Բարգուենի թանգարան

թանգարան Ֆրանսիայում

Բարգուենի թանգարան (ֆր.՝ Musée Jean-Baptiste-Bargoin), տեղակայված է ֆրանսիական Կլերմոն-Ֆերրան քաղաքում (Օվերն քաղաքում), այն շատ մոտ է  համալսարանի ռեկտորատին, Անրի-Լեկոկա այգուն և Անրի Լեկոկայի բնագիտական թանգարանին։ Բարգուենի թանգարանը համարվում է Կլերմոն-Ֆերրանոյում բացված առաջին թանգարանը։

Բարգուենի թանգարան
Տեսակհնագիտական թանգարան
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունԿլերմոն Ֆերան
Հիմնադրվել էհոկտեմբերի 11, 1903
Այցելուներ17 891 մարդ (2019)[1]
ՏնօրենChristine Bouilloc?[2], Auguste Audollent? և Pierre-François Fournier?[3]
Կայքclermontmetropole.eu/bouger-se-divertir/le-dynamisme-culturel/les-musees-de-clermont-auvergne-metropole/musee-bargoin/(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի պատմությունը

խմբագրել

Ֆրանսիական հեղափոխության դարաշրջանում մեծաքանակ արվեստի գործեր վերցված էին եկեղեցիներից և էմիգրացիա ուղարկված  մեծանուն ֆրանսիացիներից։ Աշխատանքների մի մասն էլ ոչնչացվեց։ Այդ հանգամանքներում  Պիեռ Մարի Գո Դե Սեն- Ժերմեն (1754-1842 թթ.) հավաքեց նկարների և քանդակների մեծ հավաքածու։ Դրանք տեղավորեցին Կլերմոնում բացված ժամանակավոր նկարչական դպրոցում, որը նախկինում գթության մենաստանն էր (մեր ժամանակների համալսարանի ռեկտորատը)։

1822թ. սկսվեցին քննարկումներ թանգարան ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ, սակայն 1860 թ. հոկտեմբերի 6-ին քաղաքային իշխանությունը  թանգարանի բացման որոշում կայացրեց այն շենքում, որտեղ տեղակայված էր գրադարանը։ Այդ ժամանակ թանգարանի պահապանը կազմեց առաջին կատալոգը, որտեղ գրանցված էին 824 առարկաներ։ Գրադարանը և թանգարանը ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջը գտնվում էին նույն շենքում։ Սակայն տեղացի դեղագործի Ժան-Բատիստ Բարգուենի կտակը, ով մահացավ 1885 թ., փոխեց իրավիճակը։

Ժան-Բատիստ Բարգուեն ծնված 1813 թ. հունիսի 20-ին, շատ շուտ որբացավ։ Նա ստացավ դեղագործի կրթություն և ծանոթանալով Անրի-Լեկոկոմի հետ առաջարկեց նրան դառնալ իր գործընկերը։ Դեղագործը և գործարարը Էռզաց սուրճի պատրաստման և վաճառքի շնորհիվ կուտակում են ահռելի ունեցվածք, որի բաղադրիչները (կաղին, եղերդակ, կորեկ և երբեմն շագանակ) մշակել էր Բարգուենը։ Բարգուենը մահացավ 1885թ. հուլիսի 24-ին և չուներ ժառանգներ։ Իր կտակով նա 200000 ֆրանկ թողել էր Կլերմոն-Ֆերրան քաղաքին, որպեսզի կառուցվի հատուկ թանգարանի շենք։

Պահանջվեց համարյա 15 տարի, որպեսզի 26 ծրագրերից մրցույթի միջոցով 1900 թ. հունիսի 18-ը հաստատվեր նոր շենքի կառուցման ճարտարապետը։

Թանգարանի էքսպոզիցիան

խմբագրել

Ի սկզբանե՝ XIX դ., որոշվել էր թանգարանը դարձնել միմիայն գեղարվեստի, սակայն թանգարանի բացումից հետո՝ 1903թ. էքսպոզիցիաներից բացի ընդգրկեցին նաև հնագիտական հավաքածուներ, որոնք գտնվել էին Կլերմոն-Ֆերրանոյի շրջակայքում։ Գեղարվեստի հավաքածուները, որոնք 20-րդ դարի վերջում տվեցին նոր բացված Ռոժե-Կիյո գեղարվեստի թանգարանին տարածք ազատեցին հնագիտական հավաքածուների, և հետագայում նաև գորգերի և տեքստիլ արտադրանքի ցուցադրման համար։

Այժմ 2-րդ և 3-րդ հարկերում ցուցադրված են տեքստիլ վարպետության նմուշներ, որտեղ առկա է 80 գորգ պատրաստված Միջին Ասիայի և Արևելյան վարպետների կողմից։ 1-ին հարկն ամբողջությամբ նվիրված է հնագիտությանը, իսկ նկուղում ստեղծված կլիմայական պայմաններում պահպանվում է հավաքածու միմիայն գալլո-ռոմանական նվիրաբերության առարկաներից (աստվածների նվիրատվություն), որոնք գտնվել են Source des Roches հնագիտական պեղումների ժամանակ, Շամալեռ կոմունայի մոտակայքում։

1997թ. դեկտեմբերին Կլերմո-Ֆերրանայի ադմինիստրացիան թանգարանի համար ձեռք բերեց անտիկ ժամանակաշրջանի դրամներ, որոնց վրա դրոշմված է նրանց առաջնորդի Վերցինգետորիգայի դիմանկարը[4]։ Այդ դրամները գտնվել են Իսսուար քաղաքում 14-րդ դարում և 1998թ. լրացրել են Բարգուենայի թանգարանի հավաքածուն։ 

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարգուենի թանգարան» հոդվածին։