Բալինտ Մադյար (հունգ.՝ Magyar Bálint, նոյեմբերի 15, 1952(1952-11-15), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[2]), հունգարացի քաղաքական գործիչ, սոցիոլոգ, խորհրդարանի պատգամավոր և նախարար։ Ազատ դեմոկրատների դաշինքի (SzDSz) հիմնադիրներից մեկը։

Բալինտ Մադյար
 
Կուսակցություն՝ Ազատ դեմոկրացիաների դաշինք[1]
Կրթություն՝ Fazekas Mihály Gimnázium? (1971) և Բուդապեշտի համալսարան (1977)
Մասնագիտություն՝ սոցիոլոգ, պատմաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 15, 1952(1952-11-15) (71 տարեկան)
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն  Հունգարիա
Հայր Բալինտ Մագյար
Մայր Օլգա Սիկլոս
Ամուսին Róza Hodosán?

Նրա «Magyar polip — A posztkommunista maffiaállam» (2013) գիրքը ժամանակակից Հունգարիան նկարագրում է որպես մաֆիայի պետություն[3]։

Կենսագրություն խմբագրել

1977 թվականին ավարտել է Բուդապեշտի համալսարանի սոցիոլոգիայի և պատմության դասընթացները[4]։ 1977-1990 թվականներին աշխատել է համալսարանում որպես դասախոս[5]։

Ազատ դեմոկրատների դաշինքի համահիմնադիրն է։ Այդ կուսակցության ցուցակով 1990 թվականին առաջին անգամ ընտրվել է Ազգային ժողով։ Վերընտրվել է 1994, 1998, 2002 և 2006 թվականներին։ 1996 թվականի հունվարից մինչև 1998 թվականի հուլիսը եղել է կրթության և մշակույթի նախարար, 2002 թվականի մայիսից մինչև 2006 թվականի հունիսը կրկին գլխավորել է Կրթության նախարարությունը։ 2007 թվականի հունվարից մինչև 2008 թվականի ապրիլը զբաղեցրել է վարչապետի գրասենյակի պետական քարտուղարի պաշտոնը, որը պատասխանատու է զարգացման քաղաքականության համար[5]։

2008-2012 թվականներին ընդգրկվել է նորարարությունների և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի կառավարիչների խորհրդի կազմում[5]։

Աշխատանքներ խմբագրել

  • Magyar Bálint. Magyar polip – a posztkommunista maffiaállam ։ [уг.]. — Noran Libro. — 2013. — 426 p. — ISBN 9786155274497.
  • Мадьяр, Балинт. Анатомия посткоммунистического мафиозного государства։ На примере Венгрии / пер. с венг. П. Борисова.. — Новое литературное обозрение. — М., 2016. — 392 с. — ISBN 978-5-4448-0564-0.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 National Assembly Parliamentary Information System
  2. Dr. Magyar Bálint
  3. "Полипбюро", его боссы и слуги
  4. Dr. Magyar Bálint
  5. 5,0 5,1 5,2 «Former GB Members | European Institute of Innovation & Technology (EIT)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալինտ Մադյար» հոդվածին։