Բակսան (գետ)

գետ Ռուսաստանում

Բակսան (կաբ.-չերք.՝ Бахъсэн, կարաչ.-բալկ.՝ Басхан), Հյուսիսային Կովկասի Կաբարդա-Բալկարական Հանրապետությունում գտնվող գետ, Մալկայի աջ վտակը (Թերեքի ավազան)։ Գետի ակունքի վերին հոսանքը երբեմն հանդիպում է Ազաու անվամբ։

Բակսան
Բնութագիր
Երկարություն169 կմ
Ավազանի մակերես6800 կմ²
Ջրի ծախս33,6 մ³/վ
Գետաբերանի տեղակայումՄալկա գետ
Կոորդինատներ
Հոսող հոսքերCherek?, Ադիր Սու, Adylsu?, Արգայուկո, Գունդելեն, Չեգեմ գետ, Geduko? և Յաման Սու
ԵրկրամասԿաբարդա-Բալկարիա
ՋրահավաքԹերեք գետի ավազան

Նկարագրություն խմբագրել

Գետի երկարությունը 169[1] կմ է, ջրամբարի մակերեսը՝ 6800[1] կմ²։ Բակսանը սկիզբ է առնում Էլբրուսի շրջանի սառցադաշտերից։ Սնումը առավելապես սառցադաշտային է, ձնային և ընդերքային (ստորգետնյա)։ Գետի հորդացումը հուլիս-հունիս ամիսներին է։ Ունի բազմաթիվ վտակներ, որոնցից առավել խոշորը Չերեկ և Չեգեմ գետերն են, որոնք նրա մեջ են թափվում Մալկա գետի հետ միախառնման տեղից մի փոքր վերև։

Բակսան գետի և նրա վտակների վերին հոսանքում են տեղակայված Բակսանի, Ջան-Տուգանի, Էլբրուսի և այլ ալպինիստական ճամբարները, Էլբրուսի շրջանի ազգային զբոսայգին, Տերսկոլի աստղադիտարանը։

Բակսան գետի վրա են տեղակայված Տիրնիաուզ և Բակսան քաղաքները, իսկ Մալկուի մեջ թափվելու հակառակ կողմում՝ Պրոխլադնի քաղաքը։

Գետի ստորին հոսանքի ջրերը օգտագործվում են ոռոգման նպատակով (Բակսանի ոռոգման մեխանիզմ)։ Գետի վրա կառուցվել է Բակսանի ՀԷԿ-ը։

Գետը չափազանց աղտոտված է[2]։

Ստուգաբանություն խմբագրել

Գետի անվան ծագումն ստուգաբանորեն ունի մի քանի տարբերակ։ Գետի կաբարդինական Բախսեն (Бахъсэн) անվանումը կարելի է թարգմանել «գոլորշի ցրող»[3] կամ «փրփրող»[4]։ Լ. Վ. Վեգները կարծել է, որ տեղանվան հիմքում հնարավոր է ընկած է բալկարերեն «հեղեղող» բառը[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 173326|Река Баксан (Азау)
  2. Показатели состояния подземных вод в 2000 г(չաշխատող հղում)
  3. Е.Д. Налоева «Кабарда в первой половине XIII века». Глава: Гидронимика Кабарды. Стр 164
  4. А.В. Твердый Топонимический словарь Кавказа: Баксан
  5. Вегенер Л. В. Опубликовано в путеводителе «От Марухи до Эльбруса»

Արտաքին հղումներ խմբագրել