Բանդերա շրջան (անգլ.՝ Bandera County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով 2008 թվականի դրությամբ բնակչությունը կազմում էր 20 303 մարդ, իսկ 2010 թվականին՝ 20 485 մարդ[1]։ Շրջկենտրոնն է Բանդերա բնակավայրը[2]։

Բանդերա շրջան
Bandera County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնԲանդերա
Բնակչություն (2010)20,485
Տարածք2.051
Հիմնադրված է1856 թ. թ.
Սահմանակցում էՔեր շրջան, Քենդալ շրջան, Բեխար շրջան, Մեդինա շրջան, Յուվալդի շրջան և Ռիլ շրջան
Ժամային գոտիCDT?
Անվանված էBandera Pass?
banderacounty.org(անգլ.)

Պատմություն խմբագրել

Բանդերա շրջանը կազմավորվել է 1856 թվականին Բեխար և Յուվալդի շրջաններից։ Այն իր անվանումը ստացել է իսպանական bandera բառից, որը թարգմանաբար նշանակում է «դրոշ»։

Աշխարհագրություն խմբագրել

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով շրջանը զբաղեցնում է 2070 կմ² տարածք, որոնցից 2050 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ մնացյալ 17 կմ²-ն կամ 0.8 %-ը՝ ջրային տարածքները[3]։

Հարևան շրջաններ խմբագրել

Բնակչություն խմբագրել

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով 2008 թվականի դրությամբ բնակչությունը կազմում էր 20 303 մարդ, իսկ 2010 թվականին՝ 20 485 մարդ[4]։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ 92,8% սպիտակամորթներ, 0,5% սևամորթներ կամ աֆրոամերիկացիներ, 0,8% բնիկ ամերիկացիներ, 0,3% ասիացիներ, 3,8% այլ ռասաների ներկայացուցիչներ և 1,8% երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ։ 16,7%-ը կազմում էին իսպանախոսները կամ լատինոամերիկացիները (անկախ ռասայից)։ Բնակչության 17,6%-ը՝ գերմանացիներ էին, 13,7 %-ը՝ անգլիացիներ, 10,2 %-ը՝ իռլանդացիներ և 10,1 %-ը՝ ամերիկացիներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «State & County QuickFacts». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին.
  4. «Տվյալներ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.