Բարջանճ
Բարջանճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդի դաշտում։
Գյուղ | ||
---|---|---|
Բարջանճ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Այլ անվանումներ | Բարբաչ, Բառջանճ, Բեռջենջ, Փարբունջ, Փարչանջ, Փարջանջ, Փերփեն | |
ԲԾՄ | 920±1 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Անվանումներ
խմբագրելԳյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Բարբաչ, Բառջանճ, Բառջանջ, Բարեջան, Բարճանճ, Բարջանջ, Բեռչենջ, Բեռջենջ, Բերչենջ, Բերջենջ, Փարբունջ, Փարչանջ, Փարջանջ, Փարփանջ, Փարփին, Փերչենճ, Փերջենճ, Փերջենջ, Փերփեն։
Պատմություն
խմբագրելԸստ ավանդություն գյուղը հիմնադրվել է վաղ քրիստոնեության ժամանակաշրջանում։ Այն ունեցել է 18 դարի վաղեմություն ունեցող հնություն։
Գյուղն ավերվել է 1895 թվականի ջարդերի և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Վերջինի ժամանակ այստեղի հայերը վերջնականապես տեղահանվել են։
Բնակչություն
խմբագրել1915 թվականին ուներ 3500 բնակիչ, որից 2000-ը հայեր, իսկ մնացածը՝ թուրքեր։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, այգեգործություն, արհեստներն ու առևտուրն էր։
XX դարում գյուղն ուներ բաղնիք, փուռ, 5 ջրաղաց, 2 ձավարաղաց, շուկա, 4 կոշկակարանոց, 4 վարսավիրանոց և տարբերր տեսակի ավելի քան 10 արհեստանոցներ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԲարջանճն ուներ 2 եկեղեցի։ Մինը կառուցված էր 1840 թվականին, իսկ Ս. Փրկիչ եկեղեցին՝ XVI դարում։
Կրթություն
խմբագրելԳյուղն ուներ երկսեռ վարժարան, որը բացվել էր 1840 թվականին։ Գյուղի կրթությունը հսկում էր ԱՄՆ գաղթած բարջանճցի երիտասարդների 1891 թվականին հիմնած ուսումնասիրաց ընկերությունը, որը գործում է մինչև այժմ։
Վարչական բաժանում
խմբագրելԳյուղը բաժանված է եղել մի քանի թաղերի։ Տների մեծ մասը երկհարկանի էր։
Անվանի մարդիկ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 634
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն