Բահադուր Աբդի (պարս.՝ بهادر عبدی‎, մայիսի 1, 1984(1984-05-01)[1], Թեհրան, Իրան), իրանցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս Իրանի «Սանատ Նաֆտ» ակումբում։

Բահադուր Աբդի
Քաղաքացիությունը  Իրան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 1, 1984(1984-05-01)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Թեհրան, Իրան
Հասակ 184 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարերիա խմբագրել

2004/05 խաղաշրջանում Բահադուր Աբդին հանդես է եկել «Պասարգադ Թեհրան» ակումբում, 2005-ից 2007 թվականներին` «Սորխպուշան» ակումբի կազմում. վերջինս այդ ժամանակ մասնակցում էր Ազադեգան լիգային։ 2007 թվականի ամռանը տեղափոխվել է «Պերսեպոլիս», որտեղ իր նորամուտն է նշել բարձրագույն առաջնությունում։

2009 թվականի աշնանը Աբդին պայմանագիր է ստորագրել Բուշիր քաղաքի «Շահին» ակումբի հետ, իսկ մեկ տարի անց տեղափոխվել է Թեհրանի «Ռահ Ահան» ֆուտբոլային ակումբ, որի կազմում հանդես է եկել հետագա 6 տարիների ընթացքում։ 2012 թվականի մայիսի 6-ին «Պերսեպոլիս» ակումբի դեմ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ. խաղն անց էր կացվում Պրո-լիգա 2011-12-ի նախավերջին փուլում[2]։

Ըստ 2015/16 խաղաշրջանի արդյունքի «Ռահ Ահանը» դուրս է մնացել Պրո-լիգայից, իսկ Աբդին տեղափոխվում է «Պայկան»` վերադառնալով Իրանի ֆուտբոլի բարձրագույն լիգա։ 2017 թվականի հունվարին պայմանագիր է կնքել Աբադան քաղաքի «Սանատ Նաֆտ» ակումբի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Persepolis 3:4 Rah Ahan» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բահադուր Աբդի» հոդվածին։