Բարբարա Գրեմ (անգլ.՝ Barbara Graham, հունիսի 26, 1923(1923-06-26)[1][2], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 3, 1955(1955-06-03)[1][2], San Quentin State Prison, Մարին շրջան, Կալիֆոռնիա), ամերիկացի մարդասպան և մարմնավաճառ։ Մեյբլ Մոնոհենի վրա հարձակման և սպանության համար գազային խցիկով մահապատժի է ենթարկվել Կալիֆոռնիայի Սան Քվենտին բանտում[3]։

Բարբարա Գրեմ
Պատկեր
Բարբարան դատարանում, 1953 թվական
Ի ծնե անունԲարբարա Էլեյն Ֆորդ
ՄականունԱրյունոտ Բեբս
Ծննդյան ամսաթիվհունիսի 26, 1923(1923-06-26) (100 տարեկան)
ԾննդավայրՕքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մահվան ամսաթիվհունիսի 3, 1955 (31 տարեկանում)
Մահվան վայրԲանտ Սան Քվենիում, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահվան պատճառշնչահեղձություն
Պատիժմահապատիժ
Սպանություն
Զոհերի թիվ1
Սպանության շրջան1953
Սպանության եղանակխեղդում
Զենքբարձ

Վաղ տարիներ խմբագրել

Բարբարան ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում։ Նրա անչափահաս մայրը հայտնվել է մանկահասակ իրավախախտների բանտում, երբ Բարբարան ընդամենը 2 տարեկան էր։ Աղջկա դաստիարակությամբ զբաղվել են խնամատար ընտանիքները։ Գրեմը չի կարողացել կրթություն ստանալ և շուտով ձերբակալվել է ոստիկանության կողմից թափառաշրջիկության համար և տեղավորվել աղջիկների դպրոցում, որտեղ ապրում էր նրա մայրը[4]։

1939 թվականին Բարբարան ավարտել է դպրոցը, շուտով ամուսնացել, որդի ունեցել և ընդունվել է համալսարան։ Ամուսնությունը անհաջող է ստացվել և արդեն 1941 թվականին Բարբարան և նրա ամուսինը ամուսնալուծվել են։ Նա ամուսնության ևս երկու անհաջող փորձ է կատարել և ունեցել է երկրորդ երեխա[5]։

Անհաջող ընտանեկան կյանքից հետո Գրեմը սկսել է զբաղվել մարմնավաճառությամբ և բազմիցս հայտնվել ոստիկանությունում։ Ավելի ուշ մեկնել է Սան Ֆրանցիսկո, որտեղ շարունակել է մարմնավաճառ աշխատել։ Այնտեղ նա տարվել է մոլախաղերով և ծանոթացել հանցագործների հետ։ Ինչպես ասում են, անհաջողություններից հետո Բարբարան որոշել է մարմնավաճառ դառնալ և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում «աշխատել» ռազմակայանների մոտ[6]։

1947 թվականին նա 5 տարի բանտարկվել է իր երկու ընկերների դեմ սուտ մատնության համար։ 1949 թվականին նա ազատ է արձակվել։ Ազատվելուց հետո նա տեղափոխվել է Լոս Անջելես և վերադարձել մարմնավաճառությանը։ 1953 թվականին նա ամուսնացել է չորրորդ անգամ Հենրի Գրեմի հետ, վերցրել նրա ազգանունը և լույս աշխարհ բերել ևս մեկ այլ երեխա՝ Թոմիին։ Հենրին թմրամոլ էր և փորձառու հանցագործ, նրա միջոցով Բարբարան հանդիպել է այլ հանցագործների՝ Ջեք Սանտոյին և Էմմեթ Պերկինսին։ Վերջինից նա տեղեկություն է ստացել այն մասին, որ մեծ գումար կա հարուստ տարեց կնոջ՝ Մեյբլ Մոնոհենի տանը[7]։

Մեյբլ Մոնոհենի սպանություն խմբագրել

1953 թվականի մարտին Բարբարա Գրեմը երեք հանցակիցների հետ միասին՝ հեռախոսից օգտվելու խնդրանքի պատրվակով, ներխուժել էր Մեյբլ Մոնոհենի տուն և սկսել ծեր կնոջից գումար պահանջել։ Մեյբլը հանցագործներին ոչինչ չի տվել, և այդ ժամանակ, Բարբարայի ցուցմունքների համաձայն, նրա հանցակիցներից մեկը Մեյբլի գլխին հարվածել է ատրճանակի բռնակով։ Բայց Մեյբլը հրաժարվել էր փող տալ, և այդ ժամանակ նրանք բարձով խեղդել են Մեյբլին։ Խուզարկելով տունը և ոչինչ չգտնելով՝ հանցագործները լքել են այն։ Ավելի ուշ պարզվել է, որ բոլոր արժեքները եղել են պահարանում՝ սպանության վայրի մոտ։

Ձերբակալում և մահապատիժ խմբագրել

Սպանության որոշ մասնակիցների ձերբակալել են հետաքննության ընթացքում, Բարբարա Գրեհեմի հանցակիցներից մեկը համաձայնել է գործի վերաբերյալ վկայություն տալ՝ բանտից և մահապատժից ազատվելու դիմաց։ Նա ցուցմունք է տվել Բարբարայի դեմ, չնայած Բարբարան պնդել է իր անմեղությունը։ Բարբարան լավ հնարավորություն է ունեցել արդարանալու, մինչև որ նա որոշել է 25,000 դոլարի գործարք կնքել բանտարկյալներից մեկի՝ Դոննա Նոուսի հետ, ով փոխարինել է նրան իր ընկերոջ՝ Սեմ Սիրիանիի հետ, ով իր հերթին ստիպված էր դատարանում կեղծ ցուցմունք տալ։ Իրականում Նոուսը, ով ավտոմոբիլային վթարի արդյունքում չկանխամտածված սպանության համար դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման և հինգ տարվա փորձաշրջանի՝ գործարքի է գնացել ոստիկանության հետ, որի խնդրանքով Բարբարային պետք է հանդիպացներ Սիրանիի հետ (որն իր հերթին ոստիկան էր), ինչի համար նրա պատիժը մեղմացվել է՝ խիստ կրճատելով ժամկետը։ Բարբարայի հետ և հանդիպման ժամանակ Սիրաննին գաղտնի ձայնագրել է իրենց զրույցները՝ նրա հետ քննարկելով ալիբին, նա հասել է նրան, որ Բարբարան ուղիղ տեքստով ասել է, որ այդ գիշեր մյուս մեղադրյալների հետ է եղել։

1955 թվականի հունիսի 3-ին, ժամը 11։30-ին, նա մահապատժի է ենթարկվել գազային խցում, թեև ի սկզբանե մահապատիժը նախատեսված էր 10։00-ին[8], սակայն մի շարք պատճառներով այն մի քանի անգամ հետաձգվել է։ Երբ նրան տանում էին գազի խուց, նա խնդրել է աչքերը կապելու համար ժապավեն, որպեսզի չտեսնի մահապատժին հետևող մարդկանց։ Նրա վերջին խոսքերն են՝ «Լավ մարդիկ վստահ են, որ նրանք միշտ ճիշտ են»[9]։ Նա թաղվել է Սան Ռաֆել քաղաքում։

1966 թվականին ԱՄՆ գերագույն դատարանի որոշմամբ այս դատական գործից հետո անթույլատրելի է ճանաչվել ցուցմունք վերցնելու հարկադրանքի, մանիպուլյացիայի կամ մեղադրանք առաջադրելու մարտավարության միջոցով խոստովանություններ ստանալու մեթոդները, ինչպես Բարբարայի պարագայում է։

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
  3. O'Shea, Kathleen A. Women and the Death Penalty in the United States, 1900–1998. — Greenwood Publishing Group, 1999. — С. 70. — ISBN 0-275-95952-X
  4. «New York Daily news». www.nydailynews.com (անգլերեն).
  5. Nash, Jay Robert Bloodletters and Badmen: A Narrative Encyclopedia of American Criminals From the Pilgrims to the Present. — Нп3, 1973. — С. 224. — ISBN 0-87131-113-5
  6. «serial-killers.ucoz.com».
  7. California Death Index, Name: Mable Monohan, Birth Date: 01-02-1889, Mother’s Maiden: Duree, Sex: Female, Birth Place: Idaho, Death Place: Los Angeles (19), Death Date: 03-11-1953, Age: 64 yrs
  8. Gillespie, L. Kay Dancehall Ladies: The Crimes and Executions of America's Condemned Women. — Нп3, 1997. — С. 78. — ISBN 0-7618-0675-X
  9. Stout, Martha The Sociopath Next Door: The Ruthless Versus the Rest of Us. — Нп3, 2006. — С. 97. — ISBN 0-7679-1582-8

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Գրեմ» հոդվածին։