ԲարՔեմփ, մասնակիցների կողմից կազմակերպվող կոնֆերանսների միջազգային ցանց։ Այդ կոնֆերանսները «մասնակցային» աշխատանքային սեմինարներ են՝ միջոցառումներ, որտեղ մասնակիցները իրենք են բերում ներկայացվելիք թեմաները։ Առաջին ԲարՔեմփերի թեման վաղ-շրջանի համացանցային ծրագրերն էին և դրանց հետ փոխկապակցված բաց կոդով (open source) տեխնոլոգիաները, սոցիալական ցանցային պրոտոկոլները և տեղեկատվության բաց ֆորմատները։ ԲարՔեմփի ֆորմատը նաև օգտագործվել է այլ կարգի բազմազան թեմաներ ներկայացնելու, քննարկելու նպատակով, այդ թվում՝ հանրային փոխադրամիջոցների, առողջապահության և այլ ոլորտների։

Առաջին ԲարՔեմփի մասնակիցները, միաժամանակ հետևում են պրեզենտացիային և լուսաբանում ու մեկնաբանում են միջոցառումը Համացանցում։

Պատմություն

խմբագրել
 
Երևան 2013 ԲարՔեմփը

«ԲարՔեմփ» անվանումն առաջացել է միջոցառման ակունքը հանդիսացող հաքերական «ֆուբար» (անհայտ փոփոխական) տերմինի կեսկատակ նմանաձայնությամբ. ԲարՔեմփն առաջացել է Ֆու Քեմփ միջոցառումներից, որոնք բաց կոդով (open source) հրատարակչության նախաձեռնող Թիմ Օ'Ռայլիի կողմից նախաձեռնվող, միայն հրավերների հիման վրա և մասնակցային հիմունքներով անցկացվող կոնֆերանսներ էին։

Առաջին ԲարՔեմփը անցկացվել է Փալո Ալթոյում, ԱՄՆԿալիֆորնիա նահանգում, 2005 թվականի օգոստոսի 19-ից 21-ը, Socialtext-ի գրասենյակում։ Այն կազմակերպելու համար մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ պահանջվեց, միջոցառմանը 200 մարդ մասնակցեց։ Այդ ժամանակներից ի վեր աշխարհի ավելի քան 350 քաղաքներում ԲարՔեմփեր են կազմակերպվել՝ Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Եվրոպայում, Միջին Ասիայում, Ավստրալասիայում և Ասիայում։

ԲարՔեմփերը հաճախ դասում են այսպես կոչվող ոչԿոնֆերանսերի՝ ոչ ֆորմալ և կոնֆերանս բառերի միաձուլումից (անգլերեն unConference unformal + conference)։

Արտաքին հղումներ

խմբագրել