Գասպար Իփեկյան

հայ դրամատուրգ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գասպար Իփեկյան (այլ կիրառումներ)

Գասպար Նուրիջանի Իփեկյան (հունվարի 19, 1883(1883-01-19) կամ 1883, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն և Թեհրան, Իրան - դեկտեմբերի 30, 1952(1952-12-30) կամ 1954, Բեյրութ, Լիբանան), հայ թատերական գործիչ։

Գասպար Իփեկյան
Ծնվել էհունվարի 19, 1883(1883-01-19) կամ 1883
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն կամ Թեհրան, Իրան
Մահացել էդեկտեմբերի 30, 1952(1952-12-30) կամ 1954
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
ՔաղաքացիությունԻրան
ԿրթությունԼոզանի համալսարան
Մասնագիտությունդրամատուրգ
ԱշխատավայրԳասպար Իփեկյան թատերախումբ
Զբաղեցրած պաշտոններMayor of Tehran?

Բեմադրիչ, դերասան Արմեն Արմենյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Հետևել է Լոզանի համալսարանի և Փարիզի Պոլ Մանեի կոնսերվատորիայի դասընթացներին։ Ավարտել է Սորբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1908 թ. եկել է Թիֆլիս, եղբոր՝ դերասան Արմեն Արմենյանի մոտ և կապվել հայ թատրոնին։

Ֆրանսերենից թարգմանել է պիեսներ, որոնք բեմադրվել են արևելահայ բեմում։ Հեղափոխությունից հետո մեկնել է արտասահման, 1932 թ. Բեյրութում հիմնել է «Համազգային թատերախումբը», որը նրա մահից հետո կոչվել է իր անունով և գործում է մինչև այժմ։

Գրել է պիեսներ, որոնցից «Արա և Շամիրամը» լույս է տեսել Բեյրութում, 1948 թվականին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 21.

Արտաքին հղումներ խմբագրել