Փոքր Անտանտ
Փոքր Անտանտ, Չեխոսլովակիայի, Ռումինիայի և Հարավսլավիայի միջև 1920–1921 թվականներին ստեղծված դաշինք, որ նպատակ ուներ պահպանել առաջին համաշխարհային պատերազմից հետո Կենտրոնական և Հարավ-Արևելյան Եվրոպայում ստեղծված ուժերի հարաբերակցությունը։ Այն Ֆրանսիայի կազմակերպած ռազմա-քաղաքական դաշինքների կարևոր օղակներից էր 1920–1930-ական թվականներին։
Պատմություն և անկում
խմբագրելՓոքր Անտանտը 1921 թվականի հուլիսի 18-ի ռումինա-լեհական հակասովետական դաշինքով կապված էր Լեհաստանի հետ։ Եվրոպայում Ֆրանսիայի դիրքերի թուլացումը, որ հետևանք էր 1924 թվականին Դաուեսի պլանի ընդունման և 1925 թվականին Լոկառնոյի պայմանագրերի կնքման, պայմանավորեց նաև Փոքր Անտանտի թուլացումը։ Ձգտելով պահպանել իր ազդեցությունը Փոքր Անտանտի մասնակիցների վրա՝ Ֆրանսիան 1924–1927 թվականներին նրանց հետ կնքեց ռազմա-քաղաքական համաձայնագրեր, որոնց նշանակությունը, սակայն, արժեզրկվում էր Անգլիայի, Հունգարիայի և հատկապես Իտալիայի հետ Ռումինիայի մերձեցմամբ (1926 թվականի Իտալո-Ռումինական բարեկամության պայմանագիրը)։ Փոքր Անտանտի համակարգում նոր ճեղքվածք բաց արին Հարավսլավիայի պայմանագրերը Բուլղարիայի (1937 թվականի հունվարի 14) և Իտալիայի հետ (1937 թվականի մարտի 25)։ Մյունխենի համաձայնագրի (1938) կնքումով, որի արդյունքը եղավ Չեխոսլովակիայի զավթումը հիտլերյան Գերմանիայի կողմից, Փոքր Անտանտը դադարեց գոյություն ունենալուց։
Աղբյուրներ
խմբագրել- Dowling, Maria, 2002. Czechoslovakia. New York, NY։ Oxford University Press.
- Fink, Carole, Axel Frohn, and Jürgen Heideking, 2002. Genoa, Rapallo, and European Reconstruction in 1922. Cambridge, UK։ Cambridge University Press.
- Gilbert, Felix and David Clay Large, 1991. The End of European Era, 1890 to Present. 4th edition worldwide. 1st edition in the Czech Republic. Prague։ Mladá fronta.
- Glasgow, George, 1926. From Dawes to Locarno; Being a Critical Record of an Important Achievement in European Diplomacy, 1924—1925. Ayer Publishing.
- Gordon, Craig A. and Felix Gilbert (eds), 1994. The Diplomats, 1919—1939. Princeton, NJ։ Princeton University Press.
- Nálevka, Vladimír, 2000. The World Politics in the Twentieth Century (I.) [Světová politika ve 20. století (I.)]. 1st edition. Prague։ Aleš Skřivan.
- Osmanczyk, Edmund Jan, 2002. Encyclopedia of the United Nations and International Agreements. New York, NY։ Routledge.
- Pact of the Organization of the Little Entente. In։ Recueil des traites SDN, v. CXXXIX, p. 233. Available from http://www.mfa.gov.yu/History/poa_e.html Արխիվացված 2007-12-31 Wayback Machine
- Protheroe, Gerald J., 2006. Searching for Security in a New Europe. New York, NY։ Routledge.
- Ragsdale, Hugh, 2004. The Soviets, the Munich Crisis, and the Coming of World War II. Cambridge, UK։ Cambridge University Press.
- Spielvogel, Jackson J., 2005. Western Civilization: Volume II: Since 1500. Thomson Wadsworth.
- Zeman, Zbyněk and Antonín Klimek, 1997. The Life of Edvard Benes 1884—1948: Czechoslovakia in Peace and War. Oxford, UK։ Oxford University Press.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 441)։ |