Բարբարա Ռեյնհարտ
Աննա Բարբարա Ռեյնհարտ (գերմ.՝ Anna Barbara Reinhart, հուլիսի 12, 1730[1], Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա - հունվարի 5, 1796[1], Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի մաթեմատիկոս։
Բարբարա Ռեյնհարտ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 12, 1730[1] Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա |
Մահացել է | հունվարի 5, 1796[1] (65 տարեկան) Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՄանուկ հասակում ձիուց ընկնելու հետևանքով Բարբարան ծանր վնասվածք է ստացել և մինչև կյանքի վերջ երկար ժամանակ գամված է եղել անկողնուն[2]։ Նրան բուժող բժիշկը նկատել է աղջկա հակումը դեպի մաթեմատիկան և սկսել է պարապել նրա հետ[3]։ Աննա Բարբարան մաթեմատիկա է ուսումնասիրել Լեոնարդ Էյլերի, Գաբրիել Կրամերի, Պիտեր վան Մուշենբրուկի, Ժերոմ դե Լալանդի և այլոց գրքերից, նամակներ է գրել, երբեմն նրան այցելել են իր ժամանակի բազմաթիվ ականավոր գիտնականներ, մաթեմատիկայի դասեր են տվել։ Ժամանակի ընթացքում Աննա Բարբարան ճանաչվել է որպես հեղինակություն իր բնագավառում[2]։
Ռեյնհարտի ստեղծագործությունների ձեռագրերը չեն պահպանվել[3]։ Նա խմբագրել է իր ժամանակակիցների մի քանի գիտական աշխատություններ, գրել է Իսահակ Նյուտոնի «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հիմնարար աշխատության մեկնաբանությունները, որը, սակայն, կորել է նրա մահից հետո։
Ռեյնհարտի որոշ ժամանակակիցներ, օրինակ՝ Դանիել Բեռնուլին, բարձր են գնահատել նրա գիտական աշխատությունները և նրան վեր են դասել Էմիլի դյու Շատլեից։
Աննա Բարբարա Ռեյնհարտը մահացել է 1796 թվականին 65 տարեկան հասակում հոդատապի սրացումից և մանկության տարիներին ստացած վնասվածքի հետևանքներից։
Հիշատակ
խմբագրել2003 թվականին, Բարբարա Ռեյնհարտի հայրենի Վինտերտուր քաղաքում փողոց է անվանակոչվել նրա անունով։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Hause, Kaspar/Fehr, Max: Die Familie Reinhart in Winterthur, Winterthur 1922, S. 137–139, 223.
- Widmer, Urs: Vier Winterthurer Frauenpersönlichkeiten, in: Winterthurer Jahrbuch 1994, S. 35–41, 36–38.
- Wolf, Rudolf: Biographien zur Kulturgeschichte der Schweiz. Bd. 1, Zürich 1858, S. 341–350.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Ռեյնհարտ» հոդվածին։ |