Ստյուարտ Բեբիջ (1916[1][2][3], Օքլենդ, Նոր Զելանդիա - նոյեմբերի 16, 2012(2012-11-16)[4], Սիդնեյ, Ավստրալիա), անգլիկան եկեղեցու քահանա[6]։

Ստյուարտ Բեբիջ
Ընդհանուր տեղեկություններ


Ստյուարտ Բեբիջ
Դիմանկար
Ծնվել է1916[1][2][3]
ԾննդավայրՕքլենդ, Նոր Զելանդիա
Մահացել էնոյեմբերի 16, 2012(2012-11-16)[4]
Մահվան վայրՍիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
ԿրթությունՕքլենդի միջնակարգ դպրոց, Լոնդոնի թագավորական քոլեջ և University of New Zealand?
Մասնագիտությունքահանա
ԱշխատավայրMoore Theological College?
Պարգևներ և
մրցանակներ
 Stuart Babbage Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ստյուարտ Բեբիջը սովորել է Օքլենդի միջնակարգ դպրոցում, Նոր Զելանդիայի համալսարանում և Լոնդոնի Արքայական քոլեջում[7]։ Ձեռնադրվել է 1940 թվականին[8]։ Նրա առաջին գրառումը եղել է այն ժամանակ, երբ նա ծխական քահանա էր Հավերրինգ-էյթ Բոուերում։ Հետո 1942-1946 թվականներին նա վերադարձել է Ավստրալիա՝ դառնալով Սիդնեյի Սենտ Էնդրյու եկեղեցու ավագ քահանա (1947[9]-1953), ապա՝ Մելբուրնի Սենտ Պոլս եկեղեցու ավագ քահանա 1953-1962 թվականներին։

Բեբիջը նաև իր ներդրումն է ունեցել աստվածաբանական կրթության մեջ։ Նա դասախոսել է Մուրի աստվածաբանական քոլեջում, այն ժամանակ, երբ եղել է Սիդնեյի քահանան էր, և աշխատել է որպես Ռիդլի քոլեջի տնօրեն այն ժամանակ, երբ Մելբուրնինն էր։ Նա տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, դառնալով Գորդոն-Կոնվելի աստվածաբանական ճեմարանի հիմնադիրներից մեկը։

Վաղ կյանք խմբագրել

Ստյուարտ Բեբիջը ծնվել է 1916 թվականի հունվարի 4-ին Օքլենդում, Նոր Զելանդիայում։ Նրա ընտանեկան ծառում ընդգրկված է նաև Չարլզ Բեբիջը՝ (1791-1871) անգլիացի մաթեմատիկոսը, որը ստեղծել է առաջին մեխանիկական հաշվիչը։ Բեբիջի պապը, ով նաև հայտնի էր Չարլզ անունով, ընտանիքի հետ մեկնել էր Նոր Զելանդիա, որտեղ և ծնվեց Գորդոն Բեբիջը[10]։

Բեբիջն իր մագիստրոսի կոչումը ստացել է 20 տարեկանում, նախքան Լոնդոն մեկնելը։ Նրա թեզիսը Պուրիտանական շարժման մասին էր, և 1939 թվականի դեկտեմբերին նա ձեռնադրվեց որպես Անգլիկանական քահանա։

Ընտանիք խմբագրել

Ֆելտվելում քահանա ծառայելու ժամանակ նա հանդիպում է Ռեյչլ Էլիզաբեթ Քինգին և ամուսնանում նրա հետ 1943 թվականին։ Միասին Բեբիջը և Էլիզաբեթը ունեցել են չորս երեխա՝ Վերոնիկա, Մալկոլմ, Քրիստոֆեր և Տիմոթեոս։ Ընտանիքի ավագ երեխան՝ Վերոնիկան, թողնելով Մելբուրնը, 1963 թվականին մեկնում է Միացյալ Նահանգներ, որպեսզի մասնակցի «Քաղաքացիական իրավունքներ» շարժմանը։ Բեբիջը դառնում է Ջորջիայի Կոլումբիայի աստվածաբանական ճեմարանի պրոֆեսոր։ Նա ծառայում է որպես ծխական քահանա Ատլանտայի Աֆրո-ամերիկյան եկեղեցում։ Բեբիջի որդին՝ Քրիստոֆերը, ամուսնանում է աֆրո-ամերիկացու հետ և միանում Ատլանտայի Եպիսկոպոսական տաճարին։ Բեբիջի թոռնուհին՝ Լիզա Նոել Բեբիջը, գրառել է իր ընտանիքի անդամների միջռասսայական ամուսնությունների մասին «333 Miracles» կենսագրականում։

Բեբիջը գրել է յոթ գիրք՝ ներառյալ «Լուզ Քենոնի նոթերը»։ Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 16-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://pust.urbe.it/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?authid=28902
  2. 2,0 2,1 Catalogue of the Library of the Pontifical University of Saint Thomas Aquinas
  3. 3,0 3,1 Korean Authority File (կոր.)
  4. 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
  5. Australian Honours Search Facility
  6. «New College UNSW Obituary». www.newcollege.unsw.edu.au (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  7. Sydney Morning Herald January 8 2013
  8. Crockford's Clerical Directory 1975-76 London: Oxford University Press, 1976 ISBN 0-19-200008-X p43
  9. «The Sydney Morning Herald - Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  10. «Humanitarian too direct for some». The Sydney Morning Herald (անգլերեն). 2013 թ․ հունվարի 7. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստյուարտ Բեբիջ» հոդվածին։