Բաշշար ալ-Ասադ

Սիրիայի նախագահ
(Վերահղված է Բաշշար Հաֆեզի ալ-Ասադից)


Բաշշար Հաֆեզի ալ-Ասադ (արաբ․՝ بشار حافظ الأسد‎‎, սեպտեմբերի 11, 1965(1965-09-11)[1][2][3][…], Դամասկոս, Սիրիա), սիրիացի քաղաքական և պետական գործիչ, Սիրիայի նախագահ 2000 թվականից, Բաաս կուսակցության սիրիական ճյուղի նախագահ։

Բաշշար Հաֆեզի ալ-Ասադ
արաբ․՝ بشار حافظ الأسد‎‎
Սիրիայի Արաբական Հանրապետության 16-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝2000 թ. հուլիսի 17
Կուսակցություն՝Բաաս
Նախորդող՝Հաֆեզ ալ-Ասադ
Ծննդյան օր՝ սեպտեմբերի 11, 1965(1965-09-11)[1][2][3][…] (58 տարեկան)
Ծննդավայր՝Դամասկոս, Սիրիա
Ամուսին ՝Ասմա ալ-Ասադ
Երեխաներ՝որդի։ Հաֆեզ, Կարիմ
դուստր։ Զեյն
Դինաստիա՝Ասադներ
Հայր՝Հաֆեզ ալ-Ասադ
Մայր՝Անիսա ալ-Ասադ
Պարգևներ՝
Բարեկամության շքանշան, Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Հարավային խաչի շքանշանի Մեծ շղթա, Հարավային Խաչի շքանշան, իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան, իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան, Ֆինլանդիայի Սպիտակ վարդի շքանշանի Մեծ խաչ շղթայով, «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան, Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով, Sacred Military Constantinian Order of Saint George, Ուացամոնգա շքանշան, Ազատագրողի շքանշան, Մայրու ազգային շքանշանի մեծ ժապավեն, Աբդուլազիզ ալ-Սաուդի շքանշան, Օմեյադների շքանշան, Royal Order of Francis I,

Order of Islamic Republic? (հուլիսի 31, 2010)

, Զայիդի շքանշան, Մատուցած ծառայությունների համար շքանշան, Order of Military Merit (Syria), , Devotion Order, medal "For training", Մայրու ազգային շքանշան և

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդական տարիներ խմբագրել

Բաշշար ալ-Ասադը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 11-ին Դամասկոսում՝ երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Հաֆեզ ալ-Ասադի ընտանիքում, որը պատկանում է մուսուլման փոքրամասնություն համարվող ալավիներին[4]։ Երբ Բաշշարը 5 տարեկան էր, նրա հայրը դարձավ Սիրիայի նախագահ, իսկ ավելի ուշ սկսեց գլխավորել Բաաս կուսակցությունը։

 
Ասադների ընտանիքը (ձախից աջ)՝ Հաֆեզ ալ-Ասադ (հայր), Անիսա Մահլուֆ (մայր), Բաշշար, Մահար (եղբայր), Մաջիդ (եղբայր), Բուշրա (քույր) և Բասիլ (եղբայր), 1970-ական թթ.

Նախնական կրթությունը Բաշշար ալ-Ասադը ստացել է Դամասկոսում գտնվող արաբա-ֆրանսիական «Հուրիա» քոլեջում։ 1982 թվականին նա ավարտել է ուսումը և ստացել բակալավրի կոչում։ 1988 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Դամասկոսի համալսարանի բժշկական ֆակուլտետի ակնաբուժական բաժինը, ինչից հետո աշխատել է Տիշրին զինվորական հոսպիտալում[5]։

1991 թվականին (այլ տվյալներով՝ 1992-ին) նա մեկնել է Մեծ Բրիտանիա՝ պրակտիկան անցկացնելով «Western Eye Hospital» ակնաբուժական կենտրոնում։ Արտասահմանում Ասադը իր անվան փոխարեն օգատագործել է կեղծանուն, որպեսզի ոչ ոք չիմանա, որ իր հայրը Սիրիայի նախագահն է։

Սկզբնական շրջանում Հաֆեզ ալ-Ասադը նախատեսում էր նախագահի պաշտոնում նշանակել իր որդի Բասիլին, բայց վերջինս 1994 թվականին ավտովթարի հետևանքով զոհվում է։ Դժբախտությունը տեղի ունեցավ, երբ Բաշշարը գտնվում էր Լոնդոնում[6]։ Եղբոր մահից հետո նա վերադառնում է Սիրիա և ընդունվում Հոմս քաղաքում գտնվող զինվորական ակադեմիա։ 1995 թվականին կապիտանի կոչումով արդեն գլխավորում էր տանկային գումարտակ, այնուհետև Հանրապետական գվարդիան։ 1999 թվականի հունվարին նրան շնորհվում է գնդապետ զինվորական կոչում։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2000 թվականի հունիսի 10-ին Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադը սրտի անբավարարությունից մահանում է։ Հաջորդ օրը նախագահի պաշտոնակատար երկրի առաջին փոխնախագահը Բաշշար ալ-Ասադին շնորհում է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում և նշանակում բանակի գերագույն հրամանատար։ Հունիսի 20-ին իշխող կուսակցության նիստում Բաշշար ալ-Ասադը ընտրվում է կուսակցության գլխավոր քարտուղար և նրա թեկնածությունը առաջադրվում է նախագահական ընտրություններում։ Հուլիսի 10-ին երկրում անցկացվում են ընտրություններ, որոնց արդյունքում Սիրիայի նախագահ է ընտրվում Բաշշարը՝ հավաքելով ձայների 97,29 % տոկոսը[7]։ 2007 թվականի մայիսի 27-ին Բաշշար ալ-Ասադը վերընտրվում է Սիրիայի նախագահի պաշտոնին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
  4. Minorities and the State in the Arab World, 1999 թ.
  5. "Коммерсантъ" օրաթերթ, Բաշար Ասադ|25.12.2006 թ.;
  6. Ахмедов В.М.Современная Сирия: история, политика, экономика, 2010 թ.
  7. "Коммерсантъ" օրաթերթ,Սիրիացիները հավատարիմ են Ասադների ընտանիքին,12.07.2000 թ.: