պուանյին, Լաֆֆոնը և Զ․ Աարակկոն։ Հանդես են եկել եվրոպական հայտնի պարուհիներ Մ․ Տալիոնին, Ֆ․ էլսլերը և ուրիշներ։ 19-րդ դարի վերջին թատրոնի խաղացանկում տեղ են գտել է Մատիեի և բելգիական հայտնի կոմպոզիտորներ Յա․ Բլոկսի, Ֆ․ Ֆլոնի ու Լ․ Դյուբուայի բալետները։ 20 -րդ դարի սկզբին բեմադրվել են Վ․ դ’էնդիի, Դ․ Լովերինսի բալետները։ 1960 թվականից Դը լա Մոննե թատրոնում պայմանագրով աշխատում է «20-դարի բալետը» խումբը, որ կազմակերպել է ֆրանսիական բալետմայստեր Մ․ Բեժարը։ Նրա ներկայացումներից են՝ Ի․ Ֆ․ Ատրավինսկու երաժշտությամբ՝ բալետների երեկո (1960 թվական), «էմոնի չորս որդիները» (1960 թվական), Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի երաժշտությամբ՝ «Խնդության ձոն» (1964 թվական), Հ․ Բեռլիոզի երաժշտությամբ՝ «Ռոմեո և Ջուլիետ» (1966 թվական), հնդկական երաժշտությամբ՝ «Բախտի» (1968 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։