Բանգի սև

բույսերի տեսակ
Բանգի սև
Բանգի սև
Բանգի սև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ցեղ Բանգի (Hyoscyamus)
Տեսակ Բանգի սև (H. niger)
Միջազգային անվանում
Hyoscyamus niger

Բանգի սև (լատ.՝ Hyoscyamus niger), մորմազգիների ընտանիքի երկշաքիլավոր, երկամյա մոլախոտ է։

ՆկարագիրԽմբագրել

Ունի հզոր իլիկաձև արմատներ, հաստ, ճյուղավորվող ու ամուր ցողուններ, որոց բարձրությունը հասնում է մինչև 60 սմ և ավելի։ Ծաղկաբույլը երկար է և սև։ Խոշոր ծաղիկները նստած են շատ կարճ ծաղկակոթունների վրա։ Հասունանալուց հետո կափարիչը միանգամից բացվում է ու դուրս են շպրտվում մանր, սև -գորշավուն ողորկ ու փայլատ սերմերը (1000 սերմը կշռում է մոտ 24 գրամ)։ Սև բանգիով վարակված հացաբույսերի կոմբայնային բերքահավաքը դժվար է։ Ծաղկում պտղաբերում է հունիս- սեպտեմբեր ամիսներին։

ՆշանակությունԽմբագրել

Որպես դեղամիջոց օգտագործում են բույսի տերևները և սերմերը։ Սերմերը հավաքում են օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին։ Առաջին տարում բույսի տերևները հավաքում են ամռան սկզբին, իսկ երկրորդում՝ ծաղկման սկզբում։ Բանգին թունավոր բույս է։ Այն հավաքում են չոր եղանակին (նախապես անհրաժեշտ են ակնոց և ձեռնոցներ)։ Չորացնում են 40 °C տակ և պահում մինչև 2 տարի։ Իբրև դեղաբույս՝ այն հայտնի է դեռ հնուց․ դրանով բուժվել են Հին Եգիպտոսում, Հունաստանում և Հռոմում։ Միջին դարերում վիրահատությունների ժամանակ այն օգտագործել են իբրև ցավազրկող միջոց։ Դրա տերևներն ունեն ցավազրկող և հակաջղաձգային ազդեցություն։ Տերևներից դեղամզվածքները նշանակում են աղեստամոքսային ուղու հիվանդությունների ժամանակ։ Լայն տարածում ունի բանգու յուղը, որը գործածում են որպես ցավազրկող միջոց նևալգիայի, նևրիտի, ռադիկուլիտի, միոզիտի, հոդատապի և ճմլվածքի ժամանակ։ Բանգու տերևները մտնում են «Ասթմատոլ» սիգարետների բաղադրության մեջ, որոնք օգտագործվում են բրոնխիալ ասթմայի ժամանակ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Բնությունը՝ հարուստ դեղատուն, Չինար հրատարակչություն, Երևան-2007

ԱղբյուրներԽմբագրել

  • Ռ.Ս.Կարապետյան - «Հայաստանում տարածված մոլախետերի ատլաս», «Լույս» հրատարակչություն, Երևան, 1980