Բացման խոսք հայ գրողների ընկերության երեկույթին

«Բացման խոսք հայ գրողների ընկերության երեկույթին», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։

Բացման խոսք հայ գրողների ընկերության երեկույթին
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1913
ՀրատարակչությունՀորիզոն օրաթերթ
Հրատարակվել է1913
ՎիքիդարանԲացման խոսք հայ գրողների ընկերության երեկույթին

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1913 թվականին[1]։

1913 թվականի նոյեմբերի 7-ին Թումանյանը այն խոսքով բացել է հայ գրողների կովկասյան ընկերության գրական երեկույթների երկրորդ շրջանը։ Այդ երեկույթն նվիրված է եղել արևմտյան գրականությանը, որի մասին բանախոսել է Գ․ Իփիկյանը[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1913 թվականին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի (№ 254) նոյեմբերի 10-ի համարում, երեկույթի մասին հաղորդման մեջ։ Դատելով ոճից, իր բացման խոսքը բանաստեղծն ինքն է տրամադրել խմբագրությունը[1]։

Այնուհետև այն տպվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 451-452)[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորում արտատպվել է Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Թումանյան, Հովհաննես (1995). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջեր 605–606.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Բացման խոսք հայ գրողների ընկերության երեկույթին