Բանանով տորթ
Բանանով տորթ, տորթ, որի բաղադրության հիմնական բաղադրիչը բանանն է։ Կարելի է պատրաստել մաֆինի, կեքսի կամ շերտավոր խմորով տորթի տեսքով։ Բանանով տորթ պատրաստվում է չինական, ինդոնեզական և վիետնամական խոհանոցներում[1][2]։
-
Բանանով քաղցրաբլիթներ՝ կարմիր լոբու խյուսով
-
Բանանով կեքս
Տեսակ | թխվածք |
---|---|
Ենթատեսակ | տորթ և banana dish? |
Banana cakes Վիքիպահեստում |
Պատրաստում
խմբագրելԲանանով տորթի պատրաստման առաջին և կարևոր բաղադրիչը բանանն է։ Անհրաժեշտ է նաև ալյուր, շաքարավազ, հավկիթ, կարագ կամ մարգարին և սոդա[3]։ Բանանը պետք է տրորելով փափկեցնել և դարձնել խյուս՝ խոհանոցային կոմբայնով կամ հարիչով, ապա այն խառնել խմորին։ Տորթը կարելի է զարդարել կտրտած բանանով։ Որպեսզի զարդարանքի համար նախատեսված մանրացված բանանները չսևանան, պետք է դրանք ջրով շիթել[4][5]։
Բանանով սերուցք պատրաստելու համար անհրաժեշտ են հասուն և փափուկ պտուղներ։ Տորթը կարելի է նաև թխել տապակած բանանով։ Կրեմը պատրաստվում է ժելատինով։ Ժելատինի վրա սառը ջուր է լցվում և թողնում մինչև ուռչելը և տաքացվում է թույլ կրակի վրա կամ ջրային բաղնիքի մեջ։
Բանանով տորթի վրա կարելի է նաև շոկոլադ ավելացնել։ Կարելի է նաև քերած ընկույզ ավելացնել։ Խմորի շերտերի արանքում կարելի է կաթնաշոռ քսել[6]։
Գլազուրն առանձին է պատրաստվում։ Կարելի է շատ քիչ ալկոհոլային խմիչք ավելացնել։
Տորթը հավաքվում է հարթ ափսեի մեջ՝ հետևյալ հաջորդականությամբ. առաջին շերտը դրվում է, ապա քսվում է կաթնաշոռ կրեմը, երկրորդ շերտը վրայից։ Այնուհետև բանանի խյուսի շերտը լցվում է վրան, վերջին շերտը դրվում է խյուսի վրա։ Պատրաստի շերտերի վրա քսվում է կրեմ կամ գլազուր։ Դրանից հետո տորթը դրվում է սառնարանի մեջ, որպեսզի կրեմը սառչի։
Բանանով տորթը օգտագործում են նաև բուսակերները[6]։
-
Բանանով տորթի կտոր
-
Շոկոլադապատ բանանով տորթ՝ ելակի պաղպաղակով
-
Բանանով տորթ՝ բանանի կտորներով զարդարված
Տորթի տեսակներ
խմբագրելՉինական խոհանոց
խմբագրելՉինական խոհանոցում բանանով տորթը մատուցվում է թեյի հետ, բայց ոչ որպես դեսերտ։
Բանտյուոյ
խմբագրելԲայտյուոյը վիետնամական բանանով տորթ կամ պուդինգ է։ Տորթը եփվում է շոգեկաթսայի մեջ, իսկ պուդինգը թխվում է։
Կուե-նագասարի
խմբագրելԿուե-նագասարին ինդոնեզական բանանով տորթ է, թխվում է գոլորշու վրա։ Պատրաստվում է բանանով, բրնձի այլուրով, կոկոսի յուղով և շաքարավազով[7][8]։
-
Բանտյուոյ պատրաստված է նրբաբլիթի տեսքով
-
Ինդոնեզական բանանով տորթ` կուե-նագասարի
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Tropp, B. (1982). The Modern Art of Chinese Cooking. Cookbook Library. Morrow. p. 518. ISBN 978-0-688-00566-5.
- ↑ Le, H. (2014). Vietnamese Food with Helen’s Recipes:. Createspace Independent Pub. p. 158—161. ISBN 978-1-5005-2971-0.
- ↑ Brass, M.; Brass, S.; Ryan, A. (2015). Baking with the Brass Sisters. St. Martin’s Press. p. 64-66. ISBN 978-1-250-06435-6. Retrieved April 20, 2016.
- ↑ «Банановый торт — лучшие рецепты тортов с бананами». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Heldstab, Celeste (2005). The Kitchen Grimoire Volume 4. Celeste Heldstab. p. 402. ISBN 978-0-9774722-3-9.
- ↑ 6,0 6,1 Moll, Lucy (January 1993). «A Better Banana Cake». Vegetarian Times (No. 185): 22.
- ↑ Von Holzen, H.; Hutton, W.; Arsana, L. (1999). The Food of Indonesia: Authentic Recipes from the Spice Islands. Periplus World Food Series. Periplus Editions. p. 114. ISBN 978-962-593-389-4.
- ↑ Long, L.M. (2015). Ethnic American Food Today: A Cultural Encyclopedia. Ethnic American Food Today. Rowman & Littlefield Publishers. p. 294. ISBN 978-1-4422-2731-6.
Գրականություն
խմբագրել- Shi, J. (2005). Asian Functional Foods. CRC Press. էջեր 116–117. ISBN 978-1-4200-2811-9.