Բարսեղ Շահպազ (հունիս 1883 - 1915), հայ խմբագիր և հասարակական գործիչ։

Բարսեղ Շահպազ
Դիմանկար
Ծնվել էհունիս 1883
Մահացել է1915
Մասնագիտությունխմբագիր և հասարակական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Բարսեղ Շահպազն ուսումը ստացել է Բոյաջըքյոյի կենտրոնական վարժարանում և շարունակել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում։ Այնտեղ երկու տարի մնալով մերձեցել է և Ավետիս Ահարոնյանի այցելություններից մեկի առիթով մաս է կազմել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը։ Վերադառնալով Պոլիս՝ Միքայել Շամտանջյանի հետ հրատարակել է «Ծաղիկ» թերթը։ 1903 թվականին Մաղաքիա Օրմանյանի դեմ կատարված մահափորձի հետևանքով, երբ ձերբակալվեցին հայ երիտասարդներ, Շահպազը փախել է Եգիպտոս, որտեղ 5 տարի զբաղվել է առևտրով[1]։

Ալեքսանդրիայում հրատարակել է «Կրակ» թերթը (2 համար), «Այլասիրություն և եսասիրություն» գրքույկը, «Մտրակ» կիսամյան և «Հաչյուններ» թռուցիկը։ Սահմանադրության հաստատումից հետո վերադարձել է Պոլիս և հասարակական գործերով ուղևորվել ներքին գավառներ։ Նույն պատասխանատվությամբ մեկնել է Բուլղարիա, այնուհետև՝ Եգիպտոս, որտեղ 1912 թվականին ամուսնացել է և իրավագիտություն սովորելու նպատակով մեկնել է Փարիզ։ Միքայէլ Վարանդյանի հետ հրատարակել է «Պրո Արմենիա» երկշաբաթաթերթը և աշխատակցել է «Հայրենիք» և «Հորիզոն» թերթերին։ Փաստաբանական կրթությունը դեռևս չավարտած, Վիկտոր Բերարը Շահպազին աշխատանք է վստահել, և այդ պատճառով Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին նա վերադարձել է Պոլիս[1]։

Դարձել է Հայոց ցեղասպանության զոհ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Յուշարձան Ապրիլ տասնըմէկի - 17. ԲԱՐՍԵՂ ՇԱՀՊԱԶ». digilib.aua.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 9-ին.
  2. «Հայոց ցեղասպանության զոհերը․ Հովաննիսյան Հակոբ, Ֆերուխան Բարունակ, Տիրացույան Գևորգ, Փաշայան Կարապետ, Շահպազ Բարսեղ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 9-ին.

Աղբյուրներ խմբագրել