Բարդի՝ Ընկած մարտիկների հրապարակում

Բարդի՝ Ընկած մարտիկների հրապարակում (ռուս.՝ То́поль на пло́щади Па́вших борцо́в), Վոլգոգրադի պատմական և բնական հուշարձան։ Գտնվում է Վոլգոգրադի Կենտրոնական շրջանում`Ընկած մարտիկների հրապարակում՝ «Հավերժական կրակի» և Ռուբեն Իբարրուրիի հուշարձանի հարևանությամբ։ Ըստ պաշտոնական վարկածի՝ ծառը վերապրել է Ստալինգրադի ճակատամարտը և ականատես է եղել բազում ռազմական գործողությունների։


Քարտեզ
Քարտեզ

Հուշատախտակի վրա գրված է՝

Այս բարդու
կյանքն անցել է
մեծ ճակատամարտի միջով։
Հուշատախտակ

Հուշարձանի ճանաչում խմբագրել

Վոլգոգրադի շրջանային խորհրդի Փոքր խորհրդի Ժողովրդական պատգամավորների 1993 թվականի փետրվարի 25-ի թիվ 6/41 որոշմամբ ծառը համարվել է Վոլգոգրադի հատուկ պահպանվող տարածք։

Պաշտպանական օբյեկտի օգտագործումը թույլատրվում է հետևյալ նպատակներով.

  • Ռազմա-հայրենասիրական կրթություն
  • Էսթետիկ կրթություն
  • Զանգվածային քաղաքական իրադարձությունների անցկացում
  • Այցելություն հուշարձանին
  • Հանգիստ

Ներկայիս վիճակ խմբագրել

Ըստ փորձագետների՝ ծառն առնվազն հարյուր տարեկան է, իսկ բարդու միջին տարիքը 80 է։ Արտաքին հետազոտության արդյունքներով հայտնաբերվել է, որ ծառը հիվանդ է։ Փորձագետների կարծիքով, բարդին կանգուն կմնա մինչև 2018 թվական[1]։

2013 թվականի հունիսին Վոլգոգրադի բուսաբանական այգու մասնագետներն իրականացրել են ծառի 20 բողբոջների ստերիլիզացիա`գործողության առաջին փուլը կատարվել է ծառի կրկնօրինակի վերստեղծման նպատակով։ 2015 թվականին նախատեսվել է տնկիներ դնել Ռուսաստանի և նրա սահմաններից դուրս գտնվող հերոս քաղաքներում[2]։

Բարդու ծագման հետպատերազմյա տարբերակ խմբագրել

Այժմ Վոլգոգրադի շրջանի տեղական պատմաբանների շրջանում լայնորեն քննարկվում է ընկած մարտիկների հրապարակի բարդու ծագման թեման։ Առաջ է քաշվել բարդու հետպատերազմյան ծագման տարբերակը՝ մինչպատերազմյա լուսանկարների և «Ստալինգրադսկայա պրավդա» թերթի հոդվածների տվյալների հիման վրա։

Վերակենդանացած հրապարակի պատմությունը սկսվում է 1936 թվականից, երբ գարնանը վերակառուցվեց Գոգոլի այգին (այն ժամանակ Ընկած մարտիկների հրապարակի անվանումն այդպես էր)։ Հին կանաչ տնկարաններին փոխարինեցին 9000 նոր երիտասարդ թփեր և ծառեր, այդ թվում`429 շագանակենի, սոսիներ և հացենիներ։ Ծառերի ցանկում բարդիներ չկար։ 1936 թվականի հունիսի 5-ին ստալինգրադցիների և հյուրերի առջև բացվեց նորացված հրապարակը։

1936 թվականին տնկած ծառերը ոչնչացվեցին 1942-1943 թթ. ճակատամարտերի ժամանակ։ Ստալինգրադի ճակատամարտից հետո տնկվեցին նորերը, և մինչև 1957 թվական հրապարակի տարածքը վերականգնվեց։ Այն վայրում, որտեղ այժմ բարդին է, հետիոտային մի ճանապարհ կար։ 1957 թվականին երբ հրապարակը վերանորոգվեց, նոր հետիոտային ճանապարհին հայտնվեց բարդին՝ երիտասարդ ծառ, որը մեր օրեր է հասել ծանր վիճակում։ Այս առումով, բարդու հարյուրամյա տարիքի պաշտոնական տարբերակը չի համապատասխանում իրականությանը։ Հավանաբար, ծառը տնկվել է 1943-1945 թթ.՝ Ճակատամարտից հետո։

Այս տարբերակին հետևում են վոլգոգրադցի գավառագետ Վլադիմիր Կուլիկովը և Վոլգոգրադի պատմության ուսումնասիրությամբ զբաղվող այլ մասնագետներ։

Հայտնի վոլգոգրադցի ճարտարապետ-ռեստավրատոր, գավառագետ Սերգեյ Սենան ուշադիր ուսումնասիրել է Ստալինգրադի ճակատամարտից հետո արված լուսանկարները և եկել այն եզրակացության, որ Ընկած մարտիկների հրապարակում ոչ մի ծառ չի պահպանվել։ Արդեն 1943 թվականին հրապարակում տնկվել են նոր ծառեր, իսկ բարդու՝ զբոսայգում հայտնվելը բացատրվում է, որ բարդիները և այլ կանաչ տարածքներ տնկվել են համաձայն նախապատերազմյան (1930-ական թթ. կեսերին) պլանավորման։ Երբ Ե. Ի. Լևիտանը 1950-ական թվականների վերջին մշակեց պուրակի վերակառուցման նախագիծը, բարդին արդեն բավականին մեծացել էր և Եֆիմ Իոսիֆովիչը որոշեց պահպանել այն որպես այգու մինչպատերազմյան պլանավորման «հիշողություն»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Тополь, переживший войну, простоит в Волгограде не менее десяти лет». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
  2. «Волгоградские ученые успешно клонировали легендарный тополь». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  3. Сена Сергей Львович. (15.08.2012 19:29). «Онлайн-консультация. Культурное наследие». 34metra.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել