Բալթիկ ծովի գիտական կենտրոն

Բալթիկ ծովի գիտական կենտրոն (շվեդ.՝ Baltic Sea Science), հանդիսանում է Սկանսեն բացօթյան թանգարանի մաս։ Ցուցադրությունն ընդգրկում է Բալթիկ ծովի միջավայրը և դրան սպառնացող վտանգները, որոնք ներկայացված են ակվարիումների, ցուցադրությունների և կրթական գործունեության միջոցով։

Բալթիկ ծովի գիտական կենտրոն
Տեսակհանրային ակվարիում և գիտական կենտրոն
Երկիր Շվեդիա
ՏեղագրությունՍտոկհոլմ
ՎայրՍկանսեն
Բացվածապրիլի 12, 2019
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Շինարարություն խմբագրել

Ծրագրի մեկնարկը տրվել է 2011 թվականին, երբ Բյորն Կառլսոնի կողմից հիմնադրված «Բալթիկ ծով 2020» հիմնադրամը Սկանսեն թանգարանի հետ սկսեց քննարկել ծովային կրթության կենտրոնի կառուցման հնարավորությունը[1]։ Պլանավորումը սկսվեց 2015 թվականի մարտին, շինարարությունը՝ 2016 թվականին[2][3]։ Ցուցանմուշները և բովանդակությունը մշակվել են Ստոկհոլմի համալսարանի և Ուփսալայում գտնվող Գյուղատնտեսական գիտությունների շվեդական համալսարանի հետ համատեղ[3]։

Բալթիկ ծովի գիտական կենտրոնը գտնվում է Ստորին Սոլիդենում՝ Սկանսենի հարավային մասում։ Տարածքը նախագծել է Հոլգեր Բլոմը, իսկ կենտրոնի համար ընտրվել է նախկին 1965 թվականի ծովառյուծների և ֆլամինգոների ավազանը[1]։ Կատարինա Վահլստրյոմի նախագծած 2000 քմ մակերեսով շենքը ունի հինգ հարկ, մեկ ստորգետնյա հարկ։ Բետոնաձուլ առաջին հարկում են գտնվում ակվարիումները, վերևի հատակն ապակեպատ է, իսկ վերևի երկու հարկերը փայտե շինություններ են։ Կենտրոնը բացվել է 2019 թվականի ապրիլի 12-ին[2]։

Ցուցադրություններ խմբագրել

 
Ակվարիում Բալթիկ ծովի գիտության կենտրոնում, որտեղ քաղցրահամ ջրերի ձկներ են, վերևում՝ ծովային խոզերի մոդելներ

Բալթիկ ծովի գիտության կենտրոնը ներառում է կրթական ցուցադրություններ, ծովային և քաղցրահամ ջրերով ակվարիումներ, ուսումնական տարածք և լաբորատորիա։ Մի մեծ ակվարիումում ցուցադրվում են Ատլանտյան և Բալթյան ծովատառեխի երկու ենթատեսակները Clupea harengus և Clupea harengus membras: Մյուս ակվարիումում քաղցրահամ ջրերի ձկներ են, ինչպիսիք են գայլաձկները։ Ամենամեծ ակվարիումում, որի տարողությունը 250000 լիտր է և ունի շրջադարձային թունել, պահում են գիշատիչ ձկներ[4]։

Ցուցադրությունները նախատեսված են ավագ դպրոցի համար և ներկայացնում են, որ Բալթիկ ծովը մակերեսային աղի զանգված է՝ րջապատված 90 միլիոն մարդկանցով և նրան սպառնում են չափից ավելի շատ ձկնորսությունը, Էվտրոֆիկացիան, սպառված բազմազանությունը և շրջակա միջավայրի տոքսինը[2][3][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Tidlund, Annika (2019 թ․ ապրիլի 11). «Baltic Sea Science Center invigt». Stockholm University Baltic Sea Centre (շվեդերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Ny attraktion på Djurgården – Baltic Sea Science Center öppnar». Royal Djurgården (շվեդերեն). 2019 թ․ ապրիլի 9. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Östersjöhus på Skansen». BalticSea2020 (շվեդերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  4. Gunér, Björn (2019 թ․ ապրիլի 12). «Skansens nya centrum ska lära oss mer om Östersjön». Vetenskapsradion (շվեդերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «Invigning av Baltic Sea Science Center på Skansen». Swedish University of Agricultural Sciences (շվեդերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.