Բաշեթդաղ, Բաշեթա, Պայծատու, Պաշատ, Պաշեթա, լեռ Հայկական Տավրոս լեռնահամակարգում, Վանա լճի հարավային ծայրից մոտ 40 կմ արևելք, Բաշկալայից հյուսիս-արևմուտք, Խոշաբ գետի հովտի ձախ կողմում։ Ջրբաժան է Խոշաբ գետի վտակներից մի քանիսի միջև։ Հնում կոչվել է Պաշատ։ Ասուրաբաբելոնական արձանագրություններում հիշատակվում է Պայծատու ձևով։ Մովսես Խորենացուն վերագրվող «Հռիփսիմյաց վարք»-ում սխալ գրությամբ հանդիպում է Պաշատ ձևով։ Ն. Ադոնցը Բաշեթդաղը ենթադրաբար նույնացնում է Աշուրնասիրպալի (մ.թ.ա. 883-859) արձանագրություններում հիշատակված Պասատա լեռների հետ[1]։

Բաշեթդաղ
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորՎանի մարզ
ԼեռնաշղթաՀայկական Տավրոս

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 599 — 992 էջ։