Բանավոր հաշվարկ։ Ս. Ա. Ռաչինսկու ժողովրդական դպրոցում
«Բանավոր հաշվարկ։ Ս. Ա. Ռաչինսկու ժողովրդական դպրոցում» (ռուս.՝ Устный счёт. В народной школе С. А. Рачинского), ռուս նկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի լիիրավ անդամ, Կուինջիի անվան ընկերության նախագահ Նիկոլայ Բոգդանով-Բելսկու նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1895 թվականին[2]։ Յուղաներկով կտավի չափերն են 107,4 × 79 սմ[3]։
Բանավոր հաշվարկ։ Ս. Ա. Ռաչինսկու ժողովրդական դպրոցում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Նիկոլայ Բոգդանով-Բելսկի |
տարի | 1895 |
բարձրություն | 107,4 սանտիմետր |
լայնություն | 79 սանտիմետր |
ստեղծման երկիր | Ռուսական կայսրություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Այսօր «Բանավոր հաշվարկ։ Ս. Ա. Ռաչինսկու ժողովրդական դպրոցում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)[2]։
Նկարագիր
խմբագրել«Բանավոր հաշվարկ։ Ս. Ա. Ռաչինսկու ժողովրդական դպրոցում» ստեղծագործությունում պատկերված է 19-րդ դարավերջի գյուղական դպրոց, որտեղ թվաբանության դաս է։ Գրատախտակին գրված է հանձնարարությունը, իսկ աշակերտները բանավոր, մտովի հաշվում են այն։ Կտավում պատկերված ուսուցիչն իրական մարդ է՝ Սերգեյ Ալեքսանդրովիչ Ռաչինսկին (1833-1902), բուսաբան և մաթեմատիկոս, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր։ 1872 թվականին, կապված Նարոդնիկության ալիքի հետ, Ռաչինսկին վերադառնում է հայրենի Տատևո գյուղ, որտեղ ստեղծում է դպրոց և հանրակացարան գյուղի երեխաների համար։ Մշակել է բանավոր հաշվարկի յուրօրինակ մեթոդ և դա սովորեցրել գյուղացի երեխաներին։
Կտավում պատկերված գրատախտակին գրված է ներքոհիշյալ հանձնարարությունը, որը պետք է երեխաները բանավոր լուծեն․
.
Խնդրի լուծում
խմբագրելԳՖրատախտակին գրված բաղադրիչները հետաքրքիր հատկություն ունեն․ ։ Այսինքն հաշվարկման արդյունքը հավասար է 2։
Հաշվարկի այլ տարբերակներ․
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «155 лет со дня рождения художника Николая Богданова-Бельского - Тверь.Сегодня». Тверь.Cегодня • Тверская область. Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
- ↑ 2,0 2,1 «Лаврус - История в деталях Устный счет //Текст». lavrus.tretyakov.ru. Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Картина Устный счет в сельской школе художника Николая Богданова-Бельского». Artchive (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Фаермарк, Давид Самсонович]] Задача пришла с картины: (О картине Н. П. Богданова-Бельского «Устный счёт» и педагоге-просветителе С. А. Рачинском). — М.: Наука (издательство), 1974. — 160, [4] с. — (Из истории мировой культуры). — 90 000 экз.
- Государственная Третьяковская галерея. Искусство XII — начала XX века. — М.: СканРус, 2007. — С. 196. — ISBN 978-5-93221-120-5.
- Решение примера (УСТНЫЙ СЧЕТ./«Наука и жизнь», № 7, 2006 год)
- 4 способа решения задачи Рачинского
- Последовательности Рачинского
- Анна Бессарабова. Россия идёт к экономике двоечников (упражнение, изображённое на картине, приведено в качестве примера)