Անտանտ Բալկանյան, Ռումինիայի, Հարավսլավիայի, Հունաստանի և Թուրքիայի դաշինքը։

Բալկանյան Անտանտ

Կնքվել է 1934 թվականի փետրվարի 9-ին, Աթենքում՝ ուժերի հետվերսալյան հարաբերակցությունը (Առաջին համաշխարհային պատերազմից հետո) Բալկաններում պահպանելու նպատակով։ Ռումինիան և Հարավսլավիան միաժամանակ մտնում էին Փոքր Անտանտի մեջ։ Բալկանյան Անտանտի պայմանագիրը, իր հիմնական խնդիրը համարելով տերիտորիալ ստատուս քվոյի պահպանումը Բալկաններում, մասնակիցների վրա դնում էր նաև փոխադարձ օգնության պարտավորություններ։

Բալկանյան Անտանտի ստեղծման գաղափարն առաջադրել էր Ֆրանսիան՝ Հարավ-Արևելյան Եվրոպայում իր դիրքերն ամրապնդելու ակնկալությամբ։ Սակայն, Գերմանիան և Իտալիան, օգտագործելով դաշինքի մասնակիցների միջև եղած լուրջ հակասությունները և հենվելով Ռումինիայում, Հարավսլավիայում, Հունաստանում ու Թուրքիայում առկա պրոֆաշիստական խմբավորումների վրա զգալիորեն ամրապնդեցին իրենց դիրքերն այդ երկրներում։ Բալկանյան Անտանտի գոյությանը վերջ դրեց 1939 թվականին սկսված երկրորդ համաշխարհային պատերազմը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալկանյան Անտանտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 441