Բարբին և վիշապը (անգլ.՝ Barbie as Rapunzel, Բարբին Ռապունցելի դերում), Rainmaker Entertainment կինոընկերության լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ նկարահանված տեսակրիչների համար։ «Բարբի» շարքի երկրորդ մուլտֆիլմը։

Բարբին և վիշապը
անգլ.՝ Barbie as Rapunzel
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ
ԿերպարներBarbara Millicent Roberts?
Հորինված երկիրԲարբի տիեզերք
Հիմնված էՌապունցել
Շարքի մասն էԲարբի
ՌեժիսորOwen Hurley?
ՀնչյունավորումԿելլի Շերիդան
ԵրաժշտությունArnie Roth?
ԽմբագիրGreg Richardson?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունRainmaker Entertainment և Mattel Inc
ԴիստրիբյուտորArtisan Entertainment և Universal Studios
Տևողություն84 րոպե
ՇարքԲարբի
ՊրիկվելԲարբին և Շելկունչիկը
Թվական2002

Սյուժե խմբագրել

Արքայադուստր Ռապունցելը, որ վաղ մանկության տարիներին առևանգվել է Գոտել անունով մի կնոջ կողմից, ոչինչ չիմանալով իր ծագման մասին, ապրում է անտառի խորքում գտնվող կախարդական պատով փակված աշտարակում։ Նա ունի ընկերներ՝ նապաստակ Գոբին և վիշապ Պենելոպան։ Ռապունցելն ամենից շատ հետաքրքրված է գեղանկարչությամբ։ Մի անգամ նա պատահականորեն դեպի մոտակա գյուղը տանող թունել է հայտնաբերում, որտեղ էլ ծանոթանում է մի երիտասարդի հետ։ Տուն վերադառնալուց հետո Ռապունցելը հասկանում է, որ սիրահարվել է նրան։

Գոտելը տեղեկանում է իր աշխատողից Ռապունցելի՝ գյուղ գնալու մասին և պահանջում է նրանից ասել երիտասարդ տղայի անունը։ Սակայն ամեն անգամ աղջիկը պատասխանում է, որ ինքը չգիտի նրա անունը։ Գոտելը փակում է նրան աշտարակում։ Կախարդական վրձնի օգնությամբ Ռապունցելը կարողանում է դուրս գալ աշտարակից և նորից հայտնվել նույն գյուղում, որտեղ նրան արդեն մի քանի օր փնտրում էին արքայազն Ստեֆանի թիկնապահները։ Ոչինչ չկասկածելով՝ Ռապունցելը գտնում է Ստեֆանին և ընդունում է պարահանդես գնալու նրա հրավերը։

Նա վերադառնում է աշտարակ, որտեղ պատրաստվում է դիմակահանդեսին։ Վերջին րոպեին հայտնվում է Գոտելը, կտրում է Ռապունցելի երկար մազերը և կախարդանքով է պատում աշտարակը։ Ընդունելով Ռապունցելի կերպարը՝ նա գնում է դիմակահանդեսի։ Այդ ընթացքում Վիլհելմը՝ հարևան պետության թագավորը, հարձակվում է գյուղի վրա։ Երկար տարիներ առաջ նրանից գողացել էին իր աղջկան, իսկ նա այդ ամենի համար մեղադրում էր Ֆրեդերիկին՝ այդ գյուղի թագավորին։ Գոտելը բաժանում է բոլորին իրարից և պատմում, որ առևանգել է Ռապունցելին այն բանից հետո, երբ Վիլհելմը լքել է իրեն և ամուսնացել ուրիշ կնոջ հետ։

Ռապունցելին հաջողվում է փրկվել, և նա գալիս է դիմակահանդեսի։ Գոտելը ընկնում է նրա ետևից և հանկարծ ընկնում է աշտարակի տեսքով պորտալի մեջ, որը Ռապունցելը նկարել էր իր կախարդական վրձնով։ Նա (այսինքն Գոտելը) ընկնում է իր իսկ ստեղծած կախարդանքի թակարդը և այլևս չի կարողանում դուրս գալ այդտեղից։ Թագավորները հաշտվում են, իսկ Ստեֆանն ու Ռապունցելն ամուսնանում են։

Ֆիլմի լուսագրերն ավարտվում են Բարբիի հետևյալ խոսքերով. «Սերը և երևակայությունը ընդունակ են փոխել աշխարհը»։

Արձագանքներ խմբագրել

Entertainment Weekly շաբաթաթերթի քննադատ Այլին Քլերքը ֆիլմը գնահատել է 4-ից հանած[1]։ Մոյրա Մակկորմիկն իր «Barbie Returns In Rapunzel» հոդվածում գրել է, որ այս մուլտֆիլմը շատ ավելի հայտնի է դարձել իրեն նախորդած «Բարբին և մարդուկ ջարդուկը» մուլտֆիլմից[2]։ Սքոթ Հեթրիկը գրել է, որ Գրիմ եղբայրների օրիգինալ հեքիաթի հետ համեմատած՝ մուլտֆիլմի պրոդյուսերներն այստեղ ավելացրել են բազմաթիվ այլ հերոսների, որոնք մուլտֆիլմն ավելի հետաքրքիր են դարձնում երեխաների համար[3]։ Քրիս Ջ. Պարկերը բարձր է գնահատել մուլտֆիլմի սաունդթրեքը, որը կատարել է Լոնդոնի նվագախումբը, և մեջբերել է, որ «մուլտիպլիկացիան մի քիչ անփույթ է»[4]։ Նիլ Բակլին գրել է, որ «Բարբին և վիշապը» հաջողված նախագիծ է Mattel-ի համար[5]։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Բարբի, Ռապունցել՝ Քելլի Շերիդան
  • Գոտել՝ Անժելիկա Հյուսթոն
  • Պենելոպա (վիշապ)՝ Սամմեր Քրի
  • Գոբի, դռնապան՝ Յեն Ջեյմս Կորլետ
  • Ստեֆան՝ Մարկ Հիլդրետ
  • Հյուգո, գեներալ՝ Դեյվիդ Կեյ
  • Օտտո, հյուծված ռազմիկ՝ Փիթեր Կելամիս
  • Արքա Ֆրեդերիկ՝ Ռասսել Ռոբերտս
  • Արքա Վիլհելմ՝ Քրիստոֆեր Գեյզ
  • Գեր ռազմիկ, հացթուխ՝ Տերրի Կլասսեն
  • Շելլի, Քեթրին՝ Շանտալ Ստրան
  • Թոմմի՝ Դեննի Մակկիննոն
  • Մելոդի՝ Բրիթ ՄքՔլիփ
  • Լորենա՝ Ժոսլին Լոուեն
  • Ոսկերիչ՝ Դեյլ Ուիլսոն

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

Պարգևներ և առաջադրումներ
Պարգև Տարի Անվանակարգ Առաջադրված է Արդյունքներ
DVD Exclusive Awards 2002 Լավագույն կերպար Անժելիկա Հյուսթոն Հաղթանակ
Լավագույն սաունդթրեք Առնի Ռոթ Հաղթանակ
Լավագույն ֆիլմ Առաջադրում
Լավագույն ռեժիսոր Օուեն Խորլի Առաջադրում
Լավագույն երգ Առնի Ռոթ Առաջադրում
Լավագույն երգ Առնի Ռոթ Առաջադրում
Լավագույն երգ Առնի Ռոթ Առաջադրում
Լավագույն տեսողական էֆեկտներ Ջեյսոն Գրոսս Առաջադրում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Clarke E. (2002). «Barbie as Rapunzel» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. McCormick M. Barbie Returns In Rapunzel(անգլ.) // Billboard. — 2002.
  3. Hettrick S. BARBIE'S HAIR-RAZING TALE(անգլ.) // Sun-Sentinel. — 2002.
  4. Parker C. J. Rapunzel' Barbie trades hairbrush for paintbrush(անգլ.) // Inland Valley Daily Bulletin. — 2002.
  5. Buckley N. Barbie's new roles play to a new audience(անգլ.) // Financial Times. — 2003.

Արտաքին հղումներ խմբագրել