Բանալի (երաժշտական)
Բանալի (իտալ.՝ chiave, իսպ.՝ clave, լատին․՝ clavis), գծային նոտագրում, ձայնի հնչեղության որոշիչ նոտա։ Բանալիների հիմնական տիպերը, որոնք ընդունված են հնգագիծ տակտային նոտավորման մեջ, հետևյալն են՝ բանալի «սոլ», բանալի «ֆա» և բանալի «դո»։
Ներկայումս բարձր հնչյունաշար ունեցող բոլոր ձայների և երաժշտական գործիքների համար գործածվում է ջութակի, իսկ ցածր հնչյունաշար ունեցող ձայների և նվագարանների համար՝ բասի Բանալի։ Գործածական են նաև ալտի Բանալի՝ ալտ լարային գործիքի, և տենորի դո Բանալի (երբեմն)՝ թավջութակի, ֆագոտի և տրոմբոնի համար։ Բանալիների արտաքին տեսքը գոյացել է լատինական (սոլ), (դո) և (ֆա) տառերի ձևափոխումից։
Տես նաև
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 268)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանալի (երաժշտական)» հոդվածին։ |