Բարսեղ Ա Անեցի
Բարսեղ Ա Անեցի (անհայտ[1] - նոյեմբերի 13, 1113, Կիլիկիայի Սև լեռան Կարմիր վանք), Ամենայն հայոց կաթողիկոս 1105 թվականից առ 1113 թվականը, Պահլավունիների տոհմից։ Հաջորդել է Գրիգոր Բ Վկայասերին, նախորդել Գրիգոր Գ Պահլավունուն։ 1070 թ. ձեռնադրվել է Անիի եպիսկոպոս՝ կաթողիկոսի փոխանորդի պարտականություններով։ 1081 թվականին ձեռնադրվել է Հայոց կաթողիկոսական տեղապահ։ 1090 թ, այցելել է սելջուկյան սուլթան Մելիք-շահին։ 1105 թ. կաթողիկոս ձեռնադրվելուց հետո մնացել է Ծամնդավում (Կարմիր վանք)։ Հմտորեն կառավարել Հայ եկեղեցին՝ պահպանելով նրա ավանդույթներն ու միասնությունը։ Վախճանվել է Երուսաղեմ ուխտագնացության ճանապարհին։
Բարսեղ Ա Անեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | նոյեմբերի 13, 1113 |
Մասնագիտություն | կաթողիկոս |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Աղբյուրներ Խմբագրել
Նախորդող՝ Գրիգոր Բ Վկայասեր |
Կաթողիկոս 1105-1113 |
Հաջորդող՝ Գրիգոր Գ Պահլավունի |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 336)։ |
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 336—337.