Բայրիքի (անգլ.՝ Bairiki), քաղաք և համայնք Կիրիբատիի Հանրապետությունում՝ Հարավային Տարավա անվանումը կրող մայրաքաղաքային ագլոմերացիայի կազմում։ Կիրիբատիի կառավարական շենքերից շատերը գտնվում են Բայրիքիում, որի պատճառով էլ վերջինս թյուրիմացաբար երբեմն անվանվում է այդ երկրի մայրաքաղաքը (այդ կարգավիճակն ունեցել է Կիրիբատիի անկախության հռչակման տարում՝ 1979 թվականին և հաջորդած մի քանի տարիներին, երբ մերձակա գյուղերի միավորման արդյունքում կազմավորվել է որպես քաղաքային բնակավայր ու համայնք)։

Բնակավայր
Բայրիքի
անգլ.՝ Bairiki
ԵրկիրԿիրիբատի Կիրիբատի
ՀամայնքTeinainano Urban Council?
Հիմնադրված է1979 թ.
Մակերես0,510 կմ²
ԲԾՄ3±1 մետր
Բնակչություն3500 մարդ (2020)
Բայրիքի (Կիրիբատի)##
Բայրիքի (Կիրիբատի)

Համառոտ տեղեկատվություն

խմբագրել

Բայրիքին ընդհանուր առմամբ զբաղեցնում է մոտավորապես 51 հեկտար տարածք։ Ունի արևադարձային շոգ կլիմա։ 1978 թվականին քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 1 956.[1]: Տարիների ընթացքում այդ ցուցանիշն աճել է և 2005 թվականին հասել է 2 766-ի, իսկ 2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում արդեն ապրում էր 3 524 մարդ[2]։

Բայրիքիում մատուցվում են փոստային և հեռախոսային ծառայություններ, կա ոչ մեծ նավահանգիստ (պետության գլխավոր նավահանգիստը գտնվում է հարևան Բետիո կղզում), գործում է Հարավխաղաղօվկիանոսյան համալսարանի մասնաճյուղը՝ շուրջ 3 հազար ուսանողներով[3][4]։ Քաղաքը ամբարտակների վրա գցված ճանապարհներով կապված է մերձակա Բետիո և Նանիկայ կղզիների հետ։

Բայրիքիի հասարակական կենտրոնը ֆուտբոլի մարզադաշտն է, որի տրիբունան Կիրիբատիի ամենաբարձր շինությունն է համարվում։ Քաղաքն ունի ընդամենը մեկ փողոց՝ Մեյն սթրիթը։

Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները.
1978 թ.[5] 2005 թ.[6] 2015 թ.[7]
Ընդամենը՝ 1.956 2.766 3.218

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. www.spc.int, pristupljeno 24. kolovoza 2013.
  2. www.mfed.gov.ki Արխիվացված 2013-09-30 Wayback Machine, pristupljeno 24. kolovoza 2013.
  3. USP Kiribati Campus Արխիվացված 2020-07-13 Wayback Machine (am 26. Dezember 2017 aufgerufen)
  4. «campussen van de University of the South Pacific». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  5. Report of the 1978 Census of population and housing. Republic of Kiribati 1980, Vol. 1, S. 7
  6. Kiribati 2005 Census of Population and Housing (am 28. März 2010 aufgerufen)
  7. 2015 Population and Housing Census. Volume 1. Bairiki, September 2016. Արխիվացված 2019-10-29 Wayback Machine (am 26. Dezember 2017 aufgerufen)

Գրականություն

խմբագրել
  • Encyklopedia Audiowizualna Britannica – Geografia I, 2006, isbn = 83-60563-07-1 978-83-60563-07-6 83-60563-04-7 978-83-60563-04-5 1-59339-330-X 978-1-59339-330-4 |inni = Rafał Jasiulewicz (red.); Leszek Baraniecki, Poznań, Wydawnictwo Kurpisz, 838992809
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բայրիքի» հոդվածին։