Բեատրիքս (ամբողջական անունը` Բեատրիքս Վիլհելմինա Արմգարդ, հոլ.՝ Beatrix Wilhelmina Armgard հունվարի 31, 1938(1938-01-31)[1][2][3][…], Soestdijk Palace, Բարն, Ուտրեխտ, Նիդերլանդներ), Նիդերլանդների թագուհի 1980 թվականի ապրիլի 30-ից, իր մոր` թագուհի Յուլիանայի հեռացումից հետո, մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը, երբ ինքն է հեռացել գահից, այն զիջելով իր որդուն` արքայազն Վիլեմ Ալեքսանդրին, Օրանյան դինաստիայից։ Գահից հեռանալուց հետո կրում է Նիդերլանդների իշխանուհի տիտղոսը։ Բեատրիքսի կառավարումը կանացի երրորդ անընդմեջ կառավարումն էր Նիդերլանդների թագավորության մեջ 1890 թվականից։ Այսպիսով, ամբողջ 20-րդ դարում Նիդերլանդներում թագավորել են միայն կանայք։

Բեատրիքս
 
Կրթություն՝ Լեյդենի համալսարան
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ միապետ և ազնվական
Դավանանք Նիդեռլանդների բողոքական եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 31, 1938(1938-01-31)[1][2][3][…] (86 տարեկան)
Ծննդավայր Soestdijk Palace, Բարն, Ուտրեխտ, Նիդերլանդներ
Դինաստիա Օրանժ-Նասաուների հարստություն
Քաղաքացիություն  Նիդերլանդների Թագավորություն
Հայր Արքայազն Բերնհարդ, Նիդեռլանդների արքայազն կոնսորտ
Մայր Juliana of the Netherlands?
Ամուսին Prince Claus, Prince Consort of the Netherlands?
Զավակներ Վիլեմ Ալեքսանդր, Prince Friso of the Netherlands? և Prince Constantijn of the Netherlands?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Բեատրիս Վիլհելմինա Արմգարդը, Նիդերլանդների արքայադուստր, արքայադուստր Օրանյան-Նասսաու և արքայադուստր Լիպե-Բիստերֆելդյանը, ծնվել է 1938 թվականի հունվարի 31-ին, ժամը 9:27, Սուստդեյկ հոլ.՝ Soestdijk պալատում, Բարնում, Նիդերլանդներ։ 1940 թվականի մայիսին ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, իսկ մեկ ամիս անց Բեատրիսն ու նրա քույր Իռենան մայրիկի հետ տեղափոխվում են Օտտավա, որտեղ նրանք ապրել են Սթորնուեյ առանձնատանը, որտեղ և 1943 թվականին ծնվել է նրա քույրը` Մարգարիտան։ Պատերազմի ժամանակ նրա հայրը` արքայազն Բեռնարդը, Բեատրիսի տատիկի` Վիլհելմյան թագուհու հետ մնացել է Լոնդոնում և ընտանիքին միայն հազվադեպ է այցելել։ Ընտանիքը Նիդերլանդներ է վերադարձել միայն 1945 թվականի օգոստոսի 2-ին։ Միջնակարգ կրթությունն արքայադուստրն ստացել է «De Werkplaats» և «Incrementum» դպրոցներում։ 1961 թվականի հուլիսին Բեատրիսն ավարտել է Լեյդենի համալսարանը, որտեղ սովորել է սոցիոլոգիա, տնտեսագիտություն և պետական իրավունք։ Իրավագիտության դոկտոր է։

Ընտանիք

խմբագրել

1965 թվականի հունիսի 28-ին պաշտոնապես հայտարարվել է Նիդերլանդների գահի ժառանգորդ Բեատրիսի և գերմանացի դիվանագետ Կլաուս ֆոն Ամսբերգի նշանադրության մասին։ Նշանադրությունից հետո Կլաուս ֆոն Ամսբերգը դարձել է Նիդերլանդների հպատակ։ Ամուսնությունն ընդունվել է Նիդերլանդների խորհրդարանի երկու պալատների կողմից, և գահի ժառանգորդ արքայադուստր Բեատրիսի և Կլաուս ֆոն Ամսբերգի հարսանիքը տեղի է ունեցել 1966 թվականի մարտի 10-ին։ Հարսանիքի օրը Կլաուսն ստացել է Նիդերլանդների արքայազնի տիտղոսը։

Նիդերլանդների թագուհի

խմբագրել

1980 թվականի ապրիլի 30-ին Նիդերլանդների թագուհի Յուլիանան իր ծննդյան 71-ամյակի առթիվ ստորագրել է գահից հեռացման մասին փաստաթուղթը` ի օգուտ իր ավագ դստեր։ Նույն օրը գահաժառանգ արքայադուստր Բեատրիսը հայտարարվել է Նիդերլանդների թագուհի։ 1981 թվականից սկսած արքայական ընտանիքը մշտապես ապրում է Հաագայի մոտ գտնվող Հեյս-թեն-Բոս հին կալվածքում։ Թագուհու պաշտոնական նստավայրը 1984 թվականից սկսած համարվում է Նոորդեյնդե (հոլ.՝ Noordeinde) պալատը։ 2013 թվականի հունվարի 28-ին թագուհի Բեատրիսը հայտարարել է հեռուստատեսությամբ, որ 2013 թվականի ապրիլի 30-ին, Թագուհու օրվա (Koninginnedag) ավանդական տոնակատարության օրը նա կհրաժարվի գահից ի օգուտ իր ավագ որդու` Վիլեմ Ալեքսանդրի[12]. 2013 թվականի ապրիլի 30-ին թագուհի Բեատրիսը պաշտոնապես հրաժարվել է գահից` ի օգուտ իր որդու` Վիլեմ Ալեքսանդրի։ Դրանից հետո նրա որդին` Վիլեմ Ալեքսանդրը պաշտոնապես դարձել է Նիդերլանդների թագավոր։ Թագուհի եղած ժամանակ Բեատրիսն ունեցել է Նորին արքայական մեծություն, Նիդերլանդների թագուհի Բեատրիս, Օրանյան-Նասաուսյան արքայադուստր, Լիպե-Բիստերֆելդյան արքայադուստր տիտղոսները։ Գահից հեռանալուց հետո նա կրում է Նիդերլանդների արքայադուստր Բեատրիս, Օրանյան-Նասաուսյան արքայադուստր, Լիպե-Բիստերֆելդյան արքայադուստր տիտղոսները։ Գահից հեռանալուց հետո արքայադուստր Բեատրիսն ապրում է Դրակենստեյն ամրոցում, որ նա ձեռք է բելեր 1959 թվականին։

Երեխաներ և թոռներ

խմբագրել

Բեատրիս թագուհին և արքայազն Կլաուսն ունեցել են երեք երեխա.

  • Վիլեմ Ալեքսանդր (ծնվել է 1967 թվականի ապրիլի 27-ին), թագուհու ավագ որդին, 2013 թվականից` Նիդերլանդների թագավոր,
  • Ֆրիզո (25 սեպտեմբերի, 1968-12 օգոստոսի, 2013),
  • Կոնստանտին(ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 11)։

Արքայադուստրն ունի 7 թոռնուհի և մեկ թոռ.

  • Թագավոր Վիլեմ Ալեքսանդրի և թագուհի Մաքսիմայի աղջիկները.
    • Օրանյան արքայադուստր, Կատարինա-Ամալիա Բեատրիս Կարմեն Վիկտորիա (գահաժառանգ, ծնվել է 2003 թվականի դեկտեմբերի 7-ին)
    • արքայադուստր Ալեքսիա Յուլիանա Մարսելա Լորենտին (ծնվել է 2005 թվականի հունիսի 26-ին)
    • արքայադուստր Արիանա Վիլհելմինա Մաքսիմա Ինես (ծնվել է 2007 թվականի ապրիլի 10-ին)
  • Արքայազն Կոնստանտինի և արքայադուստր Լորենտինի երեխաները.
    • Էլոիզա, Օրանյան-Նասսաու կոմսուհի (ծնվել է 2002 թվականի հունիսի 8-ին)
    • Կլաուս-Կազիմիր, Օրանյան-Նասսաու կոմս (ծնվել է 2004 թվականի մարտի 21-ին)
    • Լեոնորա, Օրանյան-Նասսաու կոմսուհի (ծնվել է 2006 թվականի հունիսի 3-ին)
  • Արքայազն Ֆրիզոյի և կոմսուհի Մեյբելի երեխաները
    • Լուանա Էմմա, Օրանյան-Նասսաու կոմսուհի (ծնվել է 2005 թվականի մարտի 26-ին)
    • Յոհաննա Զարիա, Օրանյան-Նասսաու կոմսուհի (ծնվել է 2006 թվականի հունիսի 18-ին)

2000-ականների սկիզբն անընդմեջ սգի ժամանակաշրջան էր թագուհու և ողջ երկրի համար. թագուհու ամուսինը, արքայազն Կլաուս ֆոն Ամսբերգը, մահացել է 2002 թվականի հոկտեմբերի 6-ին, իսկ 2004 թվականին մահացել են նրա ծնողները, մարտի 20-ին` մայրը` Նիդերլանդների թագուհի Յուլիանան[13]; իսկ դեկտեմբերի 1-ին` հայրը, 93-ամյա արքայազն Բեռնարդը։

Հարձակում արքայական ընտանիքի վրա

խմբագրել

2009 թվականի ապրիլի 30-ին Ապելդորն քաղաքում ծիսակատարության ժամանակ 38-ամյա Կարստ Տատեսը փորձել է իր մեքենայով մխրճվել այն ավտոբուսի մեջ, որով այդ պահին երթևեկում էին թագուհի Բեատրիսը, նրա որդի Վիլեմ Ալեքսանդրը կնոջ` Մաքսիմայի հետ և արքայական ընտանիքի այլ անդամներ։ Մեքենան անցել է ավտոբուսի կողքով և անցնելով հանդիսատես ամբոխի միջով` բախվել է հուշարձանին։ Հարձակման արդյունքում զոհվել է 7 մարդ, 11-ը վնասվածքներ են ստացել (մեկ մարդ մահացել է դեպքի հաջորդ օրը)[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեատրիքս» հոդվածին։