Բանդիտիզմը քրեական իրավունքում պետական կառավարման հիմքերի և սոցիալական հասարակության դեմ ուղղված ամենավտանգավոր հանցագործություններից մեկն է։ Տարբեր պետությունների քրեական օրենսդրությունը ոչ միշտ է նախատեսում «բանդիտիզմը» որպես առանձին հանցագործություն, սակայն շատ երկրների օրենսդրության մեջ առկա են հանցագործության այս ձևին մոտիկ հանցակազմեր (հանցավոր խմբի կողմից կատարված ավազակություն, շորթում, բռնի գործողությունների տարբեր ձևեր և այլն)։

Օդեսայի պարետի հայտարարությունը․ ավազակների հարձակման դեպքում զանգահարել… 1919 թվական։
Դալտոնյան ավազակախմբի սպանված անդամները, 1892 թվական։

Պատմություն խմբագրել

 
XVI հարյուրամյակի վարձկանների բանդա։ Պատերազմի ժամանակ վարձկանները զբաղվել են դիակապտությամբ, իսկ վարձողի բացակայության ժամանակ սովորաբար ավազակային հարձակումներ են կատարել
 
Իտալացի ավազակները XIX դարի կեսերին

Բանդա (խումբ) (banda, Bande, լատիներեն bandum բառից ) միջին դարերում բանդա էր կոչվում ասպետական և այլ հեծելազորից կազմված խումբը, երբեմն՝ ձևավորված ոչ օրինական կարգով[1], բանդա էր անվանվում նաև վարձկանների խումբը, որը զբաղվում էր դիակապտությամբ[2])․ բանդիտիզմով զբաղվող անձանց խումբ։

Ռուսաստանում բանդա տերմինը լայնորեն կիրառվել է 1863 թվականին՝ լեհական ապստամբության ժամանակ, քանի որ լեհ ապստամբներն իրենց ջոկատներն անվանել են «խմբեր» կամ «բանդաներ»[2]։ Որպես իրավաբանական տերմին՝ բանդա բառը կիրառվել է որոշ արևմտյան օրենսդրություններում, օրինակ ֆրանսիական, համարժեք է եղել Ռուսական կայսրությունում կիրառվող «հրոսակախումբ» տերմինին։

Բորիս Լվինը գրել է․ Զավթիչները պարտիզաններին միշտ անվանում են բանդիտներ։ Գերմանացիների համար բանդիտ էին հանդիսանում նաև խորհրդային պարտիզանները և Կրայովի բանակը և Ուկրաինական ապստամբների բանակը՝ ՈՒԱԲ։ Սպիտակների համար բանդիտ էին կոչվում սպիտակների տարածքներում գտնվող կարմիրները և կանաչները; Կարմիրների համար (Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ) բանդիտներ էին կարմիր տարածքում գտնվող սպիտակները և կանաչ ապստամբները, հավասարապես կազակները, Կրոնշտադները, անտոնովցիները …
… Եվ ինչպես հայտնի է ցանկացած պատմաբանի, չեն լինում «կանոններով մարտնչող» ոչ մշտական ձևավորումներ, որոնց հատուկ չլինեն ինչ–որ ահաբեկչություններ, որոնք ածխի կամ այլ բանի համար հարձակումներ չկատարեն ոստիկանության և պարեկախմբի վրա, ոչնչացնեն, ահաբեկեն թշնամու հետ գործակցելով և այլն։

Օրենսդրության մեջ բանդիտիզմի սահմանումը խմբագրել

 
Քրեական օրենսգրքի «բանդիտիզմ» հոդվածով գրանցված հանցագործությունների թիվը

ԽՍՀՄ խմբագրել

1960 թվականի ՌԽՖՍՀ քրեական օրենսգրքի 77 հոդվածը բանդիտիզմը սահմանել է որպես «զինված բանդայի խմբավորում, որի նպատակն է հարձակվել ձեռնարկությունների, հիմնարկությունների, կազմակերպությունների կամ առանձին անձանց վրա, ինչպես նաև մասնակցությունն այդպիսի բանդաներում և նրանց կողմից հարձակումներ կատարելը, դատապարտվում է ներառյալ մահապատժով։

ԱՊՀ քրեական իրավունքում խմբագրել

ԱՊՀ պետությունների քրեական իրավունքում բանդա հասկացության տակ հասկացվում է հանցավոր գործունեության նպատակներով միմյանց հետ սերտորեն կապված մարդկանց կայուն զինված խմբավորում, որոնք հատուկ միավորվել են պետական, հասարակական հաստատությունների, ձեռնարկությունների կամ առանձին անձանց վրա մեկ կամ մի քանի հարձակումներ կատարելու նպատակով։

Բանդիտիզմի առկայության մասին վկայակոչում է երեք հատկանիշների համակցությունը․ 1)երկու կամ ավելի անձանց մասնակցություն, 2) թեկուզ և մեկի զինված լինելը և դրա մասին բանդայի մյուս անդամների իրազեկված լինելը, 3) մասնակիցների համախմբված և կազմակերպված լինելը։

Բանդան կարող է զինված լինել ոչ միայն զենքով, որի կրումն ու պահումն արգելված է օրենքով, այլ նաև մարդկանց վրա հարձակվելու և հարվածելու համար հատուկ հարմարեցված ցանկացած այլ զենքով և առարկայով (օրինակ կռփազենք, լախտ)։ Բանդիտիզմը համարվում է ավարտված հանցագործություն՝ զինված բանդա կազմավորելու պահից, եթե նույնիսկ այդ բանդան ոչ մի հարձակում դեռ չի գործել, քանի որ արդեն իսկ զինված բանդայի կազմավորումն իրենից մեծ վտանգ է ներկայացնում։ Քրեական պատասխանատվության են ենթարկվում անձինք, ովքեր կազմավորում են զինված բանդա, ինչպես նաև անձինք, ովքեր մտել են այդպիսի բանդաներ։ Բանդիտիզմի համար քրեական պատասխանատվության են ենթարկվում 16 տարին լրացած անձինք։

Զանգվածային մշակույթում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Этимологический словарь Фасмера производит это слово от իտալ.՝ bandito — «изгнанный», «ссыльный» от իտալ.՝ bandire «ссылать»
  2. 2,0 2,1 «Банда (отряд)». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 278