Բարտանգ
Բարտանգ (վերին հոսքում՝ Օկսու[1][2] կամ Ակսու[3], միջինում՝ Մուրգաբ[2][4]), Փյանջ գետի աջ վտակը, որը հոսում է Աֆղանստանի Բադախշան նահանգի և Տաջիկստանի Լեռնա-Բադաշխանյան ինքնավար մարզի տարածքով։ Գետի երկարությունը 528[2] կմ է, ջրահավաք ավազանը՝ 24700[2] քառ․ կմ։
Բարտանգ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 528 կմ |
Ավազանի մակերես | 24 700 կմ² |
Ջրի ծախս | 128 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Փյանջ |
Կոորդինատներ | |
Երկրամաս | Լեռնային Բադախշանի ինքնավար մարզ |
Ջրագրություն
խմբագրելԳետը սկիզբ է առնում Չակմակտին լեռնային լճից[5], որը տեղակայված է Աֆղանստանի հյուսիս-արևելքում, Բադախշան նահանգում։
Գետի սնուցումը ձնային է։ Առավելագույն վարարումը նկատելի է հուլիս ամսին։ Տարեկան ջրի միջին ծախսը 128 մ³ է[2]։
Անվանում
խմբագրել- «Օկսու» կամ «Ակսու» անվանումներն առաջացել են կիրգիզերեն «ակ սուու» բառից, որը նշանակում է սպիտակ ջուր։ Գետը տարբերվում է հոսքի արագությամբ, ինչի արդյունքում ջուրը փրփրում է և դառնում սպիտակ։
- «Մուրգաբ»-ն առաջացել է տաջկերեն марғ (արոտավայր) և об (գետ) բառերից։ Նույն անունն է կրում նաև մոտակա գյուղը, որը Մուրգաբի շրջանի կենտրոնն է Տաջիկստանի Լեռնա-Բադախշանյան ինքնավար մարզում։
- «Բարտանգ» (տաջկերեն՝ бартанг, որը նշանակում է նեղ հուն) անունն է կրում գետի այն հատվածը, որը Մուրգաբից թափվում է Գուդարա գետ՝ մինչև Պյանջին միանալը։ Այս հատվածի երկարությունը կազմում է 133[2] կմ։
Տնտեսական նշանակությունը
խմբագրելԳետը լայնորեն օգտագործվում է չոր շրջաններում՝ ոռոգման նպատակով։ Խորհրդային ժամանակաշրջանում գետի վրա կառուցվել է Շուջանդական ՀԷԿ-ը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Китай : Общегеографическая карта : Масштаб 1:6 000 000 / ред. Т. П. Филатова. — Роскартография, ФГУП «Омская картографическая фабрика», 2008. — (Страны мира «Азия»). — 4500 экз. — ISBN 978-5-9523-0222-8
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Бартанг // Бари — Браслет. — М. : Советская энциклопедия, 1970. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 3).
- ↑ Лист карты J-43-А.
- ↑ Массальский, В. (1890–1907). «Мургаб, река на Памире». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Лист карты J-43-101 оз Чакмактын. Масштаб: 1 : 100 000. Состояние местности на 1978 год. Издание 1987 г.
Գրականություն
խմբագրել- Массальский, В. (1890–1907). «Мургаб, река на Памире». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)