Բաշկիրիայի Մ. Ակմուլլայի անվան պետական մանկավարժական համալսարան

Բաշկիրիայի Մ. Ակմուլլայի անվան պետական մանկավարժական համալսարան կամ Մ. Ակմուլլայի անվան ԲՊՄՀ (բաշկիրերեն՝ М. Аҡмулла исемендәге Башҡорт дәүләт педагогия университеты (М. Аҡмулла исемендәге БДПУ)), Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պետական մասնագիտական կրթության դաշնային ենթակայության պետական կրթական հաստատություն, մանկավարժական համալսարան։ Գտնվում է Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆայում։ Համալսարանը կրում է բաշկիր բանաստեղծ, լուսավորիչ, փիլիսոփա Ակմուլլա Միֆտահմեդինի անունը։ Ներկայումս Բաշկորտոստանի Մ. Ակմուլլայի անվան պետական մանկավարժական համալսարանի կազմի մեջ մտնում են 5 համալսարաններ, 7 ֆակուլտետներ, 43 ամբիոններ։

Բաշկիրիայի Մ. Ակմուլլայի անվան պետական մանկավարժական համալսարան
ռուս.՝ Башкирский государственный педагогический университет имени М. Акмуллы, ռուս.՝ Башкирский государственный педагогический институт և ռուս.՝ Башкирский государственный педагогический университет
Изображение логотипа
Տեսակհամալսարան և կրթօջախ
Հիմնադրված էհունվարի 9, 1967[1]
Անվանված էMiftahetdin Akmulla?
Երկիր Ռուսաստան[1] և  ԽՍՀՄ
ՏեղագրությունՈւֆա
Կայքbspu.ru
 Akmulla Bashkir State Pedagogical University Վիքիպահեստում

Իր աշխատանքի ընթացքում համալսարանն ունեցել է ավելի քան 40 000 շրջանավարտներ։ Երկրի 20 մանկավարժական լավագույն բուհերից մեկն է[2]։

Համալսարանը թողարկում է «Աուդիտորիա» թերթը[3] և «Բաշկորտոստանի մանկավարժական ամսագիրը», որը Ռուսաստանում մանկավարժության մասին թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների տպագրման համար նախատեսված ամսագրերի թվին է պատկանում[4]։

Համալսարանում անցկացվում են մի շարք միջոցառումներ, որոնցից են` «Իմ մասնագիտական ապագան» կադրային ֆորումը, Միջազգային ուսանողական գիտական ֆորումը։

Պատմություն խմբագրել

Միֆտախեդմին Ակմուլլայի անվան ԲՊՄՀ-ն ստեղծվել է Ուֆա քաղաքում 1967 թվականի հունվարի 9-ին։ Հանրապետության առաջին մանկավարժական ինստիտուտը ստեղծվել է 1909 թվականին։ 1919 թվականից վերափոխվել է ժողովրդական կրթության ինստիտուտի, որի կազմի մեջ են մտնում չորս ֆակուլտետներ` սոցիալ-պատմական, կենսաբանաաշխարհագրական, Ֆիզիկամաթեմատիկական և գրական-լեզվաբանական։ Այս բարձրագույն ուսումնական հաստատությունը պատրաստել է դպրոցի և տեխնիկումի ուսուցիչներ։

1923 թվականից ինստիտուտը ստացել է «գործնական» անվանումը և սկսել է գյուղատնտեսության մասնագետներ պատրաստել։ 1929 թվականին համալսարանի բազայի վրա ստեղծվել է Բաշկիրիայի Տիմիրյազևի անվան պետական մանկավարժական համալսարանը, որը 1957 թվականին դարձել է Բաշկիրիայի պետական համալսարան։ Սակայն բարձրագույն պետական մանկավարժական կրթության զարգացման, մանկավարժական բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման խիստ անհրաժեշտություն է զգացվել։ Այդ ժամանակ հանրապետության մանկավարժների մեկ երրորդից քիչը բարձրագույն կրթություն ուներ։ Շատ մասնագիտությունների նախապատրաստում ընդհանրապես չէր կատարվում։ Կրկին բացված Բաշկիրիայի պետական մանկավարժական ինստիտուտը հաջողությամբ լուծեց այդ խնդիրը։

Արդեն 1976 թվականին ԲՊՄ համալսարանը առաջնակարգ բուհ է ճանաչվել։ 2000 թվականին Բաշպետմանկինստիտուտը վերանվանվել է Բաշկիրիայի պետական մանկավարժական համալսարանի, իսկ 2006 թվականին այն անվանակոչվել է Ակմուլլա Միֆտահմեդինի անվամբ։

Կառուցվածք խմբագրել

  • Գեղարվեստագրաֆիկական ֆակուլտետ
  • Հոգեբանության ֆակուլտետ
  • Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
  • Պատմության և իրավաբանական կրթության ինստիտուտ
  • Բանասիրական կրթության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտ
  • Բնագիտաաշխարհագրական ֆակուլտետ
  • Ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետ
  • Բաշկիրական բանասիրության ֆակուլտետ
  • Սոցիալական մարդասիրական ֆակուլտետ
  • Մասնագիտական կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտ
  • Մանկավարժության ինստիտուտ
  • Որակավորման բարձրացման և մասնագիտական վերապատրաստման ինստիտուտ
  • Մ. Ակմուլլայի անվան ԲՊՄՀ-ի քոլեջ

Մասնաշենքերի հասցեներ խմբագրել

  • 1 մասնաշենք - Լենինի փողոց, 20
  • 2 մասնաշենք - Հոկտեմբերյան հեղափոխության փողոց, 3ա
  • 3 մասնաշենք - Հոկտեմբերյան հեղափոխության փողոց, 3ա
  • 4 մասնաշենք - Հոկտեմբերյան հեղափոխության փողոց, 55
  • 5 մասնաշենք - Չեռնիշևսկու փողոց, 25
  • 6 մասնաշենք - Հոկտեմբերյան հեղափոխության փողոց, 10/3
  • 7 մասնաշենք - Բելյակովի փողոց, 27
  • 8 մասնաշենք -
  • 9 մասնաշենք - Ստեփան Զլոբինի փողոց, 31/1
  • 10 մասնաշենք - Չեռնիշևսկու փողոց, 49/1
  • 11 մասնաշենք - Սոֆյա Պեռովսկայի փողոց, 40
  • 12 մասնաշենք - Բելյակովի փողոց, 25
  • 13 մասնաշենք - Հոկտեմբերյան հեղափոխության փողոց, 10 մասնաշենք, Ֆրանսիական ալյանս (Alliance Francaise)
  • ДФК «Բուրեվեստնիկ» - Կոմունիստական փողոց, 54ա
  • СОК լողավազանի հետ - Սոֆյա Պեռովսկայի փողոց, 40

Պատվավոր պրոֆեսորներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. «Башкирский государственный педагогический университет имени Мифтахетдина Акмуллы | Высшие учебные заведения | Наука и образование — 450 лет в составе России». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  3. «Газета Аудитория». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  4. «Педагогический журнал Башкортостана». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  5. «Уфа | Генеральный секретарь Организации Исламская конференция Экмеледдин Ихсаноглу посетит с официальным визитом БГПУ им. М. Акмуллы - БезФормата.Ru - Новости». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաշկիրիայի Մ. Ակմուլլայի անվան պետական մանկավարժական համալսարան» հոդվածին։